«Սասնա ծռեր» հայկական  էպոսի երաժշտական բեմադրություն՝ ֆրանսերենով․ֆրանսիական թատերախումբն այցելել է Գյումրի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

«Սասնա ծռեր» հայկական  էպոսի երաժշտական բեմադրություն՝ ֆրանսերենով․ֆրանսիական թատերախումբն այցելել է Գյումրի

20:57 16.04.2021

Հյուրախաղերով, ֆրանկոֆոնիայի շաբաթվա շրջանակներում, Հայաստանում է «Սաթէ-Աթղը» ֆրանսիական թատերական միությունը: «Սաթէ-Աթղը» 8 տարի առաջ է հիմնվել Վիեն քաղաքում, հիմնադիրները Սաթէ Խաչատրյան և Էդգար Մանուկյան ամուսիններն են։ Հայկական արժեքներն ու մշակույթը օտար երկրում տարածելն է թատերական միության գործունեության հիմքում։

Թատերախումբը երեկ Գյումրիի «Տիրամայր Հայաստան» արհեստի դպրոցի դահլիճում խաղացել է «Սասնա ծռեր» հայկական ժողովրդական էպոսի հիման վրա բեմադրված երաժշտական ներկայացում՝ ֆրանսերենով, բայց հայերեն ենթագրերով։ Երաժշտական հետաքրքիր լուծումներով և օտարազգի դերասանների մասնակցությամբ թատերախումբը  խոսել է  հայկական էպոսի  համամարդկային արժեքի մասին:

էպոսի երեք ճյուղերը Սաթէն բեմադրել է այնպես, որ հանդիսատեսին ֆրանսերենի չիմացությունը բնավ չխանգարի հասկանալու դերասանների երկխոսությունն ու գործողությունների զարգացումը: Իսկ ամենահետաքրքիրը դերասանական կազմի ընտրությունն է, բեմում օտարազգի դերասաններ են՝ աֆրիկացին մարմնավորում է Մեծ Մհերին և Սասունցի Դավթին, գվադելուպացին`Ձենով Օհանին:

Ռոբբա Բիասի և Յաննիկ Լուի Յաօյի համար  բարդ չի եղել էպոսի հերոսներին մարմնավորելը, ասում են՝ դերասանի համար կերպարի մարմանավորումը ազգություն չի ճանաչում։

«Աֆրիկյան շատ էպոսներ կան, որոնցում  ներկայացված են մեր ժողովրդի ծագումն ու պատմությունը: Հայկական այս էպոսի առանցքային կերպար Դավթի նման հերոսներ մեր երկրի պատմության մեջ էլ ունենք: Այս պատմությունները մեկ անգամ ևս ցույց են տալիս  ժողովուրդների հզոր լինելը,հայրենիքին  նվիրվածությունը: Հետևաբար, ինձ համար խաղալ հայ էպոսի հզոր կերպարը հպարտություն է։ Այս  կերպարի միջոցով ես նաև իմ ազգային արժեքներն եմ գնահատում»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է աֆրիկացի դերասան Ռոբբա Բիասին։

«Պետությունը, որտեղից ես եկել եմ Գվադելուպեն է, Հայաստանի նման փոքր պետություն է, բայց ոչ պակաս պատմություն ունի, մենք էլ ձեզ նման պայքարում ենք մեր ինքնորոշման, ազգապահպանման համար, սա շատ կարևոր է, քանի որ աշխարհի հզոր պետությունները մեզ փորձում են իրենց ենթական դարձնել, բայց պետք է կարողանալ պահպանել ազգային այն արժեքները, որոնք դարերով կերտել են այս էպոսների հերոսները հաջորդ սերունդների համար: Հայերդ հին ազգ եք և պատմամշակութային հզոր ժառանգություն ունեք, որոնք օտարեկրացիներիս ևս հետաքրքիր են»,-ասել է դերասան Յաննիկ Լուի Յաօն։

Հայկական ժողովրդական երգին աֆրիկյան երաժշտական մշակույթն է միաձուլված, յուրաքանչյուր դերասան իր ազգային արժեքներն է համեմել էպոսին։ Բեմական դեկորներն ու հագուստները ևս հատուկ են կարվել, դրանք բոլոր դերասանների ազգային տարազներով են մոդելավորվել:

«Սաթէ-Աթղը» ֆրանսիական թատերական միության ներկայացման ևս  երկու ցուցադրություն ունեն՝ Գորիսում և Երևանում: Ֆրանսահայ բեմադրիչը  խաղացանկը նոր ներկայացումներով է համալրելու՝ հայ դասականների գործերով, որոնց ցուցադրությունը Հայաստանում չի ուշանա։

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP