Սև ծով է մտել ԱՄՆ-ի առափնյա պահպանության նավը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 12 2024
  • $
    395.05
  • RUBLE
    3.85
  • 410.46
WEATHER
--2.91 oC

Սև ծով է մտել ԱՄՆ-ի առափնյա պահպանության նավը

22:47 27.04.2021

Ամերիկյան «Համիլթոն» առափնյա պահպանության նավը մտել է Սև ծով։

ԱՄՆ-ի վեցերորդ նավատորմի հաղորդագրության մեջ հայտնել են, որ դա արվել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին և տարածաշրջանային գործընկերներին աջակցելու համար:

Ինչպես լրագրողներին պատմել են պաշտպանական կառավարման ազգային կենտրոնում, նավին հետևում են Սևծովյան նավատորմի ուժերը:

ՆԱՏՕ-ի երկրների նավերը պարբերաբար ուղևորվում են Սևծովյան ջրատարածք։ Այսպես, հունվարին այնտեղ էին մտնում ամերիկյան երկու «Պորտեր» և «Դոնալդ Քուք» էսկադրային ականակիրները, դաշինքում դա բացատրում էին Ռուսաստանի «ռազմական հզորության ավելացմամբ»: Ի պատասխան ՝ Մոսկվան զորավարժություններ է անցկացրել, որոնք ներառել են ծովային մարտը։ Մարտին այդ ջրեր են մտել նաև ամերիկյան «Թոմաս Հադներ» էսկադրային ականակիրը և «Մոնտերեյ» հածանավը։

Ռուսաստանում բազմիցս հայտարարել են, որ Սեւ ծովում այլ տարածաշրջաններից զինվորականների ներկայությունը չի նպաստում կայունությանը ։

Մոնտրեի կոնվենցիան, որը ստորագրվել է 1936 թվականին, սահմանափակում է Սև ծովում ոչ Սևծովյան պետությունների ռազմանավերի ներկայությունը երեք շաբաթ ժամկետով:

Փաստաթուղթը նաև նախատեսում է, որ ջրատարածքում միաժամանակ կարող են գտնվել մինչև 9 այդպիսի նավեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վանաձորում արձանագրվել է սննդային թունավորման դեպք․ ՍԱՏՄ

10:20 22.12.2024

Վանաձորում արձանագրվել է սննդային թունավորման դեպք․ ՍԱՏՄ

Համաձայն ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված տեղեկատվության՝ դեկտեմբերի 21-ի երեկոյան Սպիտակ և Տաշիր քաղաքների բժշկական կենտրոն են ընդունվել 10 քաղաքացի՝ սննդային թունավորում նախնական ախտորոշմամբ։ Ստացված ահազանգին արագ արձագանքել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները: Անմիջապես սկսված վերահսկողական միջոցառումներով պարզվել է, որ տուժած քաղաքացիները սնվել են […] ...

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

10:10 22.12.2024

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...

Ճապոնիայում ատոմակայանների մոտ կտեղադրվեն ռադիոակտիվ մասնիկներից պաշտպանող վրաններ

10:00 22.12.2024

Ճապոնիայում ատոմակայանների մոտ կտեղադրվեն ռադիոակտիվ մասնիկներից պաշտպանող վրաններ

Ճապոնիայի կառավարությունը մտադիր է ատոմակայաններին մոտ գտնվող տարածքների տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրել հատուկ փչովի վրաններ, որոնք կարող են ժամանակավորապես պաշտպանել մարդկանց ռադիոակտիվ մասնիկներից ատոմակայանի վթարի հետևանքով զանգվածային արտանետման դեպքում: Այս մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով նախարարների կաբինետի իր աղբյուրները։ Վրաններն ունեն 10 մետր երկարություն և 8 մետր լայնություն, կարող են տեղավորել մինչև 40 […] ...

Մեր «Բոլերոն»․ Փաշինյանի գրառումը

09:50 22.12.2024

Մեր «Բոլերոն»․ Փաշինյանի գրառումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․ «Մեր «Բոլերոն» 12-ը օգոստոսի, 2009թ., «Երևան-Կենտրոն» ՔԿՀ Առավոտյան արթնացա Մորիս Ռավելի «Բոլերո» ֆանտազիայի ձայնից։ Ապշած էի. ո՞վ պիտի «Բոլերո» լսի «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում՝ այս ժամին, հետն էլ՝ այնքան բարձր, որ հնարավոր լինի արթնացնել քնած կալանավորին։ Այդ ո՞ր խցից է հնչում Ռավելի «Բոլերոն»։ Ոչ […] ...

Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ

09:46 22.12.2024

Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում»։ ...

ԱՄՆ կառավարությունը միլիոնավոր դոլարներ է ծախսել շների համար նախատեսված կոկաինի վրա

00:00 22.12.2024

ԱՄՆ կառավարությունը միլիոնավոր դոլարներ է ծախսել շների համար նախատեսված կոկաինի վրա

Կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE), որը Դոնալդ Թրամփը խոստացել էր ստեղծել իր երդմնակալությունից հետո, արդեն սկսել է իր աշխատանքը X սոցիալական ցանցում։ Դեկտեմբերի 20-ի գրառման մեջ DOGE-ն հայտնել է, որ ԱՄՆ կառավարությունն ավելի քան 10 միլիոն դոլար է ծախսել կասկածելի հետազոտությունների վրա: Մասնավորապես, ամերիկյան իշխանությունները 2,3 միլիոն դոլարի դրամաշնորհ են տրամադրել Առողջապահության ազգային ինստիտուտին՝ շներին կոկաինի […] ...

BACK_TO_TOP