Սելավաջրերի կառավարման և բնապահպանական ծրագիր Արթիկում․ հեղեղատարները մաքրվել են նախկին քարհանքի թափոններից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Սելավաջրերի կառավարման և բնապահպանական ծրագիր Արթիկում․ հեղեղատարները մաքրվել են նախկին քարհանքի թափոններից

17:36 28.08.2021

Արթիկի Մողրովենց ու Բմբուլենց ձորեր կոչվող հեղեղատարների մաքրման ու պատնեշների կառուցման աշխատանքները մասնակի կատարված են։ Քաղաքի միջով անցնող հեղեղատարներն ամբողջությամբ լցված էին Արթիկի նախկին քարհանքի թափոններով, որոնք 2016 թվականին տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղի հետևանքով ջրի հետ հոսեցին դեպի քաղաք։ Պետական միջոցներով, բայց անավարտ ու մասնակի աշխատանքներ էին կատարվել, հետևանքները լիարժեք վերացված չէին: Մեկ տարի առաջ համայնքը ՄԱԿ-ի «Հարմարվողականության հիմնադրամ»-ի ֆինանսավորմամբ «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային դրամաշնորհային ծրագրով թափոնների մաքրման ու հեղեղատարներում պատնեշների կառուցման աշխատանքեր սկսեց: Ծրագիրը Արթիկում միաժամանակ բանապահպանական մի քանի խնդիր է լուծում:

Երկու հեղեղատարների միացման հատվածումժամանակին կամուրջ է եղել, որի տակով են հոսել սելավաջրերը: Քարհանքերի թափոնները կամրջի երկու կողմերը խցանել էին ու ջուրը գնալու տեղ չուներ: Շինարարը կամրջի խցանված հատվածները  մաքրել է։

Արթիկի երկու հեղեղատարներում քարհանքի հսկայական թափոնները հատուկ տեխնիկայի միջոցով մանրացվել ու հեռացվել են: Մաքրման աշխատանքներից հետո շինարարն անցել է հեղեղատարներում պաշտպանիչ պատնեշների կառուցմանը, որոնք ըստ նախագծի պետք է լինեին բետոնյա, բայց նախագծային փոփոխություններ են կատարվել։ Հեղեղատարների կրկնակի ուսումնասիրություն է կատարվել,  որոշվել է ոչ թե բետոնյա, այլ մետաղական ցանցերի մեջ Արթիկ տուֆի շարվածքներով գաբիոններ կառուցել:

Գաբիոնները պատնեշ են ծառայելու, այսինքն, երբ նորից քարաթափումներ լինեն, դրանք հեղեղատարներում չեն հայտնվի: Բացի դրանից, գաբիոնային պատնեշները նաև սելավաջրերի կառավարման գործառույթ ունեն, նպաստում են, որ ջուրը դանդաղ հոսքով Արթիկ հասնի: Բանապահպանական ծրագիրը մեկ այլ բաղադրիչ էլ ունի: Նույն տարածքում նախատեսված է անտառածածկույթ ստեղծել: Տարածքն ընտրել են, հողաշերտը հարթեցրել են ու հաշվարկներ կատարել, թե ինչքան տարածքում ու քանի ծառ  է տնկվելու:

«Արթիկ քաղաքում հիմնվելու է 30 հա անտառ-այգի և 10 հա հանգստի գոտի, որտեղ ավելի քան 24 հազար ծառաթփատեսակներ կտնկվեն։ Ես վստահ եմ, որ կունենանք գեղեցիկ հանգստի գոտի ու անտառ։ Նախագծային փոփոխությունները, որոնք կատարվում են, դրանք մենք խորհրդակցում ենք մեր մասնագետների հետ, հիմնական փոփոխությունները կախված է ինժեներական լուծումների հետ, որոնք շինարարության տեխնիկական հսկողների խորհրդով ավելի էֆեկտիվ լուծումներ են առաջարկում։ Ծրագիրը կարևոր է, քանի որ մենք տեսանք, թե 2016-ին Արթիկում ինչպիսի ջրհեղեղ եղավ, կարծում ենք, որ այն ինչ արվում է կկանխարգելի նման երևույթների կրկնվելը քաղաքում»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ԾԻԳ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Եսոյանը։

Նույն ծրագրով Արթիկի տարածաշրջանի ևս 3 գյուղերում՝ Վարդաքարում, Հառիճում և Նահապետավանում է անտառային ծածկույթ հիմնվելու: Նոր անտառները բնակլիմայական պայմանների փոփոխության ու մասնավորապես գյուղերը քամիներից պաշտպանելու նպատակ ունեն: Վարդաքարում  ծառատունկն արդեն կատարված է, մյուս երկու գյուղերում և Արթիկում անտառային շերտի հիմնման աշխատանքները կսկսվեն հաջորդ տարի:

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP