Որպես Գերմանիայի կանցլերի պաշտոնի թեկնածու Բունդեսթագում «Կանաչների միությունը» առաջադրել է Աննալենա Բերբոքին, այդ մասին բնապահպանները հայտնել են այսօր՝ ապրիլի 19-ին:
Թեկնածուն վերջնականապես կհաստատվի հունիսի 11-13-ը «Կանաչների» միության համագումարի ժամանակ:
Հարցումների համաձայն՝ «Կանաչների» վարկանիշը կազմում է 21-23%, որը երկրորդ տեղն է Քրիստոնեա- Դեմոկրատական և Քրիստոնեա-Սոցիալիստական միություններից հետո:
Այն դեպքում, եթե բնապահպանական կուսակցությունը հայտնվի Բունդեսթագում, Բերբոքը կարող է հավակնել փոխկանցլերի պաշտոնին և գրավել նախարարի պաշտոն, օրինակ՝ ներքին գործերի:
Բերբոքը հայտնի է ՌԴ-ի նկատմամբ իր կոշտ վերաբերմունքով և դեմ է արտահայտվել «Հյուսիսային հոսք 2» նախագծի իրականացմանը, քանի որ կարծում է, որ այն «լուրջ սպառնալիք է ԵՄ արևելաեվրոպական հարևանների հետաքրքրությունների ու անվտանգության նկատմամբ»:
Բերբոքը անարդյունք փորձում էր Բունդեսթագում կասեցնել գազատարի շինարարության դեմ նախագիծը: Բունդեսթագի ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 26-ին: Դրանց չի մասնակցի գործող կանցլեր Անգելա Մերկելը: Պահպանողականները դեռ չեն կողմնորոշվել, թե ում են ներկայացնելու որպես թեկնածու: