Անասնաբույժների աշխատավարձի վճարման կարգում նախատեսվում են փոփոխություններ, նաև պարտադիր կլիցենզավորվեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+10.09 oC

Անասնաբույժների աշխատավարձի վճարման կարգում նախատեսվում են փոփոխություններ, նաև պարտադիր կլիցենզավորվեն

19:58 21.04.2021

Այս տարի առաջին անգամ ապրիլի 23-ը Հայաստանում կնշվի որպես անասնաբույժի օր: Մասնագիտական տոն սահմանելը առիթ էր հանդիսացել մարզի անասնաբույժների հետ հանդիպման։ Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը, ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն անդրադարձել են ոլորտում սպասվող փոփոխություններին, խոսել խնդիրներից և դրանց կարգավորմանն ուղղված քայլերից։

Մարզի անասնաբույժները բարձրացրին աշխատանքային պայմանագրերի կարգավորումների հարցը։ Իսկ  խնդիրը վերաբերում էր հետևյալին՝ այդ պայմանագրերով հիմա իրենք համարվում են միայն վակցինացիա կատարողնե՞ր, թե՞ անասնաբույժներ են:

«Պայմանագիր է կնքվում և պայմանագրի հիման վրա ծառայություններ են մատուցվում, որի մեջ մտնում են պատվաստումները և արյան նմուշառումը։ Ոչ մեկ ձեզ չի արգելում կենդանիներին բուժել, ձեր գյուղացուց գումար վերցնել, դա ձեր աշխատանքն է ու ձեր աշխատանքի համար դուք պետք է վարձատրվեք»,– պարզաբանեց ՍԱՏՄ տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

 

Բայց առաջիկայում պետության հետ կնքած պայմանագրի շրջանակներից դուրս ծառայություններ մատուցելու իրավունք կստանան միայն այն անասնաբույժները, որոնք կունենան էկոնոմիկայի նախարարությունից տրամադրված լիցենզիա:

«Էդ ծառայությունները պետք է լիցենզավորվեն, այսինքն՝ դուք պետք է ունենաք ոչ միայն դիպլոմ, այլ նաև լիցենզիա՝ ինչպես ամբողջ աշխարհում է։ Միայն դիպլոմը բավարար չէ այդպիսի ծառայություններ մատուցելու և մասնավոր գործունեությամբ զբաղվելու համար։ Դուք կարող է ունենաք դիպլոմ, բայց համապատասխան գիտելիքներ չունենաք»,- մանրամասնեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։

Լիցենզավորումը նաև թույլ կտա վարձատրության առավելություններ ունենալ։ Անասնաբույժների աշխատավարձը վերջին մեկուկես տարվա ընթացքում բարձրացել է, նախկին 120 դրամի փոխարեն, այժմ  մեկ կենդանու վակցինացիայի համար անասնաբույժին վճարում են 170 դրամ: Բայց այն ամենամսյա աշխատավարձ չէ, այն սեզոնային աշխատանք է, որը ստաժ չի համարվում:

Անասնաբույժների դժգոհությունները միայն վճարման կարգից ու ստաժի բացակայությունից չէին։ Պատվաստումների ընթացքում միշտ բախվում են բուժսարքավորումների ու ներարկիչների դեֆիցիտի։ Իսկ մյուս կարևոր խնդիրը կենդանիների շրջանում հանդիպող հիվանդություններին էր վերաբերում։

 

Մարզում խոշոր եղջերավորների մոտ հաճախակի են գրանցվում բրուցելոզ հիվանդության դեպքեր, տարածումը կանխելու համար չկա պատվաստանյութ։ Պատասխանատուները պայքարի արդյունավետ ու միակ տարբերակը համարում են կենդանիների համարակալումն ու հաշվառումը, որով հնարավոր կլինի բացահայտել հիվանդ կենդանիների տեղաշարժն ու վաճառքը:

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊՆ-ն հորդորում է նախքան իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ անելը՝ ճշգրտումներ կատարել գերատեսչության հետ

12:40 24.11.2024

ՊՆ-ն հորդորում է նախքան իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ անելը՝ ճշգրտումներ կատարել գերատեսչության հետ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի շարք հրապարակումներ: Այդօրինակ հրապարակումներն արագորեն տարածում են գտնում նաև Հայաստանի Հանրապետությունում գործող լրատվամիջոցներում: Պաշտպանության նախարարությունը, տեղեկատվական անվտանգության պահպանման նկատառմամբ, ևս մեկ […] ...

COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը

12:20 24.11.2024

COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը

Բաքվում կայացած ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովում հաստատվել է կլիմայի ֆինանսավորման նոր հավաքական քանակական նպատակի (NCQG) վերջնական տարբերակը, որը նախատեսում է տարեկան առնվազն 300 միլիարդ դոլարի հատկացում մինչև 2035 թվականը, ինչը երեք անգամ գերազանցում է նախորդ նպատակը: Բացի այդ, մասնակից երկրները պայմանավորվել են ստեղծել նոր կլիմայական ֆինանսական հենանիշ՝ «Բաքվի ֆինանսական նպատակ»։ Այս մեխանիզմը նախատեսում է տարեկան […] ...

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

12:00 24.11.2024

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը Մյանմար է հասցրել 33 տոննա մարդասիրական օգնություն, հայտնում է ԱԻՆ-ը։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցուցումով և ՌԴ ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի հանձնարարությամբ 33 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել սաստիկ ցիկլոնից տուժած Մյանմարի բնակչությանը»,- ասվում է նախարարության Telegram-ի ալիքում։ Նշվում է, որ բեռը ներառում է առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղամիջոցներ, վրաններ, գեներատորներ, […] ...

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

11:40 24.11.2024

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

Հորդանանի ոստիկանությունը կիրակի օրը շրջափակել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում Իսրայելի դեսպանատան հարակից տարածքը այն բանից հետո, երբ դիվանագիտական ​​առաքելության անմիջական հարևանությամբ կրակոցներ են հնչել, հայտնում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով ականատեսներին։ Աղբյուրները հայտնել են, որ կրակոցներից հետո ոստիկանությունը և շտապօգնության մեքենաները շտապել են Ռաբիա շրջան, որտեղ գտնվում է դեսպանատունը: Ոստիկանությունը բնակիչներին կոչ է արել […] ...

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

11:20 24.11.2024

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

Նոյեմբերի 24-ին, ժամը 04:57-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարգարա գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:10-ին, մարվել՝ 07:55-ին: Այրվել է մոտ 500 հակ անասնակեր: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել […] ...

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

11:00 24.11.2024

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Արմավիրի գրասենյակում անցկացվել են Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամների և վերահսկողի ընտրություններ։ Փակ, գաղտնի քվեարկությամբ ձևավորվել է կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող։ Խորհրդի անդամների քվեարկությամբ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընտրվել է Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ. կուսակցության վարչության նիստում հաստատվել է Դավիթ Խուդաթյանի թեկնածությունը։ ...

BACK_TO_TOP