Հայաստանում կթույլատրվի արդյունաբերական կանեփի արտադրությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+3.09 oC

Հայաստանում կթույլատրվի արդյունաբերական կանեփի արտադրությունը

13:23 29.04.2021

«Այս մշակաբույսն օգտագործվում է բազմազան ոլորտներում և բազմազան ապրանքներում, օրինակ, տեքստիլը, կահույքի արտադրությունը, ավտոմոբիլային արտադրությունը, թղթի, շինանյութի, խնամքի պարագաների, բժշկության մեջ: ԵՄ տարածքում արդյունաբերական կանեփի վերաբերյալ կարգավորումները մշակված են միասնական գյուղատնտեսական քաղաքականության շրջանակում դեռևս 70-ական թվականներից: Ներկայումս ԵՄ տարածքում կանեփի մշակությամբ զբաղվում են 21 երկրում:

Ընդ որում, 1 հա տեխնիկական կանեփի վերամշակումից կարելի է ստանալ միջինը 75-210 լիտր CBD յուղ, 6 տոննա ծղոտ, որը կարող է վերածվել մոտ 1.5 տոննա մանրաթելի»,- կառավարության այսօրվա նիստում ասել է փոխվարչապետի պաշտոնակատար  Տիգրան Ավինյանը, որը ներկայացրել է «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին հարցը։ Ավինյանը հիշեցրել է, որ  արդյունաբերական կանեփի մշակությունը թույլատրված է նաև ՌԴ-ում, ԱՄՆ մի շարք նահանգներում, Չինաստանում, Իսրայելում, Կանադայում և այլ երկրներում:

Օրենսդրական  կարգավորումների համաձայն՝ Հայաստանում թույլատրվում է արտադրական կանեփի հետ կապված գործունեություն, մասնավորապես՝ արտադրությունը, վերամշակումն ու մշակությունը, թույլատրվելու է ներմուծումը, արտահանումն ու մեծածախ առևտուրը՝ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:

Նախատեսվում են լիցենզավորման առանձնահատկություններ: Սահմանվում են լիցենզավորված անձանց գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման իրավական կարգավորումներ:

«Ոլորտը բավականին բարդացված է լինելու՝ հաշվի առնելով բոլոր ռիսկերը»,- նշել է  Ավինյանը:

Նա ասել է, որ  լիցենզիաները տրվելու են 10 տարի ժամկետով՝ երկարաձգելու հնարավորությամբ: Արդյունաբերական կանեփը չի ունենում հոգեմետ ազդեցություն և չի կարող օգտագործվել որպես թմրամիջոց: Գործընթացում ենթադրվում է ոստիկանության հսկողությունը: Բավականին բարձր պետական տուրքի դրույքաչափեր են նախատեսվում գործունեության համար, քանի որ վերահսկողության վրա պետությունն էական գումարներ է ծախսելու: Արդյունաբերական կանեփի մշակությունը թույլատրվելու է միայն փակ տարածքներում՝ ռիսկն էականորեն նվազեցնելու համար,- ասել է  փոխվարչապետի  պաշտոնակատարը: Կառավարությունը հավանություն է  տվել «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ում մանրածախ առևտրով զբաղվողները նախապես են հայտարարել «Սև ուրբաթ»՝ նվազ պահանջարկի պատճառով

00:00 27.11.2024

ԱՄՆ-ում մանրածախ առևտրով զբաղվողները նախապես են հայտարարել «Սև ուրբաթ»՝ նվազ պահանջարկի պատճառով

Ամերիկյան մանրածախ առևտրականները, պահանջարկի նվազման պայմաններում, սկսել են բազմօրյա վաճառքներ, որոնք համընկնում են «Սև ուրբաթի» հետ, գրում է Financial Times-ը։ 2024 թվականին սև ուրբաթը ընկնում է նոյեմբերի 29-ին, սակայն Walmart Inc., Amazon.com Inc., Target Corp. և Macy’s Inc. դրա կապակցությամբ արդեն ակցիաներ են սկսվել։ Միևնույն ժամանակ, ըստ Circana-ի, ընդհանուր ապրանքային միավորների վաճառքները նոյեմբերի 16-ին ավարտվող […] ...

Մեքսիկայի նախագահը Թրամփին սպառնում է պատասխան մաքսատուրքերով

23:52 26.11.2024

Մեքսիկայի նախագահը Թրամփին սպառնում է պատասխան մաքսատուրքերով

Մեքսիկան պատրաստ կլինի նմանատիպ պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ-ում իր ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանվեն, երեքշաբթի ասել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ «Մի մաքսատուրքը կհանգեցնի մեկ այլ մաքսատուրքի, և դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մենք վտանգի տակ կդնենք մեր ընդհանուր ընկերությունները», – ասել է Շեյնբաումը՝ նկատի ունենալով ամերիկյան ավտոարտադրողներին, որոնք […] ...

Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է հետաքրքիր լինի․ Սանյոլը՝ Հայաստան-Վրաստան խաղի մասին

23:44 26.11.2024

Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է հետաքրքիր լինի․ Սանյոլը՝ Հայաստան-Վրաստան խաղի մասին

Ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը խոսել է Հայաստանի հավաքականի հետ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի երկխաղյա դիմակայության մասին: «ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կովկասյան դերբի է լինելու: Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է որ հետաքրքիր լինի։ Լավ է, որ ստիպված չենք լինի երկար ճանապարհորդության դիմանալ։ Հարևան երկրների մրցակցությունը, անշուշտ, «հավելյալ լարվածություն» կհաղորդի խաղերին: […] ...

Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը

23:38 26.11.2024

Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը պահանջել է, որ չինական Yi Peng 3 բեռնանավը, որը նավարկելիս է եղել Բալթիկ ծովում երկու ստորջրյա մալուխների մոտով, երբ դրանք խզվել են, այս միջադեպերի հետաքննության շրջանակներում մեկնի Շվեդիա։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը։ «Մենք կապի մեջ ենք նավի և Չինաստանի հետ: Մենք մեր ցանկությունն ենք հայտնել, որ այս նավը նավարկվի […] ...

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կքննարկեն Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները

23:32 26.11.2024

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կքննարկեն Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները

ՆԱՏՕ-ի երկրների մշտական ներկայացուցիչները Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում Ուկրաինայի ներկայացուցչի հետ կքննարկեն ռուսական նոր միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները, հաղորդում է RTBF հեռուստաալիքը։ Դեսպանների մակարդակով ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդը հանդիպում է Կիևի նախաձեռնությամբ, պարզաբանում է հեռուստաալիքը։ Զեկույցում նշվում է, որ Ուկրաինան խնդրել է իր արևմտյան գործընկերներին մատակարարել իրեն հակաօդային պաշտպանության վերջին սերնդի համակարգեր։ RTBF-ն ընդգծել է, որ […] ...

Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

23:25 26.11.2024

Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում դուբլի հեղինակ է դարձել։ Կատարական «Ալ Ղարաֆայի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի արտագնա խաղում Ռոնալդուի թիմը հաղթել է 3-1 հաշվով: «Ալ Նասրը» 13 միավորով երկրորդն է, «Ալ Ղարաֆան»` չորս միավորով 7-րդը: ...

BACK_TO_TOP