198 հազար մարդու անուն կարող է հանվել ընտրական ցուցակից. Դանիել Իոաննիսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+15.09 oC

198 հազար մարդու անուն կարող է հանվել ընտրական ցուցակից. Դանիել Իոաննիսյան

15:05 05.07.2018

ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հուլիսի 5-ին հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին ներկայացրեց քննարկման որոշ արդյունքներ: Նա հիշեցրեց՝ նախորդ նիստում ևս մի շարք որոշումներ են ընդունվել, այն է՝ մատնահետքերի միասնական առժամանակյա գործող համակարգի ներդրումն այս ընտրություններում իրատեսական չէ, որովհետև կառավարության ծրագրով սահմանված ժամկետում հնարավոր չի լինի պատշաճ կերպով նախապատրաստվել: Նշվել է նաև, որ մատների թանաքոտման մեխանիզմը՝ թե՛ գունավոր, թե՛ անգույն թանաքով, նույնպես պարունակում է ռիսկեր, որոնք հիմք տվեցին, որ հանձնաժողովը մերժի այդ առաջարկը: Հանձնաժողովը մերժել է նաև ընտրողների նախագրանցման ինստիտուտի գաղափարը:

«Ուզում եմ ընդգծել՝ այս մեխանիզմները կրկնաքվեարկության կանխման լրացուցիչ մեխանիզմներ էին, բայց 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո հրապարակված դիտորդական առաքելությունների զեկույցներում դուք չեք գտնի բարձրացված լուրջ խնդիրների ցանկում կրկնաքվեարկությունների խնդիրը: Թեև հանձնաժողովը դեռ քննարկում է դրա կանխման լրացուցչիչ մեխանիզմների ներդրման հնարավորությունները, բայց դրա նպատակը ոչ թե կրկնաքվեարկությունների թիվը նվազեցնելն է, որովհետև դրանք կարծես անցյալում են, այլ հանրությանը լրացուցիչ վստահության հիմքեր տալն է, որ քաղաքացին էլ ավելի վստահ լինի, որ իր քվեն տեղ է հասնում»,- ասաց նա:

Հարցին՝ իսկ ի՞նչ է լինելու, Իոաննիսյանը տեղեկացրեց, որ մատնահետքերի հետ կապված այն մեխանիզմը, որ կա, որ եղել է 2017-ին, մնալու է: Նա հայտնեց, որ ընտրողների ցուցակների մաքրման վերաբերյալ հանձնաժողովը որոշել է սահմանել փոփոխություններ, համաձայն որոնց՝ ցուցակից կհանվեն անձը հաստատող որևէ վավեր փաստաթուղթ չունեցող անձինք: Իոաննիսյանը մասնավորեցրեց՝ խոսքը մոտ 198 հազար մարդու մասին է:

«Վստահ ենք, որ դրա 98 տոկոսից ավելին վաղուց ՀՀ-ում չի գտնվում: Հանրային արշավներ կիրականացվեն, որ մարդիկ, ովքեր Հայաստանում են, բայց չունեն վավեր անձնագիր, գնան և 1000 դրամով անձնագիր ստանան: Սրանով կլուծենք նաև այն խնդիրը, որ մարդիկ նոր անձնագիր կունենան և ընտրության չեն գա հին անձնագրերով, որոնք համակարգի համար խնդիր են լինում»,- ասաց նա:

Իոաննիսյանը նշեց, որ հանձնաժողովը քննարկել է նաև մի տարբերակ, որ քվեարկությանը մասնակցած անձանց տվյալները փոխանցվեն ԱԱԾ-ին, վերջինս պատասխանի՝ արդյո՞ք այս անձանց մեջ կան մարդիկ, ովքեր ՀՀ-ում են, բայց որոշ աշխատանքներից հետո եկել են այն եզրակացության, որ այս փոփոխությունն իր մեջ պարունակում է ռիսկեր՝ ԱԱԾ-ի հետ կապ չունեցող և օբյեկտիվ ռիսկեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միշուստինը մատնանշել է աշխարհում առևտրային պատերազմների ակտիվացումը

20:20 28.04.2025

Միշուստինը մատնանշել է աշխարհում առևտրային պատերազմների ակտիվացումը

Առևտրային պատերազմներն աշխարհում ակտիվանում են, պրոտեկցիոնիզմը և պատժամիջոցների ճնշումն աճում են։ Այս մասին նշել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը` Հաղթանակի 80-ամյակին նվիրված «Գիտելիք» կրթական մարաթոնի շրջանակում հանդես գալով դասախոսությամբ։ «Միջազգային իրավունքի շատ համընդհանուր սկզբունքներ լրջորեն փորձարկում են անցնում: Աշխարհաքաղաքական առճակատումների ձևաչափը փոխվել է: Առևտրային պատերազմներն ուժեղանում են: Աճում են պրոտեկցիոնիզմը և պատժամիջոցների ճնշումը: Համատեղ արտադրության […] ...

Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալը քննարկել են Հայաստան-Էստոնիա բազմակողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

20:17 28.04.2025

Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալը քննարկել են Հայաստան-Էստոնիա բազմակողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

Պաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Էստոնիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Քրիստեն Միխալի հանդիպումը: Նախ կայացել է երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով: Քրիստեն Միխալը շնորհակալություն է հայտնել վարչապետին Էստոնիա պաշտոնական այցով ժամանելու համար և նշել, որ այցը նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու […] ...

ՆԳՆ-ն միավորում է ջանքերը՝ խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերի ամրապնդման նպատակով․ կայացել է աշխատանքային խմբի նիստ

20:07 28.04.2025

ՆԳՆ-ն միավորում է ջանքերը՝ խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերի ամրապնդման նպատակով․ կայացել է աշխատանքային խմբի նիստ

ՆԳ նախարարության ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարության շրջանակներում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման ոլորտում պետական քաղաքականության միասնականություն ապահովելու և առավել ընդգրկուն գործիքակազմեր մշակելու նպատակով։ Ապրիլի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։ Մասնակցում էին ՆԳ նախարարության, Քննչական կոմիտեի, Գլխավոր դատախազության, […] ...

SHANTNEWS

20:00 28.04.2025

SHANTNEWS

Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»

19:53 28.04.2025

Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»

Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը», հայտնում է Madrid Universal-ը։ «Ռեալը» վերջին շրջանում երկու անգամ կապվել է գերմանացի մասնագետի հետ` իմանալու նրա ծրագրերը։ Իսպանական ակումբին գրավում են 57-ամյա մարզչի` բարձր մակարդակով աշխատելու փորձը, տակտիկական մակարդակը և աստղային ֆուտբոլիստների հետ աշխատելու ունակությունը։ Կլոպը 2024թ. հուլիսին է հեռացել «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնից։ ...

Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծ

19:41 28.04.2025

Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով սահմանվում Է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին բարձր կատարողականի արդյունքով խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում […] ...

BACK_TO_TOP