Շիրակի մարզում կորոնավիրուսի երրորդ ալիքը տարածման ակտիվ փուլում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Շիրակի մարզում կորոնավիրուսի երրորդ ալիքը տարածման ակտիվ փուլում է

18:42 22.04.2021

Կորոնավիրուսի երրորդ ալիքը Շիրակի մարզում տարածման ակտիվ փուլում է: Սա ցույց են տալիս Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Շիրակ» մասնաճյուղի վերլուծությունները, ինչպես նաև պոլիկլինիկաներում կորոնավիրուսի ախտանշաններով դիմող հիվանդների թվի աճը: Հազ, թոքաբորբի ախտանշաններ, ջերմություն, թուլություն: Դիմողները նրանք են, որոնց մոտ նկատվում են այս ախտանշանները, որոնք բնորոշ են կորոնավիրուսին: C0vid-ի հետ մեկ տարվա համակեցության արդյունքում, բժիշկներն են նշում, որ ուշացած դիմողների թիվն է նվազել: Մարդիկ զգուշավոր են, դիմում են  ու թեստավորվում հիվանդության առաջին նշանների առկայության դեպքում:

Օրական կատարվող թեստավորումների և դրանց մեջ դրական արդյունք ունեցողների թիվն աճել է: Համաճարակաբանների համեմատությունը ձմռան ամիսների հետ է, երբ գործ ունեին կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ:

«Վարակելիության ցուցանիշն է բարձր: Այսինքն՝ յուրաքանչյուր շաբաթ 1,5 անգամ ավելի դեպքեր են արձանագրվում, իհարկե կախված թեստավորումների քանակից: Եթե նախկինում  բոլոր հետազոտվածների 15-20%-ն էին կազմում հաստատված դեպքերը, ապա հիմա 35-40%-ն է հաստատվում: Սա նշանակում է, որ վարակը իր տարածման բավականին ակտիվ փուլում է»,-Shantnews-ին ասել է ՀՎԿԱԿ «Շիրակ» մասնաճյուղի տնօրենի տեղակալ Արմինե Անդրյանը:

Շիրակի մարզում, ըստ մասնագետի, վիրուսի տարածման երրորդ ալիքը ուշ սկսվեց, իսկ պատճառն այն էր, որ նախորդ ալիքի դեպքում մարզում հիվանդացության բավական բարձր մակարդակ էր գրանցվել, այսինքն՝ իմունային որոշակի շերտ կար ձևավորված: Հիմա վիրուսը ավելի ագրեսիվ է դարձել, և Հայաստանում արդեն նոր շտամներով վարակվածներ են հայտնաբերվել:

Կորոնավիրուսով երեխաների վարակվածության ցուցանիշը փոքր է: Այդուհանդերձ, նաև մանկահասակ ու դպրոցահասակ երեխաների շրջանում զգոնությունը պահպանելու խորհուրդ են տալիս բժիշկները: Մարզում մի քանի դպրոցներ որոշում են կայացրել հեռավար դասապրոցեսի անցում կատարելու մասին: Դպրոցներում հիվանդացության ու բացակայությունների թիվը մեծ չէ: Հեռավար դասերի անցնելու որոշումն, ըստ մասնագետի, զգուշությունից ելնելով է կայացվել:

«Ունենք 6-8 դպրոցներ, որտեղ 1-2 ուսուցչի կամ 1-2 աշակերտի մոտ է վիրուսը հաստատվել: Այսինքն՝ 1%-ն անգամ չի գերազանցում, միայն մեկ դպրոցում է, որ 1,5%-ն է գերազանցում: Սա պահանջվող ցուցանիշից շատ ցածր է, բայց հետագա դեպքերի տարածումը կանխելու համար, դպրոցներում կրթության վարչության հետ համաձայնեցրած, անցել են հեռավար կրթության: Պարզապես արվել է ապահով լինելու համար»,- նշել  է Արմինե Անդրյանը:

Շիրակի մարզում հիվանդացության վիճակը կայուն է ու վերահսկելի, այդուհանդերձ հիվանդանոցներում մահճակալային ծանրաբեռնվածությունը մեծ է: Մարտի 17-ից են «Գյումրի» կենտրոնի Covid բաժանմունքն ու Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը վերաբացվել՝ որպես Covid բուժող հաստատություններ, այստեղ բուժում են ստանում հիվանդներ ոչ միայն Շիրակի մարզից, այլև ամբողջ հանրապետությունից:

 

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոյեմբերի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանքանջատումներ են լինելու

22:28 26.11.2024

Նոյեմբերի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանքանջատումներ են լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նորք Մարաշ՝ Նորք՝ 5-րդ փողոց 22/2 առանձնատուն և հարակից տարածքների առանձնատներ, Գ․ Հովսեփյան փ. 4/2, 6/2, 3/3 առանձնատներ և հարակից տարածքների առանձնատներ, Նորք՝ 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի առանձնատներ, Թարմություն ՍՊԸ, ՀՀ-ում […] ...

Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում

22:20 26.11.2024

Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում

Մ-3 միջպետական ճանապարհի՝ Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Կատարվում են ճանապարհի ձմեռային սպասարկման աշխատանքներ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...

«Նոան» երկրպագուների համար ուղեգիր կխաղարկի դեպի Սերբիա

22:16 26.11.2024

«Նոան» երկրպագուների համար ուղեգիր կխաղարկի դեպի Սերբիա

Հայաստանի գործող փոխչեմպիոն «Նոան» նոյեմբերի 28-ին «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ԿԼ-ի խաղարկության լիգայի փուլի 4-րդ տուրի «Նոա»-«Վիկինգուր» հանդիպման ընդմիջմանը խաղարկելու է տոմս դեպի Սերբիա։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Խաղարկության հաղթողը հնարավորություն կունենա ներկա գտնվել «Բաչկա Տոպոլա»-«Նոա» խաղին։ ...

Հրթիռային հարվածով Ռուսաստանը բարձրացրեց պատերազմի նշաձողը

22:11 26.11.2024

Հրթիռային հարվածով Ռուսաստանը բարձրացրեց պատերազմի նշաձողը

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳ նախարարը չի մասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստին։ Հայաստանում Ռուսաստանի դեապանն էլ ասել էր, թե ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում, այլընտրանք չկա: Այս ու այլ թեմաներ «Հեռանկարի» տաղավարում քննարկվել են ռազմական և անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ: ...

Սիրիայի ՊՆ-ն հաստատել է Հոմսում թիրախներին իսրայելական հարվածների մասին տվյալները

22:05 26.11.2024

Սիրիայի ՊՆ-ն հաստատել է Հոմսում թիրախներին իսրայելական հարվածների մասին տվյալները

Սիրիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է իսրայելական զինուժի կողմից երկրի կենտրոնական մասում գտնվող Հոմս նահանգում երկու թիրախների ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին տեղեկությունը։ «Այս գիշեր մոտավորապես ժամը 20:10-ին, իսրայելական թշնամին օդային ագրեսիա է իրականացրել Հյուսիսային Լիբանանից՝ հարձակվելով Հոմս նահանգի երկու թիրախների վրա, ինչը հանգեցրել է նյութական վնասների»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ SANA-ն հայտնել էր, որ […] ...

SHANTNEWS

22:00 26.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP