Գյումրիում միավորվել են սոցիալական պաշտպանության ոլորտի մարմինները․ ստեղծվել է միասնական կենտրոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+9.09 oC

Գյումրիում միավորվել են սոցիալական պաշտպանության ոլորտի մարմինները․ ստեղծվել է միասնական կենտրոն

19:58 01.05.2021

Հանրապետության բոլոր 49 տարածքային կենտրոններում ներդրել է ծառայությունների մատուցման մեկ պատուհան համակարգը:Այսուհետ քաղաքացիները սոցիալական ապահովության ծառայության, զբաղվածության, բժշկասոցիալական փորձաքննության և սոցիալական աջակցության ոլորտներին առնչվելու դեպքում դիմելու են մեկ միասնական կենտրոնին: Կառույցների վերակազմավորման  արդյունքում  սոցիալական ապահովության միասնական ընդունարան է գործում նաև Գյումրիում։

Սոցիալական աջակցության Գյումրիի թիվ 1 և թիվ 2 տարածքային բաժինները, սոցիալական ապահովության ծառայության, զբաղվածության  տարածքային կենտրոնը այժմ ունեն մեկ հասցե։

«Քաղաքացին մոտենում է  միասնական ընդունարան, որտեղ կան բոլոր ծառայություններից ներկայացուցիչներ, տրամադրում են խորհրդատվություն և  ընդունում են բոլոր դիմումները»,-պարզաբանում է  միասնական  սոցիալական ծառայության Գյումրիի տարածքային կենտրոնի պետ Կարեն Մալխասյանը։

Միասնական համակարգում կրճատվել է փաստաթղթաշրջանառությունը։ «Փարոս» համակարգում ընտանիքի անապահովության գնահատման համար պարտադիր համարվող տեղեկանքները տեղում են  հավաքագրվում։ Ընդհանուր փոփոխություններում առանցքայինը հետևյալն է՝ ընտանիքի սոցիալական  կարիքների գնահատումը կախված չէ տեսուչից ։

Վերամիավորումը միայն կառուցվածքային փոփոխություններով չի սահմանափակվել, եղել են նաև հաստիքային կրճատումներ, չկան շահառուների հետ աշխատող առանձին տեսուչներ, քաղաքացիներին  ընդունում են մասնագետները, որոնք  անկախ գործարքի տեսակից՝ սպասարկում են բոլորին։ Գրեթե բացառվում են  քաղաքացի-տեսուչ շփումները։

«Որևէ շփում չկա քաղաքացու և տեսուչի միջև, բացառվում է որևէ կոռուպցիոն մեխանիզմ։ Էս վերակազմավորման առաջնահերթ նպատակներից մեկն էլ հենց դա էր, որ բացառվի տեսուչների հետ շփումն ու կոռուպցիոն  ռիսկերը»,- նշում է Կարեն Մալխասյանը։

Սոցիալական ծառայության կենտրոններում ներդրված միասնական համակարգը հնարավորություն է տվել ընդլայնվել նաև քաղաքացիների սպասարկման շրջանակը։ Միասնական սոցիալական  ընդունարաններ կարող են դիմել  բոլոր  քաղաքացիները՝  անկախ բնակության վայրից ու գրանցման հասցեից։

Նոր միասնական կենտրոնը աշխատում է ծանրաբեռնված, քաղաքացիների դիմելիությունը կրկնապատկվել է, սա նաև պայմանավորված է արցախյան պատերազմի հետևանքով ներդրված պետության աջակցության ծրագրերով։ Ընդունարան են դիմում Արցախից Գյումրի տեղափոխված անօթևան  քաղաքացիները, պատերազմում վիրավորում ստացած զինվորականներն ու միանվագ դրամական աջակցության ցուցակներում ընդգրկվածները։

 

Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի տարածքային կենտրոնում շուտով կներդրվի նաև էլեկտրոնային համակարգ, դիմումների ու փաստաթղթերի ընդունման օն-լայն տարբերակի անցումը կհեշտացնի փաստաթղթավորման գործընթացը։Միասնական այս համակարգին կմիանա նաև բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը։

Հաշմանդամության կարգի տրամադրման գործընթացը կմիանա ընդհանուր համակարգին։ Գյումրիի միասնական սոցիալական կենտրոնը ունենալու նոր շենք, նոր հասցեում եռահարկ կառույցը շահագործման կհանձնվի 2022 թվականի մարտին։

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

12:00 24.11.2024

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը Մյանմար է հասցրել 33 տոննա մարդասիրական օգնություն, հայտնում է ԱԻՆ-ը։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցուցումով և ՌԴ ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի հանձնարարությամբ 33 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել սաստիկ ցիկլոնից տուժած Մյանմարի բնակչությանը»,- ասվում է նախարարության Telegram-ի ալիքում։ Նշվում է, որ բեռը ներառում է առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղամիջոցներ, վրաններ, գեներատորներ, […] ...

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

11:40 24.11.2024

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

Հորդանանի ոստիկանությունը կիրակի օրը շրջափակել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում Իսրայելի դեսպանատան հարակից տարածքը այն բանից հետո, երբ դիվանագիտական ​​առաքելության անմիջական հարևանությամբ կրակոցներ են հնչել, հայտնում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով ականատեսներին։ Աղբյուրները հայտնել են, որ կրակոցներից հետո ոստիկանությունը և շտապօգնության մեքենաները շտապել են Ռաբիա շրջան, որտեղ գտնվում է դեսպանատունը: Ոստիկանությունը բնակիչներին կոչ է արել […] ...

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

11:20 24.11.2024

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

Նոյեմբերի 24-ին, ժամը 04:57-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարգարա գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:10-ին, մարվել՝ 07:55-ին: Այրվել է մոտ 500 հակ անասնակեր: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել […] ...

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

11:00 24.11.2024

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Արմավիրի գրասենյակում անցկացվել են Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամների և վերահսկողի ընտրություններ։ Փակ, գաղտնի քվեարկությամբ ձևավորվել է կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող։ Խորհրդի անդամների քվեարկությամբ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընտրվել է Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ. կուսակցության վարչության նիստում հաստատվել է Դավիթ Խուդաթյանի թեկնածությունը։ ...

Հրդեհ ավտոտնակում

10:40 24.11.2024

Հրդեհ ավտոտնակում

Նոյեմբերիի 24-ին, ժամը 03:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […] ...

Ռումինիայում  նախագահական ընտրություններ են

10:20 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններ են

Ռումինիայում նախագահական ընտրություններ են ընթանում։ Երկրի բնակիչներն ընտրում են պետության ապա նախագահին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ռումինիայում նախագահական ընտրություններն անցկացվում են կիրակի օրը, դրանք անցկացվում են հինգ տարին մեկ։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Ժամը 9.00-ին Ռումինիայում սկսել է գործել գրեթե 19 հազար ընտրատեղամաս։ Ռումինիայի քաղաքացիները, ովքեր ապրում […] ...

BACK_TO_TOP