Պուտինը չի պատրաստվում բանակցել Չեխիայի ղեկավարության հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
0.09 oC

Պուտինը չի պատրաստվում բանակցել Չեխիայի ղեկավարության հետ

14:15 20.04.2021

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Չեխիայի հետ սրված հարաբերությունների ֆոնին, չի ծրագրում բանակցություններ վարել այս երկրի ղեկավարության հետ: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նման ծրագրեր չկան»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Չեխիայի փոխվարչապետ, ներքին գործերի նախարարի տեղակալ Յան Համաչեկը, որը ժամանակավորապես կատարում է նաև արտաքին գործերի նախարարի պարտականությունները, հայտնել է 18 ռուս դիվանագետների արտաքսման մասին: Երկրի իշխանությունը պատճառաբանել է, թե նրանք եղել են ՌԴ հատուկ ծառայությունների աշխատակիցներ, ընդ որում՝ չի ներկայացվել ոչ մի ապացույց:

Ի պատասխան՝ ՌԴ-ն Չեխիայի դեսպանատան 20 չեխ աշխատակցի հայտարարել է «պերսոնա  նոն գրատա»: Ապրիլի 20-ին Չեխիան ՌԴ-ին սպառնացել է «ակն ընդ ական» սկզբունքով հետագա գործողություններ ՌԴ-ի նկատմամբ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բորելը Գազայում պատերազմի ավարտը հրատապ առաջնահերթություն է անվանել

22:34 28.11.2024

Բորելը Գազայում պատերազմի ավարտը հրատապ առաջնահերթություն է անվանել

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ասել է, որ վերադարձել է Մերձավոր Արևելք կատարած այցից «առանց մեծ հաջողության»՝ ասելով, որ այսօր այնտեղ իրավիճակը շատ ավելի վատ է, քան եղել է վերջին հինգ տարիներին։ «Մերձավորարևելյան այս հակամարտության լուծումն ավելի հեշտ չի դարձել: Այն դառնում է ավելի ու ավելի դժվար: Այն, ինչ փոխվել է, աճող հասկացողությունն […] ...

Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր

22:24 28.11.2024

Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր

Գերմանիան, որպես ՆԱՏՕ-ի երկրների դաշինքի մաս, հաջորդ տարվա սկզբին Լեհաստան կտեղափոխի Patriot զենիթահրթիռային համակարգերի մարտկոց։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։ «Համաձայն ՆԱՏՕ-ի որոշման՝ 2025 թվականի հունվարից մենք կստանանք հետագա աջակցություն դաշնակիցներից մեր ՀՕՊ-ի համար, մենք ողջունում ենք Գերմանիայի որոշումը՝ Patriot համակարգի մարտկոց ուղարկելու Լեհաստան»,- գրել է Լեհաստանի պաշտպանության […] ...

Իսրայելը հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ ավիահարված է հասցրել Լիբանանին

22:16 28.11.2024

Իսրայելը հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ ավիահարված է հասցրել Լիբանանին

Հինգշաբթի իսրայելական զինվորականները ավիահարված են հասցրել Լիբանանի հարավին, որտեղ իսրայելական բանակը հայտնաբերել է լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման ակտիվության նշաններ: «Որոշ ժամանակ առաջ ահաբեկիչների ակտիվություն են հայտնաբերվել հարավային Լիբանանում գտնվող «Հըզբոլլահի» կողմից միջին հեռահարության հրթիռներ պահելու համար նախատեսված օբյեկտում: Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածը կանխել է սպառնալիքը»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Telegram-ում։ […] ...

Վրաստանի նախագահը մեղադրել է իշխող կուսակցությանը սահմանադրական հեղաշրջման մեջ

22:08 28.11.2024

Վրաստանի նախագահը մեղադրել է իշխող կուսակցությանը սահմանադրական հեղաշրջման մեջ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշումը՝ դադարեցնելու Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները, «վերջ է տվել մի քանի ամիս առաջ գործող իշխանությունների կողմից սկսված սահմանադրական հեղաշրջմանը»։ «Այսօր ես հանդիպեցի Եվրամիության երկրների դեսպաններին և ասացի նրանց, որ ներկայիս ղեկավարությունը վերջնականապես հեռացել է Եվրոպայից և շարժվել դեպի Ռուսաստան։ Ես խնդրեցի դեսպաններին անել ամեն […] ...

SHANTNEWS

22:00 28.11.2024

SHANTNEWS

Քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները․ վարչապետ

21:50 28.11.2024

Քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները․ վարչապետ

ՔՊ կենտրոնական գրասենյակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել վարչության նիստ։ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «ՔՊ Նախաձեռնող խմբի նիստում քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները»։ ...

BACK_TO_TOP