16:30 25.04.2021
Ապրիլի 25-ի գիշերը, ժամը 00:30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Վազգեն Սարգսյան փողոցում։ Իրար են բախվել Mercedes E 124 և Mercedes C 200 մակնիշի ավտոմեքենաները: ՈՒժեղ բախման հետևանքով Mercedes E 124-ը հայտնվել է մայթին՝ կոտրելով երկաթյա էլեկտրասյունը։ Mercedes C 200-ի ուղևորը՝ 60-ամյա Ա. Պողոսյանը, տեղում մահացել է: Այս մասին SHANTNEWS. am-ին հայտնել են ԱԻՆ Շիրակի մարզի ճգնաժամային կառավարման կենտոնից:
Mercedes C 200-ի Վարորդը՝ Գ. Պողոսյանը ու մյուս ուղևոր Ա.Մարկոսյանը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Շիրակի մարզի փրկարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները վթարված մեքենաներից դուրս են բերել վիրավորներին, հոսանքազրկել են և փակել են մեքենաների գազաբալոնների փականները: Դեպքի վայրում աշխատել են ՃՈ հետաքննիչները, տարվում է քննություն վթարի հանգամանքները ճշտելու համար:
Դեպքի վայր մեկնել ԱԻՆ Շիրակի մարզի փրկարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները վթարված մեքենաներից դուրս են բերել վիրավորներին հետո հոսանքազրկել ու փակել են մեքենաների գազաբալոնների փականները: Դեպքի վայրում աշխատել են ՃՈ հետաքննիչները, տարվում է քննություն վթարի հանգամանքները ճշտելու համար:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...