Եվրամիությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու համար օգնություն կտրամադրի Հնդկաստանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Եվրամիությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու համար օգնություն կտրամադրի Հնդկաստանին

21:30 25.04.2021

Եվրամիությունը պատրաստվում է աջակցություն  տրամադրել Հնդկաստանին՝ հաշվի առնելով երկրում տիրող համաճարակային իրավիճակը, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Կորոնավիրուսի հաստատված ցուցանիշներով Հնդկաստանը աշխարհում զբաղեցնում է ամենաբարձր հորիզոնականը։Երկրում դեպքերի թվի աճը շարունակվել է  փետրվարի կեսերից: Հայտարարվել է, որ Հնդկաստանում կորոնավիրուսային վարակի հայտնաբերման օրական աճը կազմել է 349 691 դեպք, մահացել է ավելի քան 2,7 հազար մարդ, սա համաճարակի սկզբից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է:

«Ինձ անհանգստացնում է Հնդկաստանի համաճարակաբանական իրավիճակը: Մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել: ԵՄ-ն ռեսուրսներ է հավաքում`ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի միջոցով Հնդկաստանի օգնության խնդրանքին արագ արձագանքելու համար»,- Twitter-ի իր էջում գրել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ Վաշինգտոնը լրացուցիչ աջակցություն կցուցաբերի Հնդկաստանին: Բրիտանիան նույնպես պատրաստակամություն է  հայտնել օգնել:

Economic Times- ն էլ հայտնել էլ է, որ Ռուսաստանը Հնդկաստանին առաջարկել է  հակավիրուսային  պրեպարատներ ներմուծել, որոնք  օգտագործվում է կորոնավիրուսի բուժման համար: Հնդկաստանը նախկինում արգելում էր Ремдесивир-ի մուտքը երկիր՝ COVID-19 դեպքերի թվի կտրուկ աճի ֆոնին: Բացի դրանից, առաջիկայում բանակցությունները կարող են սկսվել Ռուսաստանից Հնդկաստան ծովային ճանապարհով բժշկական թթվածնի մատակարարման շուրջ:

 

Միևնույն ժամանակ,գիտնականները Հնդկաստանի Արեւմտյան Բենգալա նահանգում  հայտնաբերել են կորոնավիրուսի B.1.618 նոր տեսակ: Կորոնավիրուսի նոր շտամը եռակի մուտացված շտամ է և կարող է ավելի արագ տարածվել, կարծում է համաճարակաբանության հնդիկ պրոֆեսոր Մադհուկար Պայը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ  Իտալիայի իշխանությունները երկու շաբաթով արգելել են Հնդկաստանում գտնվող անձանց երկիր մուտք գործել, իսկ  Գերմանիան կկրճատի Հնդկաստանի հետ ուղևորափոխադրումները:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

11:20 24.11.2024

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

Նոյեմբերի 24-ին, ժամը 04:57-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարգարա գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:10-ին, մարվել՝ 07:55-ին: Այրվել է մոտ 500 հակ անասնակեր: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել […] ...

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

11:00 24.11.2024

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Արմավիրի գրասենյակում անցկացվել են Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամների և վերահսկողի ընտրություններ։ Փակ, գաղտնի քվեարկությամբ ձևավորվել է կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող։ Խորհրդի անդամների քվեարկությամբ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընտրվել է Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ. կուսակցության վարչության նիստում հաստատվել է Դավիթ Խուդաթյանի թեկնածությունը։ ...

Հրդեհ ավտոտնակում

10:40 24.11.2024

Հրդեհ ավտոտնակում

Նոյեմբերիի 24-ին, ժամը 03:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […] ...

Ռումինիայում  նախագահական ընտրություններ են

10:20 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններ են

Ռումինիայում նախագահական ընտրություններ են ընթանում։ Երկրի բնակիչներն ընտրում են պետության ապա նախագահին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ռումինիայում նախագահական ընտրություններն անցկացվում են կիրակի օրը, դրանք անցկացվում են հինգ տարին մեկ։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Ժամը 9.00-ին Ռումինիայում սկսել է գործել գրեթե 19 հազար ընտրատեղամաս։ Ռումինիայի քաղաքացիները, ովքեր ապրում […] ...

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

10:00 24.11.2024

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

Նոյեմբերի 23-ին, ժամը 21:28-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրարբի գյուղում այրվում է բնակելի վագոն-տնակի տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Միսակ Մեծարենց փողոցում այրվում է վագոն-տնակ (25 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:03-ին, մարվել՝ 23:40-ին: Այրվել […] ...

Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ Փաշինյան

09:40 24.11.2024

Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ»։ ...

BACK_TO_TOP