12:49 06.07.2018
ՏՄՊՊՀ ուսումնասիրություն է իրականացրել` պարզելու համար, թե ինչ սկզբունքներով են պետական տարբեր գերատեսչությունների կողմից տրամադրվում բացառիկ լիցենզիաներն ու քվոտաները:
Ուսումնասիրությունները կատարվել են ձկան և խեցգետնի արդյունահանմանը, հանքերի շահագործմանը, անտառահատմանը, պետական գույքի վարձակալությանը, Սևանի ափամերձ տարածքների վարձակալմանը, դպրոցներում սննդի կազմակերպման համար տարածքների տրամադրմանը, բացօթյա առևտրի կազմակերպմանը, արտաքին գովազդային վահանակների տեղադրմանը և այլն:
Հանձնաժողովն ուսումնասիրել է 27 պետական մարմինների կողմից տրամադրման գործընթացներն ու պարզել, որ կան ոչ մրցակցային հիմունքներով, առանց մրցութային կարգի իրականացվող 45 գործառույթներ:
Հանձնաժողովի դիտարկումները ցույց են տվել, որ պետական գերատեսչությունների ենթակայության տակ գործում են ՊՈԱԿ-ներ, որոնք բիզնես գործառույթ են իրականացնում և տիրապետելով պետական միջոցների՝ անհավասար պայմաններ են ստեղծում մասնավորների նկատմամբ, օրինակ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը մատուցում է հանգստի և զբոսաշրջության հետ կապված ծառայություններ կամ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ն իրականացնում է գիշերակացի տրամադրում:
«Պետական ընկերությունները չեն վճարում ձեռնարկատիրական գործունեության համար սահմանաված հարկեր, տիրապետում են ավելի շատ ֆինանսական միջոցների, ինչի արդյունքում էլ մրցակցային առավելություն են ստանում նույն գորոծունեությամբ զբաղվող մասնավոր ընկերությունների հանդեպ»,- ասել է զեկուցող Մհեր Ալավերդյանը:
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պետական մարմինները այդ թույտվություններն ինքնուրույն են կատարում, փոփոխություններ են կատարվելու ակտերում, որ լիցենզիաները տրամադրվեն մրցակցային եղանակով: Մեր առաջարևկն է, որ լինի մեկ էլեկտրոնային հարթակ և բոլորը տեղյակ լինեն միցույթներից: Այժմ այդ հնարավորությունը չկա` մրցակցային եղանակով իրականացնելու, հիմա առաջարկվում է նաև փոփոխություններ կատարել իրավական ակտերում»,- ասել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...