18:38 28.04.2021
Այսօր Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղում կազմակերպվել էր գրքերի յուրօրինակ ցուցադրություն, որտեղ, ձեռակերտ գրքերից բացի, ներկայացված էին տարբեր տեխնոլոգիաներով և մոտեցումներով պատրաստված, կրկնօրինակված գրքեր։
Ժամանակակից թվային տեխնոլոգիաների ու համացանցի ներխուժումը մեր իրականություն ինչ-որ չափով փոխեց վերաբերմունքը գրքի հանդեպ, ինչ-որ չափով ընթերցանությունը մղվեց երկրորդ պլան, անգամ գրախանութներում հայտնվեցին լազերային պատկերազարդումներով ժամանակակից գրքեր, բայց միևնույն է՝ գրքի թղթային տարբերակը մնաց անհամեմատելի կրթական արժեք։
«Մի պահ կար, որ մեր հասարակությունը հեռացել էր գիրք կարդալուց, անընդհատ մեզ համեմատում էին, որ սովետական ժամանակաշրջանում ավելի շատ էին հայերը գիրք կարդում, բայց ես հիմա տեսնում եմ, որ հիմիկվա երիտասարդությունը էլի գիրք է կարդում, գրադարաններում հաճախ կարելի է նրանց տեսնել»,- ասում է ՀԳՊԱ Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Վահագն Ղուկասյանը։
Արվեստագետներն ու նկարիչները գրքի նյութեղեն ու բովանդակային արժեքին մեկ այլ բնութագիր են ավելացրել։ Դեռ միջնադարում մանրանկարիչները անկրկնելի զարդանախշերով էին պատկերազարդում հայկական մագաղաթե գրքերը, որոնք առ այսօր համարվում են ձեռակերտ գրքերի յուրօրինակ հուշարձաններ։ Այդ ժամանակներում պատրաստում էին նաև փոքր չափսերի գրքեր, որոնց կրկնօրինակները ստեղծել էին երիտասարդները՝ կիրառելով նոր տեխնոլոգիաներ ու միջոցներ։
«Էջերը ես կոֆեի օգնությամբ եմ արել, այսինքն՝ այդպես եմ ներկել, օգտագործել եմ գրիչ։ Դժվարությունը փոքրիկ գրքի մեջ մանր տառերով գրելն էր ու նկարազարդելը, կիրառել եմ փոքրիկ վրձին»,- իր գրքի պատրաստման տեխնոլոգիան է ներկայացրել ՀԳՊԱ-ի Գյումրիի մասնաճյուղի ուսանողուհի Հայկուհի Մելքոնյանը։
Լուցկու տուփերից պատրաստված գրքի մանրակերտից բացի, նախասրահում ցուցադրվում էին նաև այլ տեխնոլոգիաներով ստեղծված գրքեր, որոնք առանձնանում էին իրենց արտաքին տեսքով, նաև բովանդակությամբ։
«Հեղինակը շոլկոգրաֆիայի տեխնոլոգիայով է պատկերել Աստվածաշնչից վերցված հատվածները, հնարավոր է տեքստը կարդալ միայն հայելու միջոցով, ոնց որ Լեոնարդո դա Վինչին էր գրել այնպես, որ կարդում էին մենակ հայելու միջոցով»,- ասում է ՀԳՊԱ-ի Գյումրիի մասնաճյուղի դասախոս Գոհար Սմոյանը։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին ռազմաճակատից գրված ու խնամքով պահված նամակները, ուսանողուհիներից մեկի մտահղացմամբ, դարձել էին գիրք։ Կամավոր ռազմաճակատ մեկնած ու չվերադարձած զինվորի նամակներն ու թերթերը ազգականների շնորհիվ պահպանվել ու հասել էին նրան։
«Ներկայացված են բոլոր այն նամակները, որոնք ինքը գրել է 1940-1942 թվականներին։ Նամակներից բացի, այստեղ ներկայացված են իր բանաստեղծությունները։ Շատ հետաքրքիր է, որ այն, ինչ իր հետ կատարվել է այդ ընթացքում, ներկայացրել է այս նամակների միջոցով»,- պատմում է ՀԳՊԱ-ի Գյումրիի մասնաճյուղի ուսանողուհի Էմմա Հարությունյանը։
Հայերենով, ռուսերենով և գերմաներենով նամակներից բացի, գրքում է հավաքել արժեքավոր նամականիշներն ու հետաքրքիր փաստերը Հայրենական մեծ պատերազմի մասին։ Գրքերի ու ձեռքի աշխատանքների ցուցադրությունը կշրջի Հայաստանի այլ մարզերում։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակերՆոյեմբերի 24-ին, ժամը 04:57-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարգարա գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:10-ին, մարվել՝ 07:55-ին: Այրվել է մոտ 500 հակ անասնակեր: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել […] ...
11:00 24.11.2024
Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահՔաղաքացիական պայմանագիր կուսակցության Արմավիրի գրասենյակում անցկացվել են Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամների և վերահսկողի ընտրություններ։ Փակ, գաղտնի քվեարկությամբ ձևավորվել է կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող։ Խորհրդի անդամների քվեարկությամբ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընտրվել է Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ. կուսակցության վարչության նիստում հաստատվել է Դավիթ Խուդաթյանի թեկնածությունը։ ...
10:40 24.11.2024
Հրդեհ ավտոտնակումՆոյեմբերիի 24-ին, ժամը 03:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […] ...
10:20 24.11.2024
Ռումինիայում նախագահական ընտրություններ ենՌումինիայում նախագահական ընտրություններ են ընթանում։ Երկրի բնակիչներն ընտրում են պետության ապա նախագահին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ռումինիայում նախագահական ընտրություններն անցկացվում են կիրակի օրը, դրանք անցկացվում են հինգ տարին մեկ։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Ժամը 9.00-ին Ռումինիայում սկսել է գործել գրեթե 19 հազար ընտրատեղամաս։ Ռումինիայի քաղաքացիները, ովքեր ապրում […] ...
10:00 24.11.2024
Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկանՆոյեմբերի 23-ին, ժամը 21:28-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրարբի գյուղում այրվում է բնակելի վագոն-տնակի տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Միսակ Մեծարենց փողոցում այրվում է վագոն-տնակ (25 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:03-ին, մարվել՝ 23:40-ին: Այրվել […] ...
09:40 24.11.2024
Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ»։ ...