Բայդենը նշել է ոլորտները, որտեղ ԱՄՆ-ը և ՌԴ-ն պետք է համագործակցեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

Բայդենը նշել է ոլորտները, որտեղ ԱՄՆ-ը և ՌԴ-ն պետք է համագործակցեն

10:07 16.04.2021

«ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես երկու գերտերություններ, զգալի պատասխանատվություն են կրում գլոբալ կայունության համար»,-Սպիտակ տանը ելույթի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը`ընդգծելով, որ կան ոլորտներ, որտեղ Մոսկվան ու Վաշինգտնը կարող են համատեղ աշխատել։

«Այս շաբաթվա սկզբին ես խոսեցի նախագահ Պուտինի հետ մեր հարաբերությունների մասին։ Մեր երկու մեծ երկրները  զգալի պատասխանատվություն են կրում գլոբալ կայունության առումով և կարող են համատեղ  աշխատել մի շարք գլոբալ խնդիրների շուրջ…Եթե գագաթնաժողովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայանա, իսկ ես կարծում եմ, որ դա տեղի կունենա, ԱՄՆ-ն և Ռուսաստանը կարող են երկխոսություն սկսել ռազմավարական կայունության վերաբերյալ` զենքի վերահսկման և անվտանգության ոլորտում համագործակցության ուղղությամբ», -ասել է Բայդենը։

Նաև հավելել է, որ ԱՄՆ-ն անհրաժեշտության դեպքում կարձագանքի Մոսկվայի գործողություններին, «եթե Ռուսաստանը շարունակի միջամտել ԱՄՆ-ի ժողովրդավարական գործընթացներին»:

«Մենք կարող են պատասխանել գլոբալ մարտահրավերներին, որոնք պահանջում են Ռուսաստանից ու ԱՄՆ-ից համատեղ աշխատանք»,-ասել է նա։ Բայդենը նման մարտահրավերների շարքին է դասել Իրանից ու Հյուսիսային Կորեայից եկող միջուկային սպառնալիքները, պանդեմիայի դեմ պայքարը և կլիմայի փոփոխություններին առնչվող գոյաբանական ճգնաժամը։
Բայդենը նաև հայտնել է, որ կոչ է արել Պուտինին զերծ մնալ Ուկրաինայի հարցում էսկալացիայից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կառավարությունում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման պլատֆորմի երրորդ հանդիպումը

12:40 28.11.2024

Կառավարությունում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման պլատֆորմի երրորդ հանդիպումը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի համանախագահությամբ Կառավարությունում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման պլատֆորմի երրորդ հանդիպումը։ Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են ենթակառուցվածքների ոլորտում կարևոր նշանակություն ունեցող նախագծերը և ծրագրերը, այդ թվում՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց», Հյուսիս-Հարավ ճանապարհի «Սիսիան-Քաջարան» հատված, «Դիմակայուն Սյունիք» շրջանակային վարկային ծրագրերը, «Դիմակայության և աճի» պլանի […] ...

Վարչապետը հանձնարարել է, որ իր մասնակցությամբ բոլոր միջոցառումներին ՀՀ օրհներգը հնչի կենդանի կատարմամբ

12:34 28.11.2024

Վարչապետը հանձնարարել է, որ իր մասնակցությամբ բոլոր միջոցառումներին ՀՀ օրհներգը հնչի կենդանի կատարմամբ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է, որ իր մասնակցությամբ բոլոր միջոցառումներին Հայաստանի օրհներգը հնչի կենդանի կատարմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց կառավարության նիստում «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը: Նախագիծը  պատգամավորական նախաձեռնություն է, շրջանառության մեջ են դրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի […] ...

ՆԱՏՕ-ում խոսել են Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին

12:29 28.11.2024

ՆԱՏՕ-ում խոսել են Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասել է, որ խելամիտ որոշում չի համարում դաշինքի ուժերին Ուկրաինայի հակամարտության մեջ ներգրավելը։ «Չեմ կարծում, որ դա խելամիտ որոշում կլինի»,- ասել է նա՝ պատասխանելով Fox News-ի հաղորդավարի հարցին, թե արդյոք դաշինքը դիտարկում է զորքեր տեղակայելու հարցը, եթե երրորդ երկրները շարունակեն աջակցել Ռուսաստանին հակամարտությունում:   ...

Մեդալներ՝ Դելփյան խաղերից

12:20 28.11.2024

Մեդալներ՝ Դելփյան խաղերից

Ռուսաստանի Դաշնության Կոմի Հանրապետության Սիկտիվկար քաղաքում անցկացվել են 3-րդ երիտասարդական բաց Արկտիկական և ԱՊՀ մասնակից պետությունների 18-րդ երիտասարդական Դելփյան խաղերը՝ 10 անվանակարգերում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայկական ազգային Դելփյան կոմիտեի (ՀԱԴԿ) մասնագիտական ընտրությամբ խաղերին մասնակցել է նաև ՀՀ պատվիրակությունը՝ 6 մասնակցով՝ դաշնամուր, ջութակ, ժողովրդական նվագարաններ և կերպարվեստ անվանակարգերում: ՀՀ պատվիրակության […] ...

Նշանակվեցին Քննչական և Պետական եկամուտների կոմիտեների նախագահները

12:12 28.11.2024

Նշանակվեցին Քննչական և Պետական եկամուտների կոմիտեների նախագահները

ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահ, իսկ ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ: Որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շնորհավորելով նորանշանակ պաշտոնյաներին, նշել է, որ կառավարությունն արձանագրել է ռազմավարական նպատակ, որ ՀՀ-ում ի վերջո հաստատվի  համընդհանուր և համատարած արդարության զգացում,   իսկ արդարություն և արդարադատություն հասկացությունները […] ...

Եվրահանձնակատարն ասել է, որ ԵՄ-ն կորցնում է մրցունակությունը

12:06 28.11.2024

Եվրահանձնակատարն ասել է, որ ԵՄ-ն կորցնում է մրցունակությունը

ԵՄ տնտեսությունը կորցնում է մրցունակությունը, և առաջիկա տարիներին ԵՄ երկրները պետք է ջանքեր գործադրեն ներդրումներն ու աշխատատեղերը պահպանելու համար։ Այս մասին հայտարարել է Պորտուգալիայի ֆինանսների նախկին նախարար Մարիա Լուիս Ալբուկերկեն, ով 2024 թվականի դեկտեմբերի 1-ից կստանձնի ֆինանսական ծառայությունների և ներդրումների հարցերով եվրահանձնակատարի պարտականությունները։ «Մենք հստակ գիտակցում ենք այն փաստը, որ Եվրոպան կորցնում է մրցունակությունը», – […] ...

BACK_TO_TOP