ՀՀ ժողովրդական նկարիչ Ֆերդինանդ Մանուկյանը 80-ամյակի առիթով պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+19.09 oC

ՀՀ ժողովրդական նկարիչ Ֆերդինանդ Մանուկյանը 80-ամյակի առիթով պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով

19:40 20.04.2021

Այսօր լրացավ գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ, Նկարիչների միության անդամ Ֆերդինանդ Մանուկյանի ծննդյան 80-ամյակը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և ՀՀ նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանն այցելել են մեծանուն գեղանկարչին՝ շնորհավորելու հոբելյանի առթիվ:

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նախարար Վահրամ Դումանյանի և իր անունից շնորհավորել է Ֆերդինանդ Մանուկյանին 80-ամյա հոբելյանի կապակցությամբ և շնորհակալություն հայտնելով մշակույթի ոլորտում ներդրած մեծ ավանդի ու հայ կերպարվեստում ունեցած երկարամյա վաստակի համար՝ պարգևատրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով:

«Շնորհավորում եմ Ձեզ, մաղթում եմ անսպառ ներշնչանք, առո՛ղջ եղեք, թող հանրությունը միշտ զգա Ձեր ներկայությունը»,- ասել է փոխնախարարը:

Նկարիչների միության նախագահը ևս շնորհավորել է գեղանկարչին՝ մասնավորապես ընդգծելով. «Ձեր անցած ստեղծագործական ուղին բարձր և անգնահատելի հետք է թողել հայ մշակույթի էջերին՝ հայ կերպարվեստն ըստ արժանվույն ներկայացնելով աշխարհի հեղինակավոր մշակութային հարթակներում»:

Ֆերդինանդ Մանուկյանը, վերհիշելով իր ստեղծագործական ուղին, շնորհակալություն է հայտնել գնահատանքի և իր վաստակն արժևորելու համար․ «Չեմ ափսոսում, որ կյանքս նվիրել եմ գեղանկարչությանը և անցել այս դժվար, բայց հաճելի ճանապարհը»:

Ֆերդինանդ Մանուկյանը ծնվել է Գյումրիում, սովորել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, ավարտել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետը: 19681972 թթ. եղել է Գյումրի քաղաքի գլխավոր նկարիչը՝ այդ տարիներին ծավալած գործունեությամբ գեղեցկացնելով և պահպանելով մշակութային մայրաքաղաքի ուրույն դիմագիծը:

Ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Գյումրիում, Փարիզում, Գերմանիայում, նաև անհատական ցուցահանդեսներ ԱՄՆ-ում` Գլենդել քաղաքում, Փասեդանայում, Բեշքեթելյան սրահում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կառավարությունում Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Միխեիլ Կավելաշվիլիին

15:15 29.04.2025

Կառավարությունում Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Միխեիլ Կավելաշվիլիին

Կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին վարչապետը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։ ...

Հրդեհի ահազանգ Շիրակի փողոցում

15:12 29.04.2025

Հրդեհի ահազանգ Շիրակի փողոցում

Ապրիլի 29-ին, ժամը 14։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շիրակի փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան […] ...

Ուոլցն Ուկրաինան անվանել է ամենակոռումպացված երկրներից մեկը

15:05 29.04.2025

Ուոլցն Ուկրաինան անվանել է ամենակոռումպացված երկրներից մեկը

Ուկրաինան մնում է աշխարհի ամենակոռումպացված երկիրը, չնայած ամերիկացի հարկատուներից միլիարդավոր դոլարներ ստանալուն։ Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցը։ «Ուկրաինան եղել և մնում է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը։ Մենք պետք է փորձենք խնայել ամերիկացի հարկատուների փողերը, իսկ այնտեղ միլիարդավոր դոլարներ են գնում», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։ ...

SHANTNEWS

15:00 29.04.2025

SHANTNEWS

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 28-29-ը

14:57 29.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 28-29-ը

Բացահայտվել է 114 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ խարդախության, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու ու փաստաթղթի կեղծիքի, 7 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության և խուլիգանության, 4-ական […] ...

Երվանդ Մկրտչյանն ու Գոռ Հովակիմյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում

14:52 29.04.2025

Երվանդ Մկրտչյանն ու Գոռ Հովակիմյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում

Իրանում անցկացված աթլետիկայի միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ Երվանդ Մկրտչյանն ու Գոռ Հովակիմյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել: Հայաստանի առաջատար վազորդ, գյումրեցի Երվանդ Մկրտչյանը 1500 մետր մրցատարածությունում 3:48,17 արդյունքով ոսկե մեդալակիր է դարձել: 5000 մետր մրցատարածությունում էլ 14:40,12 արդյունքով արծաթե մեդալի է արժանացել: Գոռ Հովակիմյանը եռացատկում և հեռացատկում արծաթե մեդալակիր է դարձել; Եռացատկում նա […] ...

BACK_TO_TOP