Շիրակցի գերիների հարազատները գիշերը մնացել են մարզպետարանի շենքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Շիրակցի գերիների հարազատները գիշերը մնացել են մարզպետարանի շենքում

10:52 14.04.2021

Շիրակի մարզի՝ Խծաբերդում գերեվարված զինծառայողների ու կամավորների ծնողներն ամբողջ գիշեր մնացել են Շիրակի մարզպետարանում։ Այս մասին հայնտում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Ուշ գիշերը գերեվարվածների ծնողները թույլ են տվել շենքից դուրս գալ միայն կին աշխատողներին։ Իսկ լուսադեմին արդեն տղամարդկանց են թույլ տվել դուրս գալ, բայց պահանջով, այն է՝ իրենց հետ հանդիպման գա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ծնողները մարզպետին 1 ժամ են տվել իրենց պահանջը կատարելու համար, ու հայտնել են, որ պահանջը չկատարելու դեպքում ծայրահեղ քայլերի կդիմեն։ Այժմ մարզպետարանի մուտքը բաց է, աշխատակիցներ չկան,  բայց ծնողները շարունակում են մնալ շենքում։ Մարզպետ Հովհաննես Հարությունյանը ևս դուրս է եկել շենքից և լրագրողների հետ զրույցում ասել, որ կվերադառնա 1 ժամից։

Հիշեցնենք, որ Խծաբերդում գերեվարված զինծառայողների ու կամավորների ծնողները երեկ կեսօրից փակել էին Շիրակի մարզպետարանի մուտքերը։ Նրանք շարունակում են պահանջել հանդիպում ՀՀ վարչապետի հետ։ Երեկ ծնողների հետ հանդիպել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ Ըստ ծնողների՝ զրույցից պարզ է դարձել, որ իրենց որդիների վերադարձը, ըստ էության, սկսվում է զրոյական կետից։ ՄԻՊ-ն, ըստ ծնողների, առաջարկել է դիմումներ ներկայացնել միջազգային կառույցներին։ Նրանք հայտարարել են, որ մարզպետարանից դուրս չեն գա այնքան ժամանակ, մինչև Շիրակի մարզպետը իրենց չհայտնի հանդիպման կոնկրետ օրն ու ժամը: Հանդիպման մասին պայմանավորվածություն չկա, այս պահին էլ ծնողները շարունակում են փակ պահել շենքը: Ըստ ծնողների՝ ոստիկանները փորձել են բռնի ուժով իրենց դուրս բերել, որի ժամանակ տեղի է ունեցել ընդհարում գերիների ծնողների և ոստիկանների միջև:Կոտրվել է մարզպետարանի դռան ապակին: Գերիների ծնողները հրաժարվել են ազատել շենքը, աշխատակիցների մեծ մասը մնացել է ներսում։ Նրանց հետ հանդիպման են եկել Ոստիկանության և ԱԱԾ մարզային վարչությունների պատասխանատուները, սակայն նրանք հրաժարվել են դուրս գալ շենքից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP