Անանցանելի փողոցը ՎԶԵԲ-ի ծրագրում է․ Գյումրիի Շարա Տալյանի անվան փողոցը հիմնանորոգվելու է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Անանցանելի փողոցը ՎԶԵԲ-ի ծրագրում է․ Գյումրիի Շարա Տալյանի անվան փողոցը հիմնանորոգվելու է

19:47 16.04.2021

Ճանապարհային կարևոր հանգույց համարվող Գյումրիի Շարա Տալյան փողոցի հիմնանորոգումն այս 30 տարիների ընթացքում քննարկվող տարբեր նախագծերի ու առաջարկների ցանկում էր հայտնվում։ Բայց քանդված ու քայքայված ճանապարհի բարեկարգումը, այն էլ մասնավոր կառուցապատողների շնորհիվ, սահմանափակվեց միայն փողոցի սկզբնամասի և վերջնամասի ասֆալտապատումով։

Մինչև 1988 թվականը Շարա Տալյան փողոցը արդյունաբերական քաղաքում համարվել է ճանապարհային կարևոր հանգույց արտադրական ընկերությունների համար։ 1988-ից հետո փողոցի կարևորությունը քաղաքի արդյունաբերական պոտենցիալի հետ կորեց։ Մոտ 1 կմ երկարության փողոցը սկսեց քայքայվել ու միայն ճանապարհ դարձավ ծանրաքաշ մեքենաների համար։

Փողոցի քանդված վիճակի պատճառով բնակիչներն էլ հեռացան տարածքից։ Այն վերածվեց ընդամենը մետաղական թափոնների հավաքման, իսկ հարևան թաղամասերի ապրողների համար  աղբի կուտակման վայրի։

Ինտենսիվ երթևեկության փողոցների համար, որպես կապող ճանապարհի կարևորության մասին հիշեցին երկու տարի առաջ և պատվիրվեց նախագիծ միջնամասի՝ 400 մետր երկարության հատվածի հիմնանորոգման համար։ Երկու տարի սպասելուց հետո, ՎԶԵԲ-ի ծրագրով սկսվել են նախապատրաստական աշխատանքները։

«Ինչու որոշեցինք Շարա Տալյան փողոցն ընդգրկել ծրագիր․առաջին հերթին նրա համար, որ այդ փողոցին հարակից է մարզային հիվանդանոցը, և երկրորդ՝ իրար կապող թաղամասերով ամենակարճ ճանապարհն է դեպի հիվանդանոց»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը։

Շարա Տալյան փողոցը հիմնանորոգումից հետո կդառնա կենտրոնական փողոցներից դեպի բժշկական կենտրոն հասնող ամենակարճ և հարմար ճանապարհը, այն իրար կկապի երկու զուգահեռ՝ Խրիմյան Հայրիկի և Գարեգին Նժդեհի փողոցները։

Աշխատանքները նոր են մեկնարկել, բայց հողային աշխատանքներին շինարարը դեռ չի հասել, երեք օր է  հսկայական ծավալի շինաղբ են հեռացնում քաղաքային աղբավայր հիշեցնող տարածքից։ Նախապատրաստումը հիմնանորոգմանն այսքանով չի ավարտվում, դեռ նոր կոմունիկացիաներ են անցկացվելու։ Նախկինում գործած արտադրամասերի կոմունիկացիոն ցանցերը վնասված են։ Նոր ջրագծերի անցկացման աշխատանքներ են նախատեսված նաև, որը մեկ այլ ծրագրի բաղադրիչ է։ Ներքին ենթակառուցվածքների նորացման աշխատանքներից է կախված շինարարի հետագա գործը։ Ջրաշինարարը, երբ կսկսի աշխատանքը փողոցում, ժամկետներ չեն ասել։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP