19:40 30.04.2021
IDeA հիմնադրամն այսօր ներկայացրել է Գյումրիի «Բարեկամության» այգու վերականգնման վերջնական նախագիծը։ Մինչ այս նախորդ տարի հայտարարվել էր ինժեներական կումունիկացիաների ու ճարտարապետական լուծումների համար միջազգային մրցույթ, որին մասնակցության հայտ էին ներկայացրել աշխարհի 16 երկրների ճարտարապետներ։ 84 հայտերից ընտրվել է վերջնական տարբերակը, ըստ որի՝ կառուցվելու է հնի և նորի համադրությամբ ժամանակակից մոտեցումներով զբոսայգի:
«Այգու նախագծման աշխատանքները կատարելիս մենք նախ և առաջ ուսումնասիրել ենք տեղի բնակիչների կարծիքները, որի վրա հիմնվելով էլ մենք ստեղծեցինք վերջնական կոնցեպտը։ Այգում կլինեն առանձնացված ու միմյանցից տարբերվող գոտիներ՝ զբոսանքի համար նախատեսված հատված, երեխաների համար նախատեսված խաղահրապարակներ։ Ի դեպ, մենք նախորդ տարի հանդիպեցինք նաև գյումրեցի երեխաների հետ, խնդրեցինք տարբեր նյութերից պատրաստել այն ամենը, ինչ կցանկանային տեսնել այգում։ Հենց երեխաների երևակայությամբ ու գույներով պատկերված հանգստի գոտիներն էլ մենք ներառել ենք այգու կոնցեպտում»,- Shantnews.am-ի հետ զրույցում նշել է նախագծի մշակման թիմի ղեկավար Մարգարիտա Ասիրյանը։
Այգում կանաչապատ լանդշաֆտներից ու ծառապատ հատվածներից բացի, մոտ 7,5 հեկտար տարածքում կկառուցվեն երեխաների համար առանձնացված խաղահրապարակներ, սպորտային կոմպլեքս համալիր, բուսաբանական այգի, ժամանցի վայրեր և արվեստագետների աշխատանքների ցուցադրության համար նախատեսված տաղավարներ։ Այգու շինարարության մեկնարկը կտրվի ամռանը, ծրագրի ավարտ պատասխանատուները նշում են 2022 թվականի աշունը։
«Մենք առաջին փուլով շինարարական աշխատանքների համար համագործակցում ենք պետության հետ, Համաշխարհային բանկի վարկավորման ծրագրով, համատեղ աշխատելով պետական գերատեսչությունների հետ, փորձում ենք անել այնպես, որ ամռանը շինարարությունը սկսվի, իսկ հաջորդ տարի ամռանը արդեն բնակիչները այցելեն այգի»,- Shantnews.am-ի հետ զրույցում նշել է IDeA հիմնադրամի Գյումրիի զարգացման ծրագրի ղեկավար Ելենա Մուրադյանը։
11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակերՆոյեմբերի 24-ին, ժամը 04:57-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարգարա գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:10-ին, մարվել՝ 07:55-ին: Այրվել է մոտ 500 հակ անասնակեր: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել […] ...
11:00 24.11.2024
Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահՔաղաքացիական պայմանագիր կուսակցության Արմավիրի գրասենյակում անցկացվել են Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամների և վերահսկողի ընտրություններ։ Փակ, գաղտնի քվեարկությամբ ձևավորվել է կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող։ Խորհրդի անդամների քվեարկությամբ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընտրվել է Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ. կուսակցության վարչության նիստում հաստատվել է Դավիթ Խուդաթյանի թեկնածությունը։ ...
10:40 24.11.2024
Հրդեհ ավտոտնակումՆոյեմբերիի 24-ին, ժամը 03:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […] ...
10:20 24.11.2024
Ռումինիայում նախագահական ընտրություններ ենՌումինիայում նախագահական ընտրություններ են ընթանում։ Երկրի բնակիչներն ընտրում են պետության ապա նախագահին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ռումինիայում նախագահական ընտրություններն անցկացվում են կիրակի օրը, դրանք անցկացվում են հինգ տարին մեկ։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Ժամը 9.00-ին Ռումինիայում սկսել է գործել գրեթե 19 հազար ընտրատեղամաս։ Ռումինիայի քաղաքացիները, ովքեր ապրում […] ...
10:00 24.11.2024
Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկանՆոյեմբերի 23-ին, ժամը 21:28-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրարբի գյուղում այրվում է բնակելի վագոն-տնակի տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Միսակ Մեծարենց փողոցում այրվում է վագոն-տնակ (25 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:03-ին, մարվել՝ 23:40-ին: Այրվել […] ...
09:40 24.11.2024
Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ»։ ...