Շոյգուն հայտարարել է Սև ծովում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի սադրանքների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+4.09 oC

Շոյգուն հայտարարել է Սև ծովում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի սադրանքների մասին

18:12 20.04.2021

«ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն սադրիչ գործողություններ են իրականացնում Սև ծովի օդային տարածքում և ջրերում»,- հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Նրա խոսքը մեջբերում է ТАСС գործակալությունը։ Նախարարի խոսքերով ՝ Ուկրաինայի ղեկավարությունը շարունակում է ձգտել ապակայունացնել իրավիճակը Դոնբասում:

«Իրավիճակը հարավարևմտյան ռազմավարական ուղղությամբ շարունակում է մնալ ծանր՝ մի շարք երկրների՝ իրենց ռազմական ներկայությունը Ռուսաստանի սահմաններին ավելացնելու փորձերի հետևանքով»,- ասել է նա Ռուսաստանի ՊՆ կոլեգիայի նիստում:

Ապրիլի 13-ին Շոյգուն հայտարարել էր ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի զորքերը Ռուսաստանի եվրոպական մասի սահմաններ տեղափոխելու մասին: Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ն նախատեսում է 40 000 զինծառայող և 15 000 միավոր զենք ու ռազմական տեխնիկա տեղակայել Ռուսաստանի սահմանների մոտ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ բացահայտվել է հերթական գողությունը. մեղադրյալը կալանավորվել է

13:32 28.11.2024

Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ բացահայտվել է հերթական գողությունը. մեղադրյալը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթով իրականացված քննչական անհետաձգելի և համակարգված գործողությունների, ինչպես նաև վարույթի շրջանակներում նշանակված դատագենետիկական փորձաքննության արդյունքում բացահայտվել է դեռևս 2024թ. հունվարի սկզբին կատարված առանձնապես խոշոր չափերով գողության դեպքը: 2024 թվականի հունվարի 8-ին քաղաքացին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2024 […] ...

Կոբախիձեն պատմել է, թե ինչ քաղաքականություն է վարելու Վրաստանը Ռուսաստանի նկատմամբ

13:24 28.11.2024

Կոբախիձեն պատմել է, թե ինչ քաղաքականություն է վարելու Վրաստանը Ռուսաստանի նկատմամբ

Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեն կառավարության ծրագիրը խորհրդարանին հաստատման ներկայացնելիս ասել է, որ երկիրը կշարունակի պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ։ «Մենք կունենանք պրագմատիկ քաղաքականություն, երբ խոսքը վերաբերում է վրաց-ռուսական հարաբերություններին», – ասել է Կոբախիձեն։ Նրա խոսքով, կան «կարմիր գծեր», որոնց Վրաստանը հավատարիմ կմնա։ ...

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանի հետ

13:17 28.11.2024

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանի հետ

Պաշտոնական այցով երևանյան պատվիրակության կազմում Լոս Անջելեսում գտնվող Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանի հետ: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը նշել է, որ Երևանը կարևորում է ցանկացած առաջարկ ու նախագիծ, որոնք ուղղված են քաղաքային միջավայրի բարելավմանն ու հետաքրքիր լուծումներին։ Գլենդելի քաղաքապետի ուղեկցությամբ Պետրոս Պետոյանը ծանոթացել է տրանսպորտի կառավարման […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:11 28.11.2024

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում նոյեմբերի 28-ի կեսօրից հետո հնարավոր են թույլ տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին, դեկտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում նոյեմբերի 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին, դեկտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վ, նոյեմբերի 28-ի ցերեկն առանձին շրջաններում […] ...

Աստանայում մեկնարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովը

13:03 28.11.2024

Աստանայում մեկնարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովը

Աստանայում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովը։ Դրա մասնակիցները ժամանել են Անկախության պալատ, որտեղ նրանց ողջունում է ընթացիկ հանդիպման հյուրընկալող Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ ՀԱՊԿ ղեկավարների հանդիպմանը կմասնակցեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահները՝ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն, Սադիր Ջապարովը և Էմոմալի Ռահմոնը։ ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցությունը «սառեցրած»  Հայաստանի ներկայացուցիչները չեն լինի Աստանայում, սակայն, ինչպես […] ...

Չեղարկում ու խիստ նկատողություն․ վարչապետի անդրադարձը Շիրակի դպրոցներից մեկի դասարանի անվանակոչմանը

12:59 28.11.2024

Չեղարկում ու խիստ նկատողություն․ վարչապետի անդրադարձը Շիրակի դպրոցներից մեկի դասարանի անվանակոչմանը

Նիկոլ Փաշինյանը խիստ նկատողություն հայտարարեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանին և ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի գեներալ Սմբատ Գրիգորյանին այն բանի համար, որ Շիրակի մարզի դպրոցներից մեկի դասասենյակն անվանակոչվել է ՀՀ ԶՈՒ ծառայության մեջ գտնվող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի անունով՝ առանց որևէ կառույցի հետ համաձայնեցնելու՝ ՊՆ, ԳՇ, ՏԿԵՆ, ԿԳՄՍՆ, Շիրակի մարզպետարան և այլն։ Հայտնում է «Ռադարը»։ […] ...

BACK_TO_TOP