Գյումրիի Բուլվարային թաղամասի գլխավոր փողոցի մի հատվածը հիմնանորոգման նախագծից դուրս է մնացել․բնակիչները պահանջում են վերանայել շինփաստաթուղթը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+9.09 oC

Գյումրիի Բուլվարային թաղամասի գլխավոր փողոցի մի հատվածը հիմնանորոգման նախագծից դուրս է մնացել․բնակիչները պահանջում են վերանայել շինփաստաթուղթը

20:00 14.04.2021

ՎԶԵԲ-ի փողոցաշինական ծրագրի Տրանշ 3-ով, ոչ ամբողջական, հիմնանորոգվում է Արագած՝ նախկին  Բուլվարային թաղամաս հասնող գլխավոր ճանապարհը։ Փողոցի երկարությունը մոտ 650 մետր է, բայց կապիտալ նորոգման նախագիծ ընդգրկվել է  միայն սկզբնամասը՝ մոտ 500 մետրը։ Թաղամասի  բարձրահարկ շենքեր ու տնակային ավան տանող հատվածը հիմնանորոգման ծրագրից դուրս է մնացել։  Բուլվարայինը Գյումրիում միակ թաղամասն է, որտեղ 88-ից հետո պահպանվում են 9 հարկանի բնակելիները։ Հիմա շենքերի և տնակային ավանի բնակիչները պահանջում են փողոցի շարունակությունը ևս ընդգրկել շինարարության ծավալներում։

9 հարկանիներում և տնակային ավանում 100 ընտանիք է բնակվում, նրանց ընտանիքի անդամների ամենօրյա անցուդարձը նույն փողոցով է, որտեղ ինչպես բնակիչներն են ասում, ոտք դնելու մաքուր տեղ չկա։ Անձրևներից հետո ցեխի հաստ շերտն ու ջրափոսերը քայլելու տեղ չեն թողնում։

«Արդեն 25 տարի է՝ երկու զույգ կոշիկով կհասնինք կենտրոն, որ ընդեղից փոխվենք ու էրթանք մեր գործերին»,- ասում էր բնակիչներից մեկը։

Ռետինե կրկնակոշիկներով պտույտը մինչև քանդված փողոցի վերջն է, որից հետո կարելի է փոխել դրանք, հագնել քաղաքի կենտրոն հասնելու կոկիկ կոշիկները և հանգիստ նստել տրանսպորտ ։ Քաղաքային  տրանսպորտի վարորդներն էլ են հրաժարվել հասնել թաղամասի վերջնամաս։

Փողոցաշինական աշխատանքները միայն Դուդկո փողոցի սկզբնամասում են։Նորոգումները, փաստորեն, չեն հասնելու վերջնամաս, ուր ավելի քայքայված վիճակ է։

«Մեր բնակիչներիս պահանջն է, որ էս ճանապարհը, որը սարքվում է, գոնե մոտեցվի հասցվի վերջնամասի շենքերին։ Էդ պրոյեկտ կազմողներ թող մի քիչ տարածք ավելացնեն՝ մի 100-150 մետրի չափով, որ ասֆալտապատ մասը հասնի նաև դիմացի շենքեր»,- պահանջում էին բնակիչները։

Շինընկերությունն աշխատանքները սկսել է նախագծով հաստատված ծավալով, որում փողոցի մոտ 150 մետրը չի ընդգրկվել կապիտալ ասֆալատապատման ծրագրում։

«Ես արդեն իմ ղեկավարությանն ասել եմ, որ բնակիչները բողոքում են, բայց իրենք էս հարցին լուծում տալ չեն կարող, մենք կառուցողն ենք, էդ նախագիծը մեր համար սուրբ գիրք է, մենք էդ գրքի վրա երդում ենք կերել, էդ էլ պիտի սարքենք»,- ասում է «Մերձմոսկովյան» ՓԲԸ աշխղեկ Գալուստ Բախչինյանը։

Շինարարի համար կարևոր «սուրբ» փաստաթուղթը՝ նախագիծը կազմվել է դեռ նախորդ տարի և հաստատվել պատվիրատուի կողմից, որից հետո է միայն հայտարարվել շինարարի մրցույթ։ Վերջնական հաստատված նախագծով ընդամենը երկու շաբաթ է, որ սկսվել են աշխատանքները։ Ավարտի ժամկետը 3 ամիս է։

Շինարարը նախագծից շեղվել չի կարող, իսկ նախագիծ փոխել, պատվիրատուն՝ տվյալ դեպքում քաղաքապետարանը, այս պահին նպատակահարմար չի համարում։ Այն, որ շինարարության ընթացքում հնարավոր է նախագծային փոփոխություններ կատարել, այդ մասին բնակիչները հայտնել են իրենց բողոքներում՝ հաշվի առնելով նախորդ տարիների նախադեպերը։ Բուլվարային թաղամասի բնակիչները բողոք դիմումներ են ուղարկել կառավարությանը, համապատասխան գերատեսչություններին և սպասում են պատասխանի։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

12:00 24.11.2024

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը Մյանմար է հասցրել 33 տոննա մարդասիրական օգնություն, հայտնում է ԱԻՆ-ը։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցուցումով և ՌԴ ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի հանձնարարությամբ 33 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել սաստիկ ցիկլոնից տուժած Մյանմարի բնակչությանը»,- ասվում է նախարարության Telegram-ի ալիքում։ Նշվում է, որ բեռը ներառում է առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղամիջոցներ, վրաններ, գեներատորներ, […] ...

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

11:40 24.11.2024

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

Հորդանանի ոստիկանությունը կիրակի օրը շրջափակել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում Իսրայելի դեսպանատան հարակից տարածքը այն բանից հետո, երբ դիվանագիտական ​​առաքելության անմիջական հարևանությամբ կրակոցներ են հնչել, հայտնում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով ականատեսներին։ Աղբյուրները հայտնել են, որ կրակոցներից հետո ոստիկանությունը և շտապօգնության մեքենաները շտապել են Ռաբիա շրջան, որտեղ գտնվում է դեսպանատունը: Ոստիկանությունը բնակիչներին կոչ է արել […] ...

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

11:20 24.11.2024

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

Նոյեմբերի 24-ին, ժամը 04:57-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարգարա գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:10-ին, մարվել՝ 07:55-ին: Այրվել է մոտ 500 հակ անասնակեր: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել […] ...

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

11:00 24.11.2024

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Արմավիրի գրասենյակում անցկացվել են Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամների և վերահսկողի ընտրություններ։ Փակ, գաղտնի քվեարկությամբ ձևավորվել է կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող։ Խորհրդի անդամների քվեարկությամբ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընտրվել է Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ. կուսակցության վարչության նիստում հաստատվել է Դավիթ Խուդաթյանի թեկնածությունը։ ...

Հրդեհ ավտոտնակում

10:40 24.11.2024

Հրդեհ ավտոտնակում

Նոյեմբերիի 24-ին, ժամը 03:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […] ...

Ռումինիայում  նախագահական ընտրություններ են

10:20 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններ են

Ռումինիայում նախագահական ընտրություններ են ընթանում։ Երկրի բնակիչներն ընտրում են պետության ապա նախագահին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ռումինիայում նախագահական ընտրություններն անցկացվում են կիրակի օրը, դրանք անցկացվում են հինգ տարին մեկ։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Ժամը 9.00-ին Ռումինիայում սկսել է գործել գրեթե 19 հազար ընտրատեղամաս։ Ռումինիայի քաղաքացիները, ովքեր ապրում […] ...

BACK_TO_TOP