19:59 03.05.2021
Գյումրի-Արմավիր հանրապետական նշանակության ճանապարհը համարվում է Գյումրի-Երևան միջպետական մայրուղուն այլընտրանք՝ ավելի շատ բեռնատարների համար։ «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարության մեկնարկով պայմանավորված՝ Գյումրի-Արմավիրը դարձավ ավելի ծանրաբեռնված մայրուղի հիմնականում բեռնատարների համար։ Ծանրաքաշ մեքենաների ինտենսիվ անցուդարձի պատճառով հին ճանապարհի վիճակն ավելի վատացավ։
70 կմ երկարության Գյումրի-Արմավիր ճանապարհն անցնում է Ախուրյանի նախկին վարչական տարածքի 5 և Անի խոշորացված համայնքի 8 գյուղերի միջով: Հանրապետական նշանակության ճանապարհի մի հատվածն էլ Գյումրի-Ղարիբջանյանն է, որի երկարությունը 2,5 կմ է, շատ հին՝ 50 տարվա ասֆալտաշերտից բան չի մնացել, հողային ծածկույթը մեքենաների երթևեկելի գոտին է համարվում։
Ճանապարհի քայքայված, խոր ու անհաշվելի փոսերով ամեն օր և օրական 2 անգամ հանրապետական ճանապարհի ուղղության վրա գտնվող 13 գյուղերով անցնում է միջհամայնքային երթուղին սպասարկող վարորդը: Ուղևորներ գրեթե չկան, բայց տարբերակ չունի՝ թեկուզ քանդված ճանապարհով սպասարկումը պետք է իրականացնի։ 2020-ին կապիտալ նորոգված 8 կմ հատվածը շահագործման հանձնելուց հետո ուսումնասիրություններ են կատարվել ճանապարհի շարունակության՝ մոտ 16 կմ երկարության հատվածում։ Տրվել է եզրակացություն, որ հանրապետական նշանակության ճանապարհի վտանգավոր հատվածները ենթակա են հիմնային նորոգման։
Այս տարի հիմնանորոգման առաջնահերթությունը Գյումրի-Ղարիբջանյան 2,5 կիլոմետրինն է։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ»-ի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Գրիգորյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ հիմնանորոգման նախագծանախահաշվային փաթեթը պատրաստ է։
Գյումրի-Իսահակյան Մ7 հանրապետական ավտոճանապարհի մոտ 2,5 կմ երկարության հատվածը, որն անցնում է Ղարիբջանյան գյուղի մասով, այս տարվա ծրագրում է։ Այն հիմնանորոգվելու է պետական միջոցներով։ Հանրապետական նշանակության այս ճանապարհահատվածը մոտ 70 կմ է, առավելությունը տրվել է այն հատվածներին, որոնք խիստ անբարեկարգ են։ Հիմա հիմնանորոգման նախագիծը փորձաքննության փուլում է, դրա համար կա պայմանագրային ժամկետ մինչև 30 աշխատանքային օր, որը դեռ չի լրացել։
Մնացած առավել վտանգավոր հատվածները ծրագիր ընդգրկելու ժամկետներ չեն նշվում։ Այժմ միայն Ղարիբջանյան գյուղի ճանապարհի նորոգման նախագծային աշխատանքների փորձաքննության ժամկետներն են հայտնի, որին կհաջորդի շինընկերության ընտրության մրցույթը։ Գործընթացները, վստահեցնում են, որ երկարատև չեն լինելու, նշված հատվածում աշխատանքները, սպասում են, որ կմեկնարկեն այս ամսվա վերջին։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom, SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...