17:26 26.04.2021
Հայաստանի ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնի Հայ գրքի ուսումնասիրման ենթաբաժնում պահպանվում է մեծ թվով այլալեզու հնատիպ գրականություն։ Ֆրանսերեն լեզվով գրականությունը կազմում է 2691 միավոր, որից մի փոքր մաս այսօր ցուցադրված էր Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Անձեռնմխելի գրականության բաժնի կազմակերպած ֆրանսերեն հնատիպ գրականության ցուցադրությանը։
Հավաքածուում մեծ թիվ են կազմում բառարանները, հանրագիտարանները պատմական և ճանապարհորդական աշխատություններ:
Հավաքածուում պահպանվող և ցուցադրվող ֆրանսերեն ամենավաղ ժամանակաշրջանի գիրքը 1552թ. Փարիզում հրատարակված «Համընդհանուր տիեզերագնացություն» գիրքն է: 1739 թվականին Նիդեռլանդների Հաագա քաղաքում տպագրված Եթովպիացիների և հայերի քրիստոնեության պատմությունը ևս ցուցադրված գրքերի ցանկում էին։ 1702թ. Փարիզում տպագրված Ֆրենսիս Բեկոնի «Նոր Ատլատիդա» աշխատությունը, Դենի Դիդրոյի «Հանրագիտարան»-ի 4-րդ հատորը՝ տպագրված Փարիզում 1754 թվականին, Պլուտարքոսի 1787-ին տպագրված ստեղծագործությունները ևս ներառված էին ցուցադրվող գրականության մեջ։
Ֆրանսիայում գրատպության սկիզբը համարվում է 15-րդ դարը, որը համընկնում է Լյուդովիկոս 11-րդի կառավարման տարիների հետ (1461-1483թթ.): Գյուտենբերգի գյուտից հետո 1470թ. Ֆրանսիա են հրավիրվում Մյունխենից 3 տպագրիչներ, ովքեր էլ Ֆրանսիայում սկիզբ են դնում գրատպությանը: Նրանց առաջին տպագրած գիրքը իտալացի հումանիստ Գասպարենա դե Բերգամոյի նամակներն էր` հրատարակված 1470թ. ամռանը: Ֆրանսերեն լեզվով 1-ին գիրքը տպագրվել է Փարիզում 1476թ.: Գրքի հեղինակը Պասկյե Բոնոմն էր, գիրքը կոչվում էր «Ֆրանսիական մեծ խրոնիկա»:
Ի դեպ, 17-րդ դարում Փարիզում տպագրված առաջին հայերեն գործը զետեղվել է Կլոդ Դյուրե Բուրբոնուայի՝ 1613 թվականին հրատարակած «Գանձ աշխարհի լեզուների պատմության» աշխատության մեջ, որում հայոց լեզվին նվիրված հատվածում տեղ է գտել հայերեն փայտափորագիր այբուբենը։ 1633 թվականին Փարիզի Կայսերական տպարանում լույս է տեսել Ֆրանցիսկ Ռիվոլայի «Բառագիրք Հայոց» (հայերեն–լատիներեն) բառարանի երկրորդ հրատարակությունը, որը Փարիզում հրատարակված առաջին հայերեն գիրքն է։
00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրությունԻսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...
00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովըԱմերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...
00:21 29.04.2025
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԳրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...
00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:09 29.04.2025
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...