Ադրբեջանցիները բացահայտ ցույց են տալիս, որ էսկալացիայի հավանականությունը մեծ է. Ալեքսանդր Իսկանդարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

Ադրբեջանցիները բացահայտ ցույց են տալիս, որ էսկալացիայի հավանականությունը մեծ է. Ալեքսանդր Իսկանդարյան

12:24 06.07.2018

Հայաստանի հասարակական և փորձագիտական շրջանակներում շարունակում են քննարկել Արբեջանի վերջին շաբաթների ակտիվությունը հայ-ադրբեջանական սահմանին և արցախա-ադրբեջանական շփման գծում: Ուշադրության կենտրոնում են նաև Ադրբեջանում անցկացված զորահանդեսը, զորավարժություններն ու պաշտոնական Բաքվի հռետորաբանությունը:

«Հեռանկար»-ի տաղավարում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը խոսել է այս թեմաների շուրջ և նշել, որ մեծամասշտաբ պատերազմի հավանականությունը շատ քիչ է:

«Խոսքը իսկական, մեծամասշտաբ պատերազմի մասին է: Ես նպատակահարմար չեմ համարում ամեն դիվերսիոն հարձակում կամ նման այլ գործողություն պատերազմ անվանել: Մեծամասշտաբ պատերազմը տանկային հարձակումն է, հրթիռակոծությունը ընդհուպ մինչև Ստեփանակերտի ուղղությամբ, սահմանագծի զգալի առաջխաղացումը, հազարավոր զոհերը, այսինքն՝ մոտավորապես այն, ինչ տեղի է ունեցել Ղարաբաղյան հակամարտության տարիներին: Նմանատիպ պատերազմի հավանականությունը շատ քիչ է: Բայց էսկալացիայի հավանականության հարցում ես կհամաձայնեմ փորձագետների հետ, քանի որ վերջինիս հավանականությունը վերջին ամիսների ընթացքում աճել է»,- ասել է քաղաքագետը:

Ալեքսանդր Իսկանդարյանը նշել է, որ կան էսկալացիայի հավանականության մեծացման մի քանի պատճառներ.

«Առաջին հերթին՝ ադրբեջանցիները բացահայտ ցույց են տալիս, որ էսկալացիայի հավանականությունը մեծ է, և այդ ուղղությամբ ինտենսիվ PR են անում: Այդ քարոզչությունը իրականացվում է ինչպես խոսքային մակարդակում, այնպես էլ` ցուցադրական:

Նրանք հատուկ գնում են ինչ-որ զենքեր, որպեսզի դրանք ցուցադրեն, ինչպես նաև գնում են, օրինակ, սովորական ուղղաթիռ, բայց այն ներկայացնում են որպես ռազմական: Իրոք, շփման գծում զորքերի տեղաշարժ է իրականացվում: Եվ սրան զուգահեռ էլ տեղի են ունենում սպառազինության հագեցման ու համալրման մասին ինֆորմացիոն հոսքեր Ադրբեջանի կողմից»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիտվան զենքի խմբաքանակ է փոխանցել Ուկրաինա

21:20 24.11.2024

Լիտվան զենքի խմբաքանակ է փոխանցել Ուկրաինա

Վիլնյուսը Կիևին է հանձնել բանակի համար նախատեսված զենքի և տեխնիկայի խմբաքանակ, հայտնում է Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Լիտվան շարունակում է ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Այս շաբաթ Ուկրաինա են հասել նրա բանակի համար էլեկտրական գեներատորներ, M113 զրահամեքենաների պահեստամասեր, տարբեր տեսակի զենքեր և դրանց մասեր։ Լիտվան, ի պատասխան Ուկրաինայի խնդրանքների, այս տարի արդեն մատակարարել է […] ...

Իսրայելական հարվածների հետևանքով Բեյրութում առնվազն 29 մարդ է զոհվել

21:00 24.11.2024

Իսրայելական հարվածների հետևանքով Բեյրութում առնվազն 29 մարդ է զոհվել

Բեյրութի կենտրոնին Իսրայելի ավիահարվածի հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել։ Նման տվյալներ են ներկայացված Հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների օպերատիվ կենտրոնի հաշվետվության մեջ։ Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ տուժել է 67 մարդ։ Ինչպես պարզաբանում է լիբանանյան NNA ազգային գործակալությունը, փրկարարները շարունակում են փլատակների մաքրումը, և զոհերի թիվը կարող է աճել։ ...

Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին

20:40 24.11.2024

Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին

Ինդոնեզիայի իշխանությունները հայտարարել են Սիվու կղզում Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին, ինչի հետևանքով դրա գագաթից կարող են իջնել հզոր պիրոկլաստիկ հոսքեր՝ բարձր ջերմաստիճան հրաբխային գազերի, մոխրի և ժայթքման ժամանակ ձևավորված ժայռերի բեկորներ։ Այս մասին հայտնում է Antara գործակալությունը՝ հղում անելով երկրի էներգետիկայի և հանքային պաշարների նախարարության Երկրաբանական գործակալության տվյալներին։ «Զգուշացեք պիրոկլաստիկ հոսքերից, երբ լեռան գագաթին […] ...

Գիտանականները բացահայտել են դելֆինի, որը խոսում է ինքն իր հետ, քանի որ ընկերներ չունի

20:20 24.11.2024

Գիտանականները բացահայտել են դելֆինի, որը խոսում է ինքն իր հետ, քանի որ ընկերներ չունի

Բալթիկ ծովում միայնակ, ընկեր չունեցող աֆալին տեսակի դելֆինը, ամենայն հավանականությամբ, սկսել է խոսել ինքն իր հետ, պարզվել է նոր ուսումնասիրության արդյունքում: Այս մասին գրում է Daily Star-ը։ Արու դելֆինը, որին տեղացիներն անվանել են Դելլե, տարակուսանքի մեջ է գցել գիտնականներին։ Մասնագետները նկատել են, որ այն լողում է Դանիայի Սվենդբորգսունդ ջրանցքում, որը գտնվում է այս տեսակի բնակության […] ...

«Հըզբոլլահի» զինյալները օրվա սկզբից ավելի քան 100 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

20:00 24.11.2024

«Հըզբոլլահի» զինյալները օրվա սկզբից ավելի քան 100 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Օրվա սկզբից իսրայելական զինվորականներն արձանագրել են լիբանանյան շիա «Հըզբոլլահ» շարժման զինյալների կողմից Իսրայելի ուղղությամբ 160 հրթիռի արձակում։ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս տվյալները ժամը 17։00-ի դրությամբ են։ Բանակը վստահեցրել է, որ «կշարունակի պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին ահաբեկչական «Հըզբոլլահ» կազմակերպության սպառնալիքներից։ ...

Ռումինիայում նախագահական ընտրություններին մասնակցությունը ավելի ակտիվ է, քան 5 տարի առաջ

19:40 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններին մասնակցությունը ավելի ակտիվ է, քան 5 տարի առաջ

Այսօր Ռումինիայում նախագահական ընտրություններ են, որոնք անցկացվում են հինգ տարին մեկ։ Ռումինիայի քաղաքացիներն ավելի ակտիվ են քվեարկում նախագահական ընտրություններին, քան 5 տարի առաջ՝ ժամը 18.00-ին, ընտրություններին մասնակցել է ընտրողների 36,76%-ը։ 2019 թվականին՝ այդ ժամի դրությամբ, ընտրողների մասնակցությունը կազմել է 33,44 տոկոս։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Նախագահի պաշտոնին […] ...

BACK_TO_TOP