17:40 03.05.2021
Իրաքի ՆԳՆ-ին կից Տեղեկատվության և հետաքննությունների ազգային գործակալության աշխատակիցները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը պատկանող ջոկատներից մեկի ղեկավարին: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Al Sumaria հեռուստաալիքը։
Հաղորդվում է, որ ձերբակալված Աբու Ալի ալ-Ջամիլին ԻՊ հիերարխիայում, այսպես կոչված, Էլ-Ֆալուջայի նահանգապետն էր: Նա երկար ժամանակ հետախուզման մեջ էր և կասկածվում էր ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ:
Ըստ Իրաքի հատուկ ծառայությունների՝ 2005-ին նա անդամագրվել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությանը, այնուհետև ձերբակալվել է և դատապարտվել 15 տարվա ազատազրկման, բայց ազատ է արձակվել 2011-ին։ Այնուհետև ալ-Ջամիլին մասնակցել է ԻՊ զինված խմբավորումների ձևավորմանը, որոշ ժամանակ ահաբեկչական գործողություններ է իրականացրել Սիրիայում, ապա վերադարձել Իրաք։
Իրաքի ներքին գործերի նախարարությունը նշել է, որ ալ-Ջամիլին արդեն խոստովանել է, որ տասնյակ ահաբեկչություններ է իրականացրել, այդ թվում՝ ուղղված Սիրիայի Արաբական Հանրապետության իրավապահ մարմինների աշխատակիցների դեմ:
Նշենք, որ 2014-ի ամռանը ԻՊ գրոհայինները գրավել էին Իրաքի տարածքի մոտ մեկ երրորդը: 2015-ին միջազգային կոալիցիայի աջակցությամբ կառավարական ուժերը լայնամասշտաբ արշավ էին սկսել ծայրահեղականների կողմից գրավված տարածքների ազատագրման համար:
2017-ի դեկտեմբերին իշխանությունները հայտարարել էին ԻՊ-ի վերջնական պարտության մասին: Միևնույն ժամանակ ուժային կառույցները շարունակում են գործողություններ իրականացնել` ոչնչացնելու երկրի տարբեր մասերում ահաբեկիչների որջերը, որոնց զինյալները մինչև այժմ հարձակումներ են գործում իրավապահ մարմինների աշխատակիցների, բանակի և խաղաղ բնակիչների վրա։
17:11 25.11.2024
Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել16:58 25.11.2024
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին16:41 25.11.2024
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում16:00 25.11.2024
Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը15:34 25.11.2024
DHL ինքնաթիռի օդաչուները որևէ խնդրի մասին չեն հայտնել․ Reuters15:05 25.11.2024
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը15:00 25.11.2024
SHANTNEWS13:38 25.11.2024
Նեթանյահուն պետք է մահապատժի դատապարտվի. Իրանի հոգևոր առաջնորդ10:52 25.11.2024
Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է10:42 25.11.2024
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է09:21 25.11.2024
Կիպրոսը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին09:00 25.11.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:55 25.11.2024
Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել18:45 25.11.2024
Դի Մարիան հեթ-տրիկի հեղինակ է դարձել 18 րոպեումԱրգենտինայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Անխել Դի Մարիան Լիսաբոնի «Բենֆիկայի» կազմում Պորտուգալիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ խաղի մեկնարկային 18 րոպեում հեթ-տրիկի հեղինակ է դարձել: Դի Մարիայի թիմը մրցել է «Էսթրելա Ամադորայի» դեմ։ «Բենֆիկան» տնային մրցավեճում հաղթել է 7-0 հաշվով: «Բենֆիկան» 1/8 եզրափակչում կհանդիպի «Ֆարենսեի» հետ: ...
18:38 25.11.2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024 թ. 9 ամսվա պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը: Ֆինանսների նախարարության կողմից ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում մակրոտնտեսական ընթացիկ զարգացումները, հիմնական արդյունքները: Անդրադարձ է կատարվել նաև տնտեսական ակտիվությանը նպաստող գործոններին, արտահանման և ներմուծման դինամիկային, աշխատանքի շուկայի զարգացումներին, պետական բյուջեի հարկային եկամուտներին: Հաջորդիվ՝ […] ...
18:33 25.11.2024
ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել ԴատախազությունՀաշվի առնելով Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի առնչությամբ ստացված ահազանգերը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ին հանձնարարել է իրականացնել ֆիլմի վերլուծություն ու վերջինիս վերաբերյալ ներկայացնել եզրակացություն: «Ըստ «Մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի եզրակացության՝ ֆիլմի դիտումը կարող է հանգեցնել այնպիսի բացասական վարքային դրսևորումների ընդօրինակման, ինչպիսիք են՝ անչափահասների կողմից ծխախոտի օգտագործումը, միմյանց հանդեպ անհարգալից […] ...
18:28 25.11.2024
Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա Հայաստանի քաղաքացիներ չեն եղել. ՀՀ ԱԳՆ խոսնակՏարբեր ազգությունների զբոսաշրջիկների տեղափոխող՝ Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն եղել: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը: «Նավի վրա ՀՀ քաղաքացիներ չեն եղել»,- նշել է ԱԳՆ խոսնակը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եգիպտոսում՝ Կարմիր ծովի ափերի մոտ, խորտակվել է Sea Story նավը, […] ...
18:22 25.11.2024
Ուժի մեջ են մտել անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները. ՆԳՆՀայաստանում, մասնավորապես՝ Երևանում, էականորեն շատացել են էլեկտրական շարժիչով անհատական շարժունակության տրանսպորտային միջոցները: ՆԳՆ նախաձեռնած օրենսդրական կարգավորումներով սահմանվում է «անհատական շարժունակության միջոց» հասկացությունը, կանոնակարգվում է անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով (էլեկտրական սկուտեր, էլեկտրական սքեյթբորդ, գիրոսկուտեր, սեգվեյ, միանիվ և այլ նմանատիպ միջոցներ) երթևեկությունը։ Օրենսդրական փոփոխություններով սահմանվել է. • անհատական շարժունակության միջոց վարելու իրավունք ունեն 18-ից բարձր տարիք ունեցող, […] ...
18:16 25.11.2024
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Ծիլքար գյուղում տեղում է ձյուն։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է […] ...