20:58 22.04.2021
Կցոններով բաց մալուխներ են, որոնք մտնում են վթարային ենթակայաններ։ Նման տեսարանների կարելի է հանդիպել Գյումրիի տարբեր թաղամասերում։ Փայտե հենասյուները թեքված են տների վրա, իսկ էլեկտրալարերի սարդոստայնն անցնում է գազի խողովակների վրայով:
Գյումրիի Մսի կոմբինատ թաղամասի շենքերից մեկի բակում է տեղադրված այդպիսի բաշխիչ ցանցի, որտեղից էլ դուրս են գալիս հաղորդալարերը: էլեկտրական հաշվիչի 12 բաժանորդները մոտ 30 տարի է, որ սպասում են նոր մալուխների անցկացման, բակի երկաթյա պարսպին ամրացված արկղն իր հաղորդալարերով էլեկտրահարումների բուն է, իսկ դեպքեր արդեն եղել են:
Մսի կոմբինատ դոս 44 շենքի բնակիչները գրավոր, բանավոր դիմումներ ամեն տարի ու մի քանի անգամ են հասցեագրել «Հայաստանի էլեկտրացանցեր»-ի «Ղարս» մասնաճյուղին։ Դիմումները տեղ հասնելուն պես,մասնագետները բազմաթիվ այցելություններ ու ուսումնասիրություններ են կատարել ենթակայանում։ Երկու տարի առաջ չափագրումներն ավարտվել են խոստումով, որ շենքի խնդիրը կընդգրկվի ծրագրում։
Այդպես էլ արվել էր, ներառվել էր ընկերության ներդրումային ծրագրում: Բայց ամեն ինչ ավելի շուտ սկսվեց հարևան շենքում, որի բնակիչները ևս միշտ բողոքներ ուղղել են։ Դոս 44-ում անցած տարվանից գործն անավարտ են թողել։Անավարտ նորոգումները վերջ կունենան ընթացիկ տարում։ SHNATNEWS.am-ի հետ զրույցում վստահեցրել է «Ղարս» մազնաճյուղի գլխավոր ճարտարագետը։
«Մենք չենք կարող հսկայածավալ աշխատանք կատարել ու բոլոր տարածքներն ընդգրկել էս ծրագրի մեջ, փորձում ենք օպտիմալ լուծում տալ , հիմա էլ կան սարդոստայն հիշեցնող տարածքներ, մենք այդ ամենը փորձում ենք նորացնել։ Մեծ ծավալի աշխատանքներ կատարել ենք Գյումրիի փողոցաշինական ծրագրի ընթացքում։ Ընդգրկել էինք ծրագրում այն փողոցները, որոնք 40 տարուց ավելի կառուցված չէին , ու մեր մալուխներն էլ լավ վիճակում չէին,ասենք՝ 50 տարվա մալուխներ էին, որոնք մենք ամբողջությամբ նորացրել ենք»,- նշել էՀԷՑ «Ղարս» մասնաճյուղի գլխավոր ճարտագետը։
Էներգամատակարարման ցանցի ընդհանուր վիճակն, ըստ գլխավոր ճարտագետի, գերազանց չէ, բայց և հաջողվում է խուսափել վթարներից և հաճախակի էներգաանջատումներից։ Նորոգումների համար տարեկան նեդրումների ծավալ չի նշում, բայց ոչ միայն քաղաքի, նաև գյուղական համայքներում շատ աշխատանքներ կան անելու։ Անցած տարի ներդրումային ծրագրով աշխատանքների մեծ ծավալ ընդգրկել են Գյումրիի մի շարք փողոցների կապիտալ ասֆալտապատման ընթացքում ներքին ցանցի նորգումները։ Հիմանորոգվող փողոցներում ամբողջությամբ փոխվել են էներգամալուխները։
Գյումրիի փողոցաշինական այս տարվա աշխատանքներում էլցանցը անելիքներ չունի:Իսկ քաղաքում արդեն փոքր ծավալի ու անցած տարվանից անավարտ մնացած գործերն են շարունակելու, միաժամանակ կընդգրկեն այլ թաղամասեր։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
14:42 11.04.2025
Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէ14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...
14:19 11.04.2025
Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովըԵՄ-Չինաստան հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին Չինաստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել են Եվրոպական խորհրդից։ Ընդգծվել է, որ հանդիպումը նախատեսված է նշելու Բրյուսելի և Պեկինի միջև հարաբերությունների 50-ամյակը։ Սակայն գագաթնաժողովի հստակ ժամկետ դեռ չկա։ ԵՄ-Չինաստան վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Պեկինում։ ...
14:10 11.04.2025
Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքելԱնգլիական «Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը կնքել են նոր պայմանագիր։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով և կավարտվի 2027 թվականի ամռանը: «Հիանալի է: Ես իմ լավագույն տարիներն անցկացրել եմ այստեղ: 8 տարի խաղացել եմ այստեղ, հուսով եմ՝ կլինի 10 տարի: Վայելել եմ կյանքը, ֆուտբոլը. կարիերայիս լավագույն տարիները եղել են […] ...
14:02 11.04.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում ապրիլի 11-ի երեկոյան ժամերին, 12-14-ին սպասվում է կարճատև անձրև, 15-16-ին անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վ արագությամբ։ Մարզերում ապրիլի 11-ի ցերեկը, 12-14-ին` առանձին շրջաններում, 15-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 12-14-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ […] ...
13:53 11.04.2025
Առատաշեն գյուղում Տեսչական մարմինն ամբողջությամբ դադարեցրել է արտադրամասի գործունեությունըՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձարարականի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի Իսահակյան փողոց 46 հասցեում շահագործվող արտադրամասում։ Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ։ Հաշվի առնելով արտադրամասում արձանագրված հրդեհային անվտանգության պահանջների խախտումների […] ...