Ապրիլի 14-ից 30-ը Շիրակի մարզում պատվաստվել է192 քաղաքացի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Ապրիլի 14-ից 30-ը Շիրակի մարզում պատվաստվել է192 քաղաքացի

17:15 01.05.2021

Գյումրիի Կարմիր խաչի, այսուհետ՝ Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկայի իմունիզացիայի կաբինետում սպասողները COVID-ի դեմ պատվաստվելու ցանկություն հայտնած քաղաքացիներն են: Ամեն օր պոլիկլինիկայում նախապես գրանցում են մինչև 10 քաղաքացու։Մեկ սրվակը 10 պացիենտի համար է բացվում և այն պետք է ներարկել 6 ժամում:

86-ամյա պապիկը առողջական խնդիրներ ունի, այսինքն՝ ռիսկային խմբում գտնվող բուժառու է։ Ըստ նրա, ուժեղ իմունիտետն է օգնել , որ աղջկանից չի վարակվել կորոնավիրուսով, այժմ պատվաստվում է, որ ավելի ապահով լինի:

1500 դոզա AstraZeneca և 342 դոզա Sputnik V..․Սա արդեն ընդհանուր մարզին հատկացված չափաքանակն, բայց կեսն էլ դեռ չեն սպառել:

Պատվաստվել չեն պարտադրում, բայց արդեն երկու շաբաթ է առաջնային բուժօղակի բժիշկների աշխատանքային պարտականություններին ևս մեկն է ավելացել: Յուրաքանչյուր ընտանեկան բժիշկ անհատապես խոսում է քաղաքացիների հետ, բացատրում պատվաստանյութի ու պատվաստվելու կարևորությունը։

Մարզում 192 պատվատվածների մոտ առողջական լուրջ գանգատներ չեն արձանագրել։ Ներարկումից հետո 30 րոպե պացիենտները մնում են հսկողության տակ պոլիկլինիկայում։Օրգանիզմում  հակամարմիններ ձևավորվելու ընթացքում հնարավոր է և՛ ջերմեն, և՛ գլախացավ ունենան և ներկարկած հատվածում այտուց լինի: Սրանք բնական ազդակներ են գրեթե բոլոր պատվաստանյութերի դեպքում։

«Մինչև հիմա պատվաստված քաղաքացիներից լուրջ գանգատներ չենք ունեցել։ Մեր քաղաքացիներին բացատրում ենք, որ պատվաստանյութը վտանգավոր չէ, կենդանի վակցինա չէ, ինքը բջիջի կորիզ մտնել չի կարող և մարդու մոտ հիվանդություն առաջացնել չի կարող»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշում է պոլիկլինիկայի իմունականխարգելման կաբինետի պատասխանատու Անահիտ Սանդրոսյանը։

«Մենք մարզում ստացել ենք 1500 դոզա AztraZeneca և 342 դոզա Sputnik V։ Կատարել ենք 92  Sputnik V-ով  և  100 AztraZeneca-ով պատվաստումներ։ Ես կարծում եմ, որ եթե քաղաքացիներին ճիշտ բացատրվի պատվաստանյութի էությունը, ապա մենք ավելի շատ կունենանք պատվաստվող ցանկացողներ ու ապահով կլինի»,- նշում է Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը։

Պոլիկլինիկաներում կորոնավիրուսի դեմ պատվաստումների նոր կարգով  կաշխատեն: AztraZeneca-ով պատվաստվողների տարիքային շեմը 55-ից իջեցվել է, այսինքն՝ 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիները, անկախ նրանից՝ ռիսկի խմբում են, թե ոչ, ցանկության դեպքում կարող են պատվաստվել այս պատվաստանյութով: Sputnik V-ի  դեպքում նույն կարգն է գործում։ Պատվաստումների նոր կարգի անցումով՝ պոլիկլինիկաների աշխատանքային գրաֆիկում ևս  փոփոխություն է կատարվել ,առաջնային բուժօղակները  կաշխատեն  7-օրյա գրաֆիկով։

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP