COVID-19-ի դեմ պատվաստումներն անվճար են նաև Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց համար. նախարարություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+6.09 oC

COVID-19-ի դեմ պատվաստումներն անվճար են նաև Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց համար. նախարարություն

18:21 23.04.2021

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այսուհետև առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն անվճար են ինչպես մեր համաքաղաքացիների, այնպես էլ Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց համար:

«AstraZeneca-ով պատվաստումները նախատեսված են (առողջապահության նախարարի 2021 թվականի փետրվարի 15-ի թիվ 436-Ա հրամանով) սահմանված բոլոր ռիսկի խմբերի` 55 և բարձր տարիքի անձանց համար:
Նշենք, որ AstraZeneca-ով պատվաստումները կարող են իրականացվել նաև 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Ի դեպ, պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում՝ անկախ կցագրումից` հաշվի չառնելով առաջնային օղակում գրանցված լինելու հանգամանքը:
Sputnik V-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:
Բացի դրանից՝ COVID-19-ի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում, առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) ծառայությունների հասանելիությունը ոչ աշխատանքային օրերին բնակչության համար ապահովելու և COVID-19-ի դեմ պատվաստումների գործընթացն իրականացնելու նպատակով, ապրիլի 24-ից շաբաթ և կիրակի օրերին ժամը 10:00-ից 16:00-ը ներառյալ սահմանվում են հերթապահություններ` ԱԱՊ բժիշկների (թերապևտ/ընտանեկան բժիշկ) և իմունականխարգելման կաբինետի ավագ և/կամ միջին բուժաշխատողների ընդգրկմամբ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կատարը կվերսկսի ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև միջնորդությունը խաղաղության հասնելու համար

16:25 27.11.2024

Կատարը կվերսկսի ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև միջնորդությունը խաղաղության հասնելու համար

Կատարի ղեկավարությունը պատրաստ է վերսկսել միջնորդական ջանքերը՝ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի հասնելու համար, եթե նրանք նման ցանկություն ցուցաբերեն։ Այս մասին հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ Անսարին։ «Իմ կառավարության անունից ես արձանագրում եմ, որ երբ մենք տեսնենք երկու կողմերի հանձնառությունը, դուք կտեսնեք, որ Կատարը լիովին կվերականգնի […] ...

Նոր Խարբերդ բնակավայրի 17-ամյա բնակչի սպանության վարույթով չորս անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

16:17 27.11.2024

Նոր Խարբերդ բնակավայրի 17-ամյա բնակչի սպանության վարույթով չորս անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր՝ 2024թ․ նոյեմբերի 8-ին Նոր Խարբերդ բնակավայրի 17-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի մասին: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և վարութային ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել են երիտասարդի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու դեպքին առնչվող կարևոր հանգամանքներ։ Մասնավորապես, պարզվել է, […] ...

Թմրանյութը ձեռք էր բերել իրացման նպատակով․ Արաբկիրի համայնքային ոստիկանների բացահայտումը

16:03 27.11.2024

Թմրանյութը ձեռք էր բերել իրացման նպատակով․ Արաբկիրի համայնքային ոստիկանների բացահայտումը

ՆԳՆ համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Աբովյանի 34-ամյա մի բնակչի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են թմրանյութի նմանվող զանգվածով 23 փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Երիտասարդը հայտնել է, որ փաթեթներում մարիխուանա է, ձեռք է բերել իրացման նպատակով։ Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել […] ...

Պաղեստինը հուսով է, որ Լիբանանի հետ համաձայնագիրը վերջ կտա տարածաշրջանում բռնությանը

15:55 27.11.2024

Պաղեստինը հուսով է, որ Լիբանանի հետ համաձայնագիրը վերջ կտա տարածաշրջանում բռնությանը

Պաղեստինի ղեկավարությունը կարծում է, որ Իսրայելի եւ Լիբանանի միջեւ ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը կնվազեցնի բռնության մակարդակը Մերձավոր Արեւելքում։ Այս մասին ասվում է Պաղեստինի ազգային վարչակազմի հայտարարության մեջ, որի կենտրոնակայանը գտնվում է Հորդանան գետի արեւմտյան ափի Ռամալլահ քաղաքում։ «Պաղեստինը հուսով է, որ Լիբանանի և Իսրայելի միջև համաձայնագիրը կնպաստի բռնության և անկայունության դադարեցմանը, որը կրում է ողջ […] ...

Արթուր Միրանյանը դուբլի հեղինակ է դարձել

15:50 27.11.2024

Արթուր Միրանյանը դուբլի հեղինակ է դարձել

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը ռումինական «Ունիվերսիտատյա Կլուժի» կազմում դուբլ է գրանցել։ Ընկերական խաղում Միրանյանի ակումբը 8-1 հաշվով հաղթել է «Օկնա Մուրեշին»։ 28-ամյա ֆուտբոլիստն այս տարվա սեպտեմբերին է տեղափոխվել Ռումինիայի Սուպերլիգան ներկայացնող ակումբ և 6 խաղում խփել 3 գոլ։ «Ունիվերսիտատյա Կլուժը» 17 խաղում հավաքել է 30 միավոր և մրցաշարային աղյուսակի առաջատարն է։ ...

Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության լեհ դիտորդների հետ

15:42 27.11.2024

Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության լեհ դիտորդների հետ

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության՝ Երասխ բնակավայրում գտնվող դիտակետում հանդիպել է լեհ դիտորդների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Լեհաստանի նախագահի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Նախագահ Անջեյ Դուդան Եվրամիության դիտորդական առաքելության դիտակետում հանդիպել է լեհական անձնակազմի հետ։ Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության առաքելության ղեկավարն է Մարկուս Ռիտերը, իսկ տեղակալը՝ ազգությամբ լեհ Մարեկ Կուբերսկին։ […] ...

BACK_TO_TOP