20:05 30.04.2021
Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործով տուժողի իրավահաջորդները չեն մասնակցի դատական նիստերին: Այս մասին փաստաբանները հայտարարութուն են հրապարակել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կայքէջում։
Հայտարարությունում մասնավորապես ասվում է․
«ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը, ՀՔԱՎ փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Հայկ Հակոբյանը դադարեցնում են դատական նիստերին մասնակցությունը՝ մինչև չապահովվի Քրեական դատավարության օրենսգրքի դրույթների կատարումը»:
Փաստաբանների որոշումը պայմանավորված է սրանով,որ Ջուլիետա Ղոիկասյանին ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը դատական նիստերին մասնակցում է հեռավար:Այս որոշումը պայմանավորված է համավարակով: Ամբաստանյալի հեռավար մասնակցությունը տուժողի իրավահաջորդները համարում են Քրեական դատավարության օրենսգրքի նորմերի խախտում:
Մինչդեռ դատավոր Ադրինե Ղուկասյանը դա խախտում չի համարում։ Ջ․ Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչների պնդումներին ի պատասխան՝ նա հղում է անում ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի որոշմանը, որով սահմանվում են համավարակով պայմանավորված կանոնները։
Ըստ փաստաբանների, ԲԴԽ որոշումը դատավարության կարգ սահմանող իրավական ակտ չի համարվում։ Ըստ նրանց քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածը հստակ սահմանում է․ «Դատական քննությունը անցկացվում է ամբաստանյալի մասնակցությամբ, որի դատարան ներկայանալը պարտադիր է»։
Փաստաբանները դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով ապրիլի 16-ին հաղորդում են ներկայացրել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:
Հաղորդմանը ապրիլի 19-ին արձագանքել է ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետ Դավիթ Գասպարյանը և նշել, որ դատավորի արարքին գնահատական տալ հնարավոր է միայն վերջնական դատական ակտ լինելուց հետո։
Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչները դատարանին տեղեկացրել են, որ ստեղծված իրավիճակում դադարեցնում են դատական նիստերին մասնակցությունը՝ մինչև չապահովվի Քրեական դատավարության օրենսգրքով սահամանված դրույթների կատարումը։
21:32 26.11.2024
Արմավիրի մարզպետի թեկնածու է առաջադրվել Արգիշտի Մեխակյանը20:30 26.11.2024
Կազեմիրոն չի ուզում վերադառնալ «Ռեալ»20:23 26.11.2024
Բնության հրաշքներ՝ սպիտակ ավազի անապատ20:04 26.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ18:51 26.11.2024
ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. Ուշակով18:14 26.11.2024
Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ18:06 26.11.2024
Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ16:52 26.11.2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ16:42 26.11.2024
«Փյունիկին» հաղթած թիմը դարձել է իր երկրի չեմպիոն16:27 26.11.2024
Կարմիր ծովում նավի խորտակումից հետո 3 անձի դի են հայտնաբերել16:20 26.11.2024
Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը16:07 26.11.2024
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում15:12 26.11.2024
Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը15:00 26.11.2024
SHANTNEWS12:55 26.11.2024
Լեհաստանը Հայաստանի համար կարևոր և վստահելի գործընկեր է․ ՀՀ նախագահ12:48 26.11.2024
Խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված մարտական ատրճանակ12:27 26.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում11:55 26.11.2024
Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է21:32 26.11.2024
Արմավիրի մարզպետի թեկնածու է առաջադրվել Արգիշտի ՄեխակյանըՔՊ կենտրոնական գրասենյակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Վարչության նիստ։ Վարչությունը որոշել է Խոյ խոշորացված համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու։ ...
21:24 26.11.2024
Երկրաշարժ Իրանի Ահար քաղաքից 67 կմ արևմուտքՍույն թվականի նոյեմբերի 26-ին` տեղական ժամանակով ժամը 20:50-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16։50-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38․53⁰ և արևելյան երկայնության 46.30⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Ահար քաղաքից 67 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 4․4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը […] ...
21:16 26.11.2024
ՔՊ Վարչության հերթական նիստում հաստատեցինք Վայքի, Իջևանի, Վեդիի տ/կ խորհուրդների նախագահներին․ վարչապետՔՊ կենտրոնական գրասենյակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Վարչության նիստ։ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «ՔՊ Վարչության հերթական նիստում հաստատեցինք Վայքի, Իջեւանի, Վեդիի տ/կ խորհուրդների նախագահներին։ Վարչությունը նաեւ որոշեց Խոյ խոշորացված համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու»։ ...
21:08 26.11.2024
ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է պարեկների վերապատրաստման հերթական դասընթացըՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է պարեկային ծառայողների կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված Հայաստանի ոստիկանության վերապատրաստման ծրագրով (ՀՈՎԾ) հերթական դասընթացը: Ծրագրի նպատակն է նոր մոտեցմամբ ապահովել ՆԳՆ կրթահամալիրն ավարտած և աշխատանքի անցնող պարեկների սահուն ու անխոչընդոտ մուտքն ու ինտեգրումը ծառայություն։ Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկ Իլյա Սարգսյանի խոսքով՝ նոր ավարտած և արդեն գործող պարեկային ծառայողներին կցվում […] ...
21:00 26.11.2024
Հուսով եմ` կշարունակեմ հաջողությունների հասնել «Ինտերի» հետ․ Ինձագի«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին գերմանական «Լայպցիգի» դեմ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսին հույս է հայտնել, որ երկար ժամանակ կմնա միլանյան թիմի ղեկին: «Հուսով եմ, որ երկար ժամանակ կմնամ «Ինտերում», ցանկանում եմ շարունակել զգալ «Սան Սիրոյի» մթնոլորտը։ Այստեղ մենք առավելություն ունենք երկրպագուների շնորհիվ, նրանք առաջ են մղում մեզ։ Ես բախտավոր […] ...
20:55 26.11.2024
G7-ը խոստանում է թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելՅոթնյակի (G7) երկրները վերահաստատել են իրենց վճռականությունը՝ թույլ չտալու Իրանին միջուկային զենք ձեռք բերել։ Այս մասին ասված է Իտալիայում կայացած Յոթնյակի խմբի նախարարների հանդիպման արդյունքներով հայտարարության նախագծում։ «Մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը, որ Իրանը երբեք չպետք է ստեղծի կամ ձեռք բերի միջուկային զենք: Մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ՝ հակազդելու Իրանի միջուկային էսկալացիային», – նշվում է […] ...