18:15 20.04.2021
Գյումրիի նախկին «Վան» առողջարանի տարածքով է անցնում Ղորղոբա գետակը, որտեղ թափվում են քաղաքի որոշ թաղամասերի կոյուղաջրերը։ Գետակի անմիջապես հարևանությամբ, ընդամենը մի քանի քայլ հեռու, կողք կողքի 4 բնակելի տնակ է: Երբ գետակի ջրերը խցանումներից գնալու տեղ չունեն, հավաքվելով թաղամասում, ամբողջությամբ ճահիճ են գոյացրել, որտեղ գարշահոտություն է և նույն հոտը նաև տնակներում է, սանհանգույցներում:
Հոտը բնակիչների համար գուցե սովորական է դարձել, բայց անսովորն այն է, որ ծորակների խմելու ջրից տհաճ հոտ ու համ է գալիս արդեն մեկ շաբաթ: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել են տնակային ավանի բնակիչները։ Տիկին Ժենյան օրական մի քանի անգամ թեյնիկով ջուր է եռացնում, կասկածելի հոտը վերանալուց հետո նոր օգտագործում են:
«Մեկ շաբաթ է՝ ջուրը եռացնում եմ, լցնում եմ բանկաները, թերմոսի մեջ։ Ջրից ահավոր հոտ է գալիս, ինչղ որ ճահիճի ջուրը խմես, առաջվանը չէ»,- ասում է նա։
Տիկին Ժենյան տնակային թաղամասի միակ բնակիչը չէ, որի տան ծորակից մաքուր ջուր չի հոսում: Կասկածելի հոտով ու բաղադրությամբ ջրի պատճառով անչափահաս բնակիչների մոտ առողջական խնդիրներ են առաջ եկել՝ փորլուծություն, սրտթափոց և բարձր ջերմություն։ Այսպիսի ախտանշաններով փոքրիկները հոսպիտալացվել են:
«10 օր առաջ թոռնիկիս հիվանդանոց տարանք, բուժվանք եկանք, մեկ օր առաջ նորից վատացավ, ջերմությունը բարձրացավ, ես համոզված եմ՝ ջրից է, ջուրը որ լցնում ես բաժակի մեջ, սպիտակ փառ է հավաքվում, տակը սև նստվածք է լինում, իսկ հոտը՝ ահավոր տհաճ, խմել հնարավոր չէ»,- ասում է տնակային ավանի բնակչուհին։
Երկու ընտանիքներից նույն գանգատներով հիվանդանոց տեղափոխված փոքրիկների մոտ, բժիշկներն ասել են, որ սննդային թունավորում է։ Ծնողներն այս ախտորոշման հետ համաձայն չեն, քանի որ, ինչպես իրենք են պնդում, սննդային կարգում ոչինչ չի փոխվել և նրանց կասկածը միայն ջուրն է։ ՀՎԿԱԿ մարզային կենտրոնի և «Վեոլիա Ջուր» ընկերության լաբորատորիայի մասնագետները եկան տարածք։ Ինչպես և խոստացել էին տնակային թաղամասի բնակիչներին՝ տեղում ջրից նմուշառում կատարեցին։
Արդյո՞ք ջրում կասկածելի բաղադրության մանրէներ կան, և ինչքանո՞վ է ջուրը վտանգավոր խմելու համար։ Այս հարցերի պատասխանները բնակիչները կստանան երկու օրից: Մինչ ջրի բաղադրության ու որակի մասին պատասխաններ ստանալը, մասնագետները բնակիչներին չարգելեցին ջրի ծորակից եկող ջուրն օգտագործել, բայց ամեն դեպքում, ապահովության համար խորհուրդ տվեցին եռացնել։
Իսկ բնակիչներն այս երկու օրերի համար նախընտրեցին ավելի ապահով տարբերակը։ Դույլերով ջուր են բերում հարևան, բայց արդեն քանդված տնակի տարածքից, որի ջրագիծը ուրիշ թաղամասից է գալիս։ Համոզված են, որ այն մաքուր է, թեև տնակն ապամոնտաժելուց հետո ջրագծերը մնացել են բաց։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...