ՀՀ ԶՈւ հրետանին հետ է մղում հակառակորդի հարձակումը․ պաշտպանական զորավարժություն է անցկացվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+16.09 oC

ՀՀ ԶՈւ հրետանին հետ է մղում հակառակորդի հարձակումը․ պաշտպանական զորավարժություն է անցկացվել

14:22 06.07.2018

Օրերս ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվեց հրետանու զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ: Զորավարժության նպատակը մարտականին առավելագույնս մոտեցված պայմաններում հրետանավորների գործնական և մասնագիտական ունակությունները կատարելագործելն էր՝ մարտական պատրաստականության և ներդաշնակման աստիճանը, անհրաժեշտության դեպքում նաև իրական ռազմի դաշտում առաջադրված խնդիրը գերազանց կատարելու համար:

Ներգրավված անձնակազմը առավել մեծ պատասխանատվությամբ էր մոտենում յուրաքանչյուր խնդրի կատարմանը, քանի որ զորավարժությունն անցկացվում էր գլխավոր ռազմական տեսչության հանձնաժողովի ստուգումների շրջանակներում: Զորամասի անձնակազմը հանձնաժողովին արդեն ներկայացրել էր տեսական գիտելիքների տիրապետման աստիճանը: Այժմ գործնական կարողությունների ցուցադրման ժամանակն էր: Բոլոր գործողությունների համադրմամբ էլ որոշվելու է զորամասի ընդհանուր գնահատականը:

Մարտական տագնապի ազդանշան ստանալուց հետո անձնակազմը կատարել է ռազմերթ մեծ հեռավորության վրա և կենտրոնացել նախատեսված շրջանում: Հրամանատարական կազմն իրականացրել է տեղազննում, մարտի, կրակային խոցման պլանավորում: Հընթացս յուրաքանչյուր գործողություն ստուգել և գնահատել են հանձնաժողովի անդամները:

Զորավարժարանում սահմանված կարգի համապատասխան բացազատվել են ուսումնական կետեր: Պայմանական մարտական գործողություններն սկսելուց առաջ ըստ ուսումնական կետերի զեկույցներ են ներկայացվել մարտի նախապատրաստման և վարման համար անհրաժեշտ միջոցների ու հնարքների մասին: Քննարկվել են սպառազինության, զինամթերքի, հրաձգության նախապատրաստման և այլ բազմաթիվ խնդիրներ:

Սցենարի համաձայն՝ հակառակորդը գրոհել է մեր դիրքերի ուղղությամբ՝ նպատակ ունենալով ճեղքում կատարել և ապահովել հիմնական ուժերի հետագա առաջխաղացումը: Հրետանավորներն իրենց կրակային դիրքերում են: Անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Հրամանատարական կետում զորավարժության ղեկավար կազմը ներկայացնում է ստեղծված իրավիճակը, մարտավարական կողմնորոշիչները, սպասվող զարգացումները և որոշման կայացման վերաբերյալ իրենց մոտեցումը: Առաջադրվում են կրակային խնդիրները, որոշվում նշանակետերը: Սկսվում է զորավարժության մարտական հրաձգության փուլը:

Հրամանատարական կետում թիրախները որոշելուց հետո դրանք փոխանցվում են կրակային դիրք: Մարտկոցների համապատասխան սպաներն ու հաշվարկողները լրացուցիչ հաշվարկներ են կատարում և տվյալները արագ փոխանցում մարտական հաշվարկներին:

Հրետանային դիվիզիոնը հուժկու կրակով կասեցնում է ձեռնարկված գրոհը, կանխում է հակառակորդի ներթափանցումը մեր պաշտպանության խորքը: Հարվածներ են հասցվում ինչպես առաջնագծում մարտական գործողություններ վարող, այնպես էլ թիկունքում տեղաշարժեր կատարող հակառակորդի ուժերին: Վարժադաշտում կատարվում են բազմաթիվ պլանային և արտապլանային առաջադրանքներ:

Դրվագներից մեկում հակառակորդին հաջողվում է հայտնաբերել մեր կրակային դիրքերից մի քանիսը: Անմիջապես նոր կրակային դիրք զբաղեցնելու որոշում է կայացվում: ԲՄ-21 «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ կայանքների մարտկոցը արգելափակող կրակ է վարում՝ թույլ չտալով հակառակորդին կենտրոնացնել ուժերը, նպատակային կրակ վարել, միաժամանակ ապահովելով Դ-20 թնդանոթների մարտկոցի անվտանգ տեղաշարժը:

Թիրախները խոցվում են ժամանակին և դիպուկ: Արձակված արկերն ու հրթիռները մեկը մյուսի հետևից ոչնչացնում են հակառակորդի կենդանի ուժն ու ռազմական տեխնիկան:

Ուսումնական խնդիրները կատարված են: Զորավարժության վերջնական արդյունքները կամփոփվեն մի քանի օրից: Նախնական արդյունքներով՝ հրետանային ստորաբաժանումը մարտունակ է, հրետանային հաշվարկները պատրաստ են առաջադրված խնդիրները կատարելու: Իսկ զորավարժությունը կնպաստի ստորաբաժանումների մարտական կիրառման արդյունավետության բարձրացմանը: Պատասխանատուները նաև փաստեցին, որ մարտական հրաձգությամբ ստուգատեսի միջոցով զինվորները անգնահատելի փորձ են ձեռք բերում, կատարելագործվում է նրանց մարտական պատրաստվածության և բարոյահոգեբանական վիճակը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճապոնիայի վարչապետը մտադիր է որքան հնարավոր է շուտ այցելել ԱՄՆ եւ քննարկել մաքսատուրքերը

09:50 07.04.2025

Ճապոնիայի վարչապետը մտադիր է որքան հնարավոր է շուտ այցելել ԱՄՆ եւ քննարկել մաքսատուրքերը

Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան պատրաստ է մոտ ապագայում այցելել ԱՄՆ՝ նախագահ Դոնալդ Թրամփին փոխանցելու ճապոնական կողմի դիրքորոշումը մաքսատուրքերի վերաբերյալ։ Այդ մասին Ճապոնիայի կառավարության ղեկավարը հայտարարել է՝ խորհրդարանի բյուջետային հանձնաժողովում պատասխանելով պատգամավորների հարցերին։ «Մենք մշտապես տարբեր մակարդակներով բանակցություններ ենք վարում ամերիկյան կողմի հետ։ Եթե անհրաժեշտ լինի, ես անձամբ կբանակցեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, սակայն այդ […] ...

Թրամփը հայտարարել է, որ բանակցություններ է վարել եվրոպական և ասիական առաջնորդների հետ մաքսատուրքերի վերաբերյալ

09:40 07.04.2025

Թրամփը հայտարարել է, որ բանակցություններ է վարել եվրոպական և ասիական առաջնորդների հետ մաքսատուրքերի վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շաբաթավերջին բանակցություններ է վարել եվրոպական և ասիական առաջնորդների հետ՝ ԱՄՆ մաքսատուրքերի հարցի շուրջ։ Նա պատասխանել է լրագրողների հարցերին Ֆլորիդայից Վաշինգտոն ուղեւորվող նախագահական ինքնաթիռում: «Ես խոսել եմ շատ եվրոպացի և ասիական առաջնորդների հետ», -ասել է պետության ղեկավարը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նա խոսել է որևէ առաջնորդի հետ մաքսատուրքերի մասին: […] ...

Բելառուսից մարդասիրական օգնությամբ ինքնաթիռ է մեկնել Մյանմա

09:35 07.04.2025

Բելառուսից մարդասիրական օգնությամբ ինքնաթիռ է մեկնել Մյանմա

Բելառուսը 20 տոննա կշռող մարդասիրական օգնություն է ուղարկել երկրաշարժից տուժած Մյանմա։ Ռազմատար տրանսպորտային ինքնաթիռը կիրակի ուշ երեկոյան օդ է բարձրացել Մինսկի մերձակայքում գտնվող օդանավակայանից, հայտնում է Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Կիրակի օրը Բելառուսի ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ Մյանմայի բնակիչներին անվճար օգնության շրջանակներում կփոխանցվի 20 տոննա քաշով բեռ։ «Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության IL-76MD […] ...

Իսրայելի օդային հարվածների հետևանքով Գազայում առնվազն չորս պաղեստինցի է զոհվել

09:30 07.04.2025

Իսրայելի օդային հարվածների հետևանքով Գազայում առնվազն չորս պաղեստինցի է զոհվել

Գազայի հատվածի հարավային և կենտրոնական շրջաններում Իսրայելի բանակի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելական օդային հարձակման ժամանակ Պաղեստինի փախստականների ճամբարի վրա, որը գտնվում է Խան Յունիս քաղաքի Նասեր բժշկական համալիրի մոտ, վրան է խոցվել, որում եղել են լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Հարձակման հետևանքով զոհվել է առնվազն երկու […] ...

Ինձ համար առաջնահերթություն է կանանց իրավունքների պաշտպանությունն ու խթանումը. ՄԻՊ

09:25 07.04.2025

Ինձ համար առաջնահերթություն է կանանց իրավունքների պաշտպանությունն ու խթանումը. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության օրվա առթիվ. «Սիրելի՛ կանայք և աղջիկներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ։ Այս տոնը ևս մեկ առիթ է արժևորելու կնոջ դերը։ Հայ կինը դարեր շարունակ եղել է մեր պետության ամուր հենասյունը, և այսօր էլ նրա դերը հասարակության զարգացման ու կայունության […] ...

Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավարը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի և Իրանի միջև ուղիղ կապերի մասին

09:18 07.04.2025

Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավարը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի և Իրանի միջև ուղիղ կապերի մասին

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժման ղեկավարությանը մեղադրել է Իրանի հետ անմիջական կապերի մեջ, որը, ըստ նրա, կես միլիարդ դոլար է հատկացրել արմատականներին։ «Իսրայելի պաշտպանության բանակի հետախուզական ստորաբաժանումն ինձ ներկայացրեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների թունելներում հայտնաբերված գաղտնի փաստաթուղթը, որն ապացուցում է Իրանի և ՀԱՄԱՍ-ի առաջնորդների անմիջական կապերը, ինչպես նաև Իրանի աջակցությունը Իսրայելը […] ...

BACK_TO_TOP