13:38 03.05.2021
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Ազգային ժողովում վարչապետի ընտրության հատուկ նիստի ընթացքում.
«Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Հարգելի պատգամավորներ,
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը ներկայացրեց, թե ինչի համար ենք հավաքվել: Ըստ էության, այո, մենք հավաքվել ենք, որպեսզի ի կատար ածենք այն պայմանավորվածությունը, որ ձեռք է բերվել խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ: Մինչ այդ քննարկումներ են եղել Հանրապետության նախագահի հետ, և ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ սույն թվականի հունիսի 20-ին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այսօր այս փուլն է՝ ընտրությունների առաջին փուլն է:
Հետևյալն եմ ուզում ընդգծել. այս ընթացքում շատ քննարկումներ, շահարկումներ են լինում այն մասին, որ ահա, ինչ-որ պահի ինչ-որ ուժեր փորձելու են երկրորդ փուլում, այսպես ասած, այլ սցենար զարգացնել: Ես նախորդ անգամ ասել եմ այս ամբիոնից, որ եթե պայմանավորվածությունները խախտելու այդպիսի փորձեր լինեն, մենք ունենք պատրաստի լուծում՝ այդ դեպքում «Իմ քայլը» խմբակցությունը կընտրի վարչապետ: Եվ հույս ունեմ, որ պայմանավորվածությունները որևէ կերպ խախտելու փորձեր չեն արվի:
Բայց ես այսօր չեմ պատրաստվում, բնականաբար, որպես վարչապետի թեկնածու ելույթ ունենալ: Ուզում եմ պարզապես, ձեր թույլտվությամբ, մեկ հարցի անդրադառնալ՝ կապված նոր տիպի կորոնավիրուսի համավարակի հետ:
Այսօր ես պատվաստվել եմ կնոջս հետ կորոնավիրուսից և ուզում եմ բոլորին կոչ անել՝ անպայման պատվաստվել: Ազգային ժողովի պատգամավորներին էլ եմ խնդրում, որ պատվաստվեն, ընդ որում՝ լուսաբանեն այդ պատվաստման փաստը, որովհետև հիմա աշխարհում կա շատ լայն քննարկում, և կա մեծ հավանականություն, որ, ասենք, 2021 թվականի երկրորդ կեսից կորոնավիրուսի դեմ չպատվաստված քաղաքացիների ճամփորդելու սահմանափակումներ կարող են մտցվել: Հիմա քննարկվում է այդ հարցը: Որոշում կկայացվի՞, թե՞ ոչ՝ այս պահին դժվար է ասել, բայց մենք պետք է տեղյակ լինենք սրանից: Ինչո՞ւ 2021 թվականի երկրորդ կեսին: Որովհետև հիմա արդեն պատվաստանյութերի շուկան, այսինքն՝ մատակարարումները կարգավորվում են, հասանելիությունն ընդլայնվում է, և պատվաստման ամբողջական ցիկլն ավարտելու համար անհրաժեշտ է մինչև 2 ամիս ժամանակ:
Ուզում եմ ընդգծել, որ մենք հիմա ունենք պատվաստանյութի բավական մեծ պաշար ձեռք բերած, ընդ որում՝ տարբեր տեսակի պատվաստանյութերի, և հնարավորություն ունենք սկսել լայնածավալ պատվաստումները: Ընդ որում՝ ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ մենք հիմա թվերի անկման փուլում ենք, և եթե պատվաստումը ճիշտ կազմակերպենք, կարող ենք արագ տեմպերով հաղթահարել համաճարակը: Եվ ինչո՞ւ է սա կարևոր:
Ես խոսեցի Հայաստանի չպատվաստված քաղաքացիների՝ դեպի արտերկիր մեկնելու հնարավոր սահմանափակումների մասին, այսինքն՝ սա նշանակում է, որ նույնիսկ բացասական պատասխանի դեպքում, եթե քաղաքացին պատվաստված չէ, կարող են լինել ճամփորդելու սահմանափակումներ: Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ միջազգային տուրիստական գործակալությունների համար, որպես ուղղություն ակտիվացնելու համար, շատ կարևոր չափանիշ է ընտրված, թե տվյալ երկրում պատվաստումների ինչ մակարդակ է արձանագրվել: Հիմա արդեն Երևանի, Հայաստանի տարբեր զբոսաշրջային վայրերում կարելի է տեսնել, բարեբախտաբար, զբոսաշրջիկների, և եթե մենք պատվաստման ցիկլը ճիշտ կազմակերպենք, կարող ենք վերադարձնել 2019 թվականի ծավալները:
Շատ կարևոր է նաև, որ հյուրանոցները, հանրային սննդի օբյեկտները և սպասարկման ոլորտի ընկերությունները կազմակերպեն իրենց աշխատողների պատվաստման գործընթացը: Այսօր առավոտյան մենք առողջապահության նախարարի հետ քննարկում էինք, որ գուցե պետական ինչ-որ տարբերանշան թողարկվի, որ այն ձեռնարկությունները՝ կլինեն ռեստորաններ, հյուրանոցներ և այլն, որտեղ աշխատողների 70 և ավելի տոկոսը պատվաստված է, այդտեղ նշվի, որ այդ ընկերություններում գտնվելը, նրանց ծառայություններից օգտվելը համեմատաբար կամ ընդհանուր առմամբ անվտանգ է:
Կոչ եմ անում նաև պատվաստանյութերի հետ կապված շահարկումներին չտրվել, որովհետև ասում են, օրինակ, 200 մլն պատվաստման դեպք է եղել և, օրինակ, 187 կամ 200 բողոք: Տարբեր: Նույնիսկ գրանցվել է ինչ-որ մահվան դեպք: Այսօր մտածեցի, որ եթե 200 մլն մարդու ուղղակի սովորական խմելու ջուր տանք, որ ինքը խմի, այդ 200 մլն մարդու շրջանում, ջուր խմելուց հետո, կարող են լինել մարդիկ, որ կվատանան, վստահաբար, մարդիկ կլինեն, որ կմահանան, որովհետև, դժբախտաբար, մարդիկ մահանում են: Եվ կոչ եմ անում այդ քարոզչական տրյուկներին, հնարքներին չտրվել, հատկապես հանրային լիդերներին, առաջնորդներին կոչ եմ անում նաև սեփական օրինակով ի ցույց դնել այդ պրոցեսի կարևորությունը:
Շնորհակալ եմ»:
16:47 27.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 16։30-ի դրությամբ15:28 27.11.2024
Աշխարհի չեմպիոնի կոչման համար երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի15:07 27.11.2024
«Կրասնոդարը» դուրս է եկել Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակիչ13:58 27.11.2024
Բայդենը Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինայի համար․ ԶԼՄ13:51 27.11.2024
«Ալ Հիլյալը» չի կարողացել հաղթել կատարական ակումբին․ Ասիայի ՉԼ13:15 27.11.2024
Ռաֆայել Նադալն ընդգրկվել է գոլֆի մրցաշարի թոփ-10-ում13:00 27.11.2024
Ավստրիայի կանցլերը Թրամփին հրավիրել է այցելել երկիր12:05 27.11.2024
Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է10:50 27.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում09:05 27.11.2024
Չարենցավանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է08:05 27.11.2024
«Սպարտակը» խաղում է «Բարսելոնայի» նման․ Ալեքսանդր Գրիգորյան16:47 27.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 16։30-ի դրությամբՆոյեմբերի 27-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, Ապարանի, Սպիտակի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի (Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներ), Աշոցքի, Սևանի, Ճամբարակի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքում, Տաթև-Լծեն, Արագածից մինչև Ծիլքար ատոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է միայն մարդատար տրանսպորտային միջոցների համար, իսկ ծանր և կցորդով տրանսպորտային միջոցների համար […] ...
16:40 27.11.2024
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ՖինլանդիայումՆոյեմբերի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆինլանդիայում: Կայանալու է հանդիպում Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի հետ: Հանդիպումներ են ծրագրված Ֆինլանդիայի գործադիր և օրենսդիր շրջանակների նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ԱԳ նախարար Միրզոյան. «Մենք պատրաստակամ ենք շարունակաբար ընդլայնել քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը Ֆինլանդիայի հետ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։ Ժողովրդավարական բարեփոխումների […] ...
16:33 27.11.2024
Ներկայացվել է Հայաստանում անցկացվելիք հոկեյի աշխարհի առաջնության լոգոնՀոկեյի միջազգային ֆեդերացիան հաստատել է Երևանում 2025 թվականի ապրիլի 13-19-ը կայանալիք 4-րդ դիվիզիոնի աշխարհի առաջնության լոգոն: Դրա մշակման ընթացքում օգտագործվել են երկրի պետական դրոշի գույները, Արարատ լեռան պատկերը՝ որպես հանրապետության գլխավոր խորհրդանիշներից մեկը, ինչպես նաև հոկեյի տարրեր՝ մականը և տափօղակը։ Հայաստանը առաջին անգամ 15 տարվա ընդմիջումից հետո կմասնակցի աշխարհի առաջնությանը: Մեր հավաքականի մրցակիցները կլինեն Մալայզիայի, […] ...
16:25 27.11.2024
Կատարը կվերսկսի ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև միջնորդությունը խաղաղության հասնելու համարԿատարի ղեկավարությունը պատրաստ է վերսկսել միջնորդական ջանքերը՝ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի հասնելու համար, եթե նրանք նման ցանկություն ցուցաբերեն։ Այս մասին հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ Անսարին։ «Իմ կառավարության անունից ես արձանագրում եմ, որ երբ մենք տեսնենք երկու կողմերի հանձնառությունը, դուք կտեսնեք, որ Կատարը լիովին կվերականգնի […] ...
16:17 27.11.2024
Նոր Խարբերդ բնակավայրի 17-ամյա բնակչի սպանության վարույթով չորս անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզումՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր՝ 2024թ․ նոյեմբերի 8-ին Նոր Խարբերդ բնակավայրի 17-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի մասին: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և վարութային ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել են երիտասարդի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու դեպքին առնչվող կարևոր հանգամանքներ։ Մասնավորապես, պարզվել է, […] ...
16:10 27.11.2024
«Բավարիան» կրկնել է «Բարսելոնայի» ռեկորդըՄյունխենի «Բավարիան», Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում 1-0 հաշվով հաղթելով ֆրանսիական ՊՍԺ-ին, եվրագավաթներում շարունակել է առանց պարտությունների շարքը տնային խաղերում։ Գերմանական ակումբն այդ շարքը հասցրել է 33 խաղի (31 հաղթանակ, 2 ոչ-ոքի) ու կրկնել «Բարսելոնայի» ռեկորդը։ Կատալոնական ակումբը եվրագավաթներում 33 խաղ անընդմեջ տնային պարտություն չէր կրել 2009-2020թթ․ թվականների ընթացքում։ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրից հետո «Բավարիան» 9 […] ...