19:46 29.04.2021
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Shantnews-ի մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանի հարցին։
«Մարիա Վլադիմիրովնա, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահի միջև վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում շոշափվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման։ Ավելի ուշ ֆրանսիական կողմի հաղորդագրության մեջ նշվում էր, որ պատրաստվում է համատեղ առաջարկ հակամարտության կարգավորման շուրջ։ Ըստ էության, գուցե, Դուք առայժմ պատրաստ չեք բացել փակագծերը, բայց ինչպիսի՞ առաջարկ է դա՝ ըստ ձևաչափի, արդյո՞ք դա ԵԱՀԿ Միսնկի խմբի շրջանակներում է, երկու նախագահների հայտարարություն է, թե՞ Ձեր արտգործնախարարության գծով է։ Փորձագետներն արդեն ենթադրություններ են անում, որ ամենայն հավանականությամբ, դիտարկվում է խաղաղապահ զորակազմի ընդլայնման հնարավորությունը, որպեսզի թույլ չտրվի իրավիճակի սրում, որպեսզի ամրապնդվի հրադադարի ռեժիմը։ Նաև բազմաթիվ ենթադրություններ կան այն մասին, որ գուցե արդեն կան Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու մեխանիզմներ՝ հաշվի առնելով, որ ֆրանսիական կողմն այդ հարցում հետևողական է։ Ֆրանսիայի Սենատը համապատասխան բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղն անկախ երկիր ճանաչելու հարցով։ Կցանկանայի Ձեր մեկնաբանությունը ստանալ այս հարցի վերաբերյալ»,- հարցրեց Shantnews-ի թղթակիցը։
«Ինչ վերաբերում է երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցին, ապա դրա մանրամասները հրապարակվել են Կրեմլի կայքում։ Իսկ ինչ վերաբերում է Ձեր առաջադրած հարցերի ամբողջ համալիրին, կարող եմ ասել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը շարունակվում է։ Առայժմ միայն այսքանը կարող եմ ասել այդ հարցի շուրջ»,- պատասխանեց Մարիա Զախարովան։
Վահե Ավանեսյանի պարզաբանող հարցին՝ արդյո՞ք այդ առաջարկությունը կլինի Մինսկի խմբի շրջանակներում, Մարիա Զախարովան ասաց, որ մեկնաբանություն չունի․
«Ես այս առնչությամբ լրացուցիչ մեկնաբանություն չունեմ։ Եթե մեկնաբանություն լինի, ես Ձեզ հետ կկիսվեմ։ Տվյալ պահին այս թեմայի շուրջ միայն այսքանը կարող եմ ասել»։
17:24 25.11.2024
Վթարային ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում17:11 25.11.2024
Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել16:58 25.11.2024
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին16:41 25.11.2024
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում16:00 25.11.2024
Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը15:34 25.11.2024
DHL ինքնաթիռի օդաչուները որևէ խնդրի մասին չեն հայտնել․ Reuters15:05 25.11.2024
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը15:00 25.11.2024
SHANTNEWS13:38 25.11.2024
Նեթանյահուն պետք է մահապատժի դատապարտվի. Իրանի հոգևոր առաջնորդ10:52 25.11.2024
Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է10:42 25.11.2024
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է09:21 25.11.2024
Կիպրոսը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին09:00 25.11.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:55 25.11.2024
Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել08:34 25.11.2024
Գազայի պաշարված հիվանդանոցի աշխատակիցները օգնություն են խնդրել17:11 25.11.2024
Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացելՀոկեյի ազգային լիգան (NHL) ներկայացնող «Վաշինգտոն Քեփիթալզի» հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել։ NHL-ի կանոնավոր առաջնության «Յուտայի» դեմ խաղում (6-2) ռուս հոկեյիստը ձախ ոտքի ոսկրի կոտրվածք է ստացել, հայտնում է ամերիկյան ակումբի մամուլի ծառայությունը։ 39-ամյա Օվեչկինը շարքից դուրս է մնացել 1-1,5 ամսով։ Հիշեցնենք, որ լեգենդար հոկեյիստը NHL-ի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն է (868 գոլ) […] ...
17:05 25.11.2024
Հայտարարվում է մրցույթ՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու նպատակով. ԿԳՄՍՆՀիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» ՀՕ-516-Ն օրենքի 27-րդ հոդվածը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 09․10․2024թ․ հոկտեմբերի 9-ի թիվ 75-Ն հրամանը՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով Հայաստանի Կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է մրցույթ։ Պաշտոնի հավակնորդը պետք է ունենա կինոարվեստի բնագավառում բարձրագույն կրթություն և առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ (ՀՀ […] ...
16:58 25.11.2024
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններինԵրկուշաբթի Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները նոր հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձանին՝ Ղբեյրիի շրջանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Հարձակումից մոտ 15 րոպե հետո ևս երկու հզոր հարված է հասցվել, ծխի սյուները տեսանելի են Լիբանանի մայրաքաղաքից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող լեռնային բնակավայրերից։ Երկուշաբթի ավելի վաղ իսրայելական ավիացիան գրոհել էր Հարեթ Հրեյք և Բիր […] ...
16:53 25.11.2024
Տիգրան Համբարձումյանն առաջատարների թվում է․ շախմատի պատանեկան ԱԱԻտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների աշխարհի առաջնությունում Տիգրան Համբարձումյանն առաջատարների թվում է։ Հայաստանը ներկայացնող շախմատիստը նախավերջին մրցափուլից առաջ մինչև 12 տարեկանների խմբում 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսում է 2-9-րդ տեղերը։ ...
16:47 25.11.2024
Իտալիան Ռուսաստանին և Իրանին չի հրավիրել միջերկրածովյան համաժողովինԻտալիայի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանին և Իրանին չի հրավիրել Հռոմում կայանալիք Միջերկրական երկխոսությունների համաժողովին, հայտարարել է նախարար Անտոնիո Տայանին։ «Մենք Ռուսաստանին չենք հրավիրել, քանի որ նա խախտում է միջազգային իրավունքը, նույնը վերաբերում է Իրանին», – ասել է Իտալիայի ԱԳՆ ղեկավարը՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին: Այնուամենայնիվ, նա չի նշել, թե միջազգային իրավունքի որ դրույթներն է իբր […] ...
16:41 25.11.2024
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, Վայքում (Սարավանի լեռնանցք), Ծիլքար բնակավայրի հատվածում՝ ձնախառն անձրև։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: «Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել […] ...