Պուտինն ընդունել է Բայդենի հրավերը՝ մասնակցելու կլիմայի հարցով գագաթնաժողովի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+16.09 oC

Պուտինն ընդունել է Բայդենի հրավերը՝ մասնակցելու կլիմայի հարցով գագաթնաժողովի

19:40 19.04.2021

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 2-ին ելույթ կունենա կլիմայի հարցով գագաթնաժողովին։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են Կրեմլի մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ Սպիտակ տանը հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 40 համաշխարհային ղեկավարների շարքում միջոցառմանը մասնակցելու է հրավիրել նաև ՌԴ նախագահ Պուտինին։ Վիրտուալ ձևաչափով հանդիպումը տեղի կունենա ապրիլի 22-23-ին։

«Վլադիմիր Պուտինը կհայտնի Ռուսաստանի մոտեցումները միջազգային լայն համագործակցության հաստատման համատեքստում՝ ուղղված կլիմայի գլոբալ փոփոխության բացասական հետևանքների հաղթահարմանը»,- նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ։

Գագաթնաժողովը կազմակերպվում է Երկրի օրվան ընդառաջ։ Բացի Վլադիմիր Պուտինից՝ դրան կմասնակցեն Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ավստրալիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Հնդկաստանի, Իսպանիայի, Մեքսիկայի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և այլ երկրների առաջին դեմքերը։

Հիշեցնենք՝ 2017-ի հունիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր կլիմայի հարցով Փարիզի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին։ Այս տարվա հունվարին Ջո Բայդենը հրամանագիր ստորագրեց, և ԱՄՆ-ն կրկին համալրեց Փարիզի համաձայնագրի մասնակից երկրների շարքերը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել

17:11 25.11.2024

Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել

Հոկեյի ազգային լիգան (NHL) ներկայացնող «Վաշինգտոն Քեփիթալզի» հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել։ NHL-ի կանոնավոր առաջնության «Յուտայի» դեմ խաղում (6-2) ռուս հոկեյիստը ձախ ոտքի ոսկրի կոտրվածք է ստացել, հայտնում է ամերիկյան ակումբի մամուլի ծառայությունը։ 39-ամյա Օվեչկինը շարքից դուրս է մնացել 1-1,5 ամսով։ Հիշեցնենք, որ լեգենդար հոկեյիստը NHL-ի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն է (868 գոլ) […] ...

Հայտարարվում է մրցույթ՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու նպատակով. ԿԳՄՍՆ

17:05 25.11.2024

Հայտարարվում է մրցույթ՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու նպատակով. ԿԳՄՍՆ

Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» ՀՕ-516-Ն օրենքի 27-րդ հոդվածը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 09․10․2024թ․ հոկտեմբերի 9-ի թիվ 75-Ն հրամանը՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով Հայաստանի Կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է մրցույթ։ Պաշտոնի հավակնորդը պետք է ունենա կինոարվեստի բնագավառում բարձրագույն կրթություն և առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ (ՀՀ […] ...

Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին

16:58 25.11.2024

Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին

Երկուշաբթի Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները նոր հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձանին՝ Ղբեյրիի շրջանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Հարձակումից մոտ 15 րոպե հետո ևս երկու հզոր հարված է հասցվել, ծխի սյուները տեսանելի են Լիբանանի մայրաքաղաքից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող լեռնային բնակավայրերից։ Երկուշաբթի ավելի վաղ իսրայելական ավիացիան գրոհել էր Հարեթ Հրեյք և Բիր […] ...

Տիգրան Համբարձումյանն առաջատարների թվում է․ շախմատի պատանեկան ԱԱ

16:53 25.11.2024

Տիգրան Համբարձումյանն առաջատարների թվում է․ շախմատի պատանեկան ԱԱ

Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների աշխարհի առաջնությունում Տիգրան Համբարձումյանն առաջատարների թվում է։ Հայաստանը ներկայացնող շախմատիստը նախավերջին մրցափուլից առաջ մինչև 12 տարեկանների խմբում 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսում է 2-9-րդ տեղերը։ ...

Իտալիան Ռուսաստանին և Իրանին չի հրավիրել միջերկրածովյան համաժողովին

16:47 25.11.2024

Իտալիան Ռուսաստանին և Իրանին չի հրավիրել միջերկրածովյան համաժողովին

Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանին և Իրանին չի հրավիրել Հռոմում կայանալիք Միջերկրական երկխոսությունների համաժողովին, հայտարարել է նախարար Անտոնիո Տայանին։ «Մենք Ռուսաստանին չենք հրավիրել, քանի որ նա խախտում է միջազգային իրավունքը, նույնը վերաբերում է Իրանին», – ասել է Իտալիայի ԱԳՆ ղեկավարը՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին: Այնուամենայնիվ, նա չի նշել, թե միջազգային իրավունքի որ դրույթներն է իբր […] ...

Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում

16:41 25.11.2024

Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, Վայքում (Սարավանի լեռնանցք), Ծիլքար բնակավայրի հատվածում՝ ձնախառն անձրև։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: «Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել […] ...

BACK_TO_TOP