86-ամյա Արաքսյա Դեմիրճյանի գերդաստանի 106 տարվա ժառանգության կտակի պատմությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

86-ամյա Արաքսյա Դեմիրճյանի գերդաստանի 106 տարվա ժառանգության կտակի պատմությունը

17:16 24.04.2021

Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայ դատի արդարացի լուծման ճանապարհի վերջնակետը չէ ցեղասպանության զոհերի ժառանգների համար, նրանց պահանջը նախնիներին պատկանող ունեցվածքի նկատմամբ իրավունքների ճանաչումն է:86- ամյա Արաքսյա Դեմիրճյանը, որպես թանկ մասունք, պահում է մայրիկի 106 տարվա վաղեմության կտակը, որով նրան է փոխանցվել Արևմտյան Հայաստանի Հացիկ գյուղում եղած հարստությունը:

Փոքրիկ  ու ժանգոտված թիթեղյա տուփի մեջ 106 տարվա վաղեմության փաստաթղթերը Արաքսյա Դեմիրճյանի տատի ու մայրիկի կտակն են:Մոր մահից հետո է գտել  հագուստի գրպանից։Խունացած թղթերի վրա  թուրքերենով ու ֆրանսերենով գրություններ են, որոնք Արևմտյան Հայաստանում թողած ժառանգության փաստացի վկայությունն են ։

«Պահում եմ ծնողներիս ժառանգությունը։ Էս թղթերը մերոնք են 100 տարի պահել, հիմա էլ ես եմ պահում։ Թղթերը եղել են այս տուփի մեջ, մամաս էր պահում ու միշտ ասում էր՝ Արաքս, էս տուփը չկորցնես,կգա ժամանակ, քեզ պետք կգա»,- պատմում է Արաքսյա տատը։

Տիկին Արաքսյան փաստաթղթերի  թարգմանությամբ հետո է միայն պարզել, թե գերդաստանից մնացած ինչ ժառանգություն է թողնվել իրեն։ Կտակում  նշված են սեփական տներ, խաղողի այգի, հողամասեր, գույք,կահ-կարասի: Ունեցվածքը մնացել է Արևմտյան Հայաստանի Հացիկ գյուղում:

Տատին ու մորը 1915 թվականի եղեռնագործությունից փրկել է քուրդ հարևաններից մեկը՝ մի կոտ ոսկու դիմաց: Գիշերով դուրս են եկել գյուղից և հասել Սիրիայի սահման: Ողջ են մնացել միայն գերդաստանի կանայք, տղամարդկանց թուրքերը սպանել են ։

Գյուղի քյոխվա պապի ունեցվածքը մայրն ու տատն արդեն Սիրիայի  հայկական եկեղեցում գրանցում  են փաստաթղթով ու հաստատում կնիքներով: Տարիներ անց տեղափոխվում են Հայաստան, հաստատվում են Գյումրիում՝ այն ժամանակ  Լենինական քաղաքում:

Ավելի քան 30 տարի Արաքսյա տատը իրեն  փոխանցված կտակը ներկայացրել է  տարբեր կառույցների, եղել է նաև  Հայոց ցեղասպանության թանգարանում։ Դիմումներին  պատասխանը  եղել է մեկը՝ ժառանգությունը կկարողանա ստանալ,  երբ ցեղասպանությունը ճանաչեն աշխարհի գերտերություններն ու Թուրքիան:

Երեք տարի առաջ եղել է Թուրքիայում, փորձել է որոնել ու գտնել  պապական գյուղն ու տունը, բայց չի համարձակվել: Թուրքիայում բնակվող ազգականը օգնել է հանդիպել թուրք փաստաբաններին, որոնց ներկայացրել է ունեցած փաստաթղթերը։ Բայց փաստաբանների  միջև եղած խոսակցություններից  Արաքսյա տատը այլ բան է հասկացել։ Թուրքերենին տիրապետելն այս հարցում օգնել է նրան։

«Իրար հետ խոսում էին, հայ փաստաբանն իր թուրք գործընկերներին էր բերել։ Խոսեցին պրծան, ելա կանգնա ասեցի՝ յոխ, այսինքն՝ ոչ։Սրանք զարմացան,ասացին՝ դու թուրքերեն գիտե՞ս,ասացի՝այո, ինչ որ դուք խոսում էիք, հասկացա, ես իմ փաստաթղթերը ձեզ չեմ տա»,- պատմում է Արաքսյա Դեմիրճյանը։

Կտակով  փոխանցված ժառանգությունը, 86-ամյա Արաքսյա տատը դեռ սպասում է, որ վերադառնալու է իրեն։ Իսկ երբ այն իր ձեռքում լինի, խոստացել է, որ փոխանցելու է խնամքի հաստատություններին։15 տարեկանից տեքստիլ արդյունաբերությունում  է աշխատել։Իր վաստակի  համար բազմաթիվ  շքանշանների է արժանացել,ամենամեծ պարգևը արիության մեդալն է:

Աշխատանքային տարիներից հետո վաստակած հանգիստը մենակ է վայելում։Բայց հմուտ  ձեռքերի մեջ միշտ շյուղերն ու թելն է։Գործում է զինվորի համար , հարազատի ու ծանոթի համար։Աղոթքն էլ միշտ շուրթերին է։ Աղոթել սովորել է եղեռնից փրկված տատից ու մորից։ Կորցրած երկրի կարոտը և արդարության հավատը նրա աղոթքներում է։

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

11:40 24.11.2024

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

Հորդանանի ոստիկանությունը կիրակի օրը շրջափակել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում Իսրայելի դեսպանատան հարակից տարածքը այն բանից հետո, երբ դիվանագիտական ​​առաքելության անմիջական հարևանությամբ կրակոցներ են հնչել, հայտնում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով ականատեսներին։ Աղբյուրները հայտնել են, որ կրակոցներից հետո ոստիկանությունը և շտապօգնության մեքենաները շտապել են Ռաբիա շրջան, որտեղ գտնվում է դեսպանատունը: Ոստիկանությունը բնակիչներին կոչ է արել […] ...

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

11:20 24.11.2024

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

Նոյեմբերի 24-ին, ժամը 04:57-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարգարա գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:10-ին, մարվել՝ 07:55-ին: Այրվել է մոտ 500 հակ անասնակեր: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել […] ...

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

11:00 24.11.2024

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Արմավիրի գրասենյակում անցկացվել են Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամների և վերահսկողի ընտրություններ։ Փակ, գաղտնի քվեարկությամբ ձևավորվել է կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող։ Խորհրդի անդամների քվեարկությամբ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընտրվել է Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ. կուսակցության վարչության նիստում հաստատվել է Դավիթ Խուդաթյանի թեկնածությունը։ ...

Հրդեհ ավտոտնակում

10:40 24.11.2024

Հրդեհ ավտոտնակում

Նոյեմբերիի 24-ին, ժամը 03:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […] ...

Ռումինիայում  նախագահական ընտրություններ են

10:20 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններ են

Ռումինիայում նախագահական ընտրություններ են ընթանում։ Երկրի բնակիչներն ընտրում են պետության ապա նախագահին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ռումինիայում նախագահական ընտրություններն անցկացվում են կիրակի օրը, դրանք անցկացվում են հինգ տարին մեկ։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Ժամը 9.00-ին Ռումինիայում սկսել է գործել գրեթե 19 հազար ընտրատեղամաս։ Ռումինիայի քաղաքացիները, ովքեր ապրում […] ...

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

10:00 24.11.2024

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

Նոյեմբերի 23-ին, ժամը 21:28-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրարբի գյուղում այրվում է բնակելի վագոն-տնակի տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Միսակ Մեծարենց փողոցում այրվում է վագոն-տնակ (25 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:03-ին, մարվել՝ 23:40-ին: Այրվել […] ...

BACK_TO_TOP