ԱՄՆ փոխդեսպան Բարտ Հորմանին չորեքշաբթի ներկայացվել է նոտա, որի համաձայն Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան 10 աշխատակիցներ հայտարարվում են «պերսոնա նոն գրատա»:
Նշված աշխատակիցներին հանձնարարված է լքել ՌԴ տարածքը մինչև մայիսի 21-ը: Դիվանագիտական կառույցում այդ միջոցները անվանել են հայելային պատասխան ամերիկյան կողմից կատարված քայլերի:
Հիշեցնենք՝ Վաշինգտոնը ՌԴ դեսպանատան աշխատակիցներին և Նյու Յորքում ՌԴ դեսպանին էր հայտարարել «պերսոնա նոն գրատա»:
ՌԴ-ն առաջիկայում պատասխան քայլեր կանի ԱՄՆ հակառուսական քայլերին դեմ, հավաստիացրել է ՌԴ ԱԳՆ-ն: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 15-ին ստորագրել է հրամանագիր ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին:
Մասնավորապես, ԱՄՆ-ը արգելում է իր ընկերություններին ձեռք բերել ռուսական պարտատոմսեր ԿԲ-ի, ֆինանսների նախարարության կողմից՝ թողարկված 2021 թվականի հունիսի 14-ից հետո: ԱՄՆ-ը նաև հետ է ուղարկում 10 ռուս դիվանագետի, որոնք ամերիկյան կողմի կարծիքով՝ ՌԴ հատուկ ծառայությունների աշխատակիցներ են: