Թաիլանդի վարչապետ Պրայուտ Չան Օչան Բանգկոկի առաջին բնակիչն է, որը տուգանվել է առաջին իսկ օրը դիմակի ռեժիմը խախտելու համար: Նա պետք է վճարի մոտ 190 ԱՄՆ դոլար:
Դիմակի կրումը պարտադիր է Բանգկոկում կորոնավիրուսի համավարակի պատճառով: Բանգկոկի բնակիչներին նոր օրենքով սպառնում է տուգանք, եթե հայտնվեն հասարակական վայրերում առանց դիմակի: Կեսօրին վարչապետը լուսանկար էր հրապարակել Facebook-ում, որտեղ նա կառավարության տան նիստին մասնակցել է առանց դիմակի: Օգտատերերը դա նկատել են, հրապարակումը ջնջվել է:
Թաիլանդում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հայտնաբերվել է 2020 թվականի հունվարի 13-ին: Այժմ հիվանդների թիվը հասնում է 57,5 հազարի, առողջացել է 31,5 հազարը, մահացել՝ 148 հիվանդ: Փետրվարի 28-ից սկսվել են հիվանդության դեմ պատվաստումները Sinovac ընկերության պատվաստանյութով: Արտակարդ դրության ռեժիմը գործում է մայիսի 31-ից: