Շիրակի մարզում հացահատիկի ցանքերն ավելացել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Շիրակի մարզում հացահատիկի ցանքերն ավելացել են

19:58 12.04.2021

Շիրակի մարզի ցածրադիր տարածաշրջաններում՝ Ախուրյանում և Անիում սկսվել են գյուղատնտեսական աշխատանքները: Գարնանացան գարի ու ցորեն են ցանում, հողը պարարտացնում բանջարեղենի մշակության համար: Անցած աշնանը մարզում 14 հազար հեկտար աշնանացան է մշակվել: Ակնկալվում է, որ գարնանացանի ցանքերը ևս, անցած տարվա համեմատ, ավելանալու են: Անցած տարի աշնանը շուրջ 600 հեկտար հողերը, որոնք խոտհարքների տակ են եղել, վարել են ու այս տարի մշակելու են:

Գյուղատնտեսական տարին Շիրակի մարզում փոքր-ինչ ուշ է սկսվել՝ եղանակները թույլ չէին տալիս ավելի շուտ վարուցանքի: Գարնանացանն առաջինն է, որին հաջորդելու է բանջարեղենի մշակությունը: Շղթայաբար բոլոր մշակաբույսներն այս տարի հողում ավելի ուշ են հայտնվում:

Ազատանի խոշոր հողատերերն ու ֆերմերները վաղուց գյուղի սահմաններից դուրս են եկել ու վարձակալական հողակտորներ են մշակում մարզի ցածրադիր հատվածներում: Կառնուտի, Ախուրյանի, Շիրակի ու Արևիկի հողերը ամենաբարենպաստն են հացահատիկի մշակության համար: Ընդհանուր այս տարի Շիրակի մարզում ցորենի ու գարու ցանքերն ավելացել են:

Մոտ 600 հեկտարը, որը նախորդ տարիներին խոտհարք է եղել, գյուղացիները վարել են ու պատրաստվում են ցանք կատարել:14 հազար հեկտար աշնանացան է մարզում կատարվել: Ամենաշատը Շիրակի մարզը 20 հազար հեկտար ցանքեր է ունեցել: Այս ցուցանիշը վերջին տարիներին նվազել էր, հիմա նորից աճ է գրանցվում, բայց էլի մարզի անմշակ հողերը շատ են:

«Շիրակի մարզում արտադրվում է տարեկան 60-80 հազար տոննա հացահատիկ, որը ՀՀ-ի պահանջարկի 20-30 %-ն է կազմում: Իսկ հնարավորություններ Շիրակի մարզում շատ կան: Մենք ունենք 78 հազար հեկտար վարելահողեր, որից 48 հազարն է մշակվում: Այս տարի շատ վարելահողեր, որտեղ խոտհարքներ էին ձևավորվել, վարել են ու մշակելու են: Նախորդ մի քանի տարիների ընթացքում խոտի բերքը ցածր էր և ֆերմերները տեսան, որ ավելի շատ բերք և եկամուտ ստացվում է հողը մշակելով, վարելով, ցանելով, քան թե խոտհարք ունենալով»,- Shantnews-ին ասել է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Անդրանիկ Նալբանդյանը:

Հացահատիկի ցանքերի ավելացմանը նպաստել են նաև պետական աջակցության ծրագրերը: Մասնավորապես, գարնանացանի համար գարու և ցորենի սերմացուներ են տրամադրվում կառավարության 50 տոկոս սուբսիդավորմամբ: Մարզի գյուղատնտեսները օգտվել են նաև անտոկոս վարկավորումից: Ծրագիրն այս տարի ևս շարունակվում է:

 

«0 %-ով տրամադրվում է 3-15 մլն դրամ գումար: Ծրագիրը շարունակվում է նաև 2021 թվականին: Նույն ծրագրով 3-ից 30 մլն դրամ տրամադրվում է խոզաբուծության, ոչխարաբուծության, թռչնաբուծության, ինչպես նաև այգիների հիմնման համար: Տրամադրվում է 50 մլն դրամ անասնապահության համար: Շիրակի մարզում հետաքրքրվողներ և վարկերից օգտվողներ շատ կան»,- ասել է Անդրանիկ Նալբանդյանը:

Միայն անցած տարի վարկավորումից Շիրակի մարզում 3200 գյուղացի է օգտվել: Վարկավորման չափը կազմել է 4 մլրդ 600 մլն դրամ: Վարկի վերադարձելիության երաշխիքը բանկի համար գրավի առարկան է, իսկ գյուղացու համար՝ բերքն ու անասնապահությունից ստացված արդյունքը:

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

   

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հուսով եմ` կշարունակեմ հաջողությունների հասնել «Ինտերի» հետ․ Ինձագի

21:00 26.11.2024

Հուսով եմ` կշարունակեմ հաջողությունների հասնել «Ինտերի» հետ․ Ինձագի

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին գերմանական «Լայպցիգի» դեմ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսին հույս է հայտնել, որ երկար ժամանակ կմնա միլանյան թիմի ղեկին: «Հուսով եմ, որ երկար ժամանակ կմնամ «Ինտերում», ցանկանում եմ շարունակել զգալ «Սան Սիրոյի» մթնոլորտը։ Այստեղ մենք առավելություն ունենք երկրպագուների շնորհիվ, նրանք առաջ են մղում մեզ։ Ես բախտավոր […] ...

G7-ը խոստանում է թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

20:55 26.11.2024

G7-ը խոստանում է թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

Յոթնյակի (G7) երկրները վերահաստատել են իրենց վճռականությունը՝ թույլ չտալու Իրանին միջուկային զենք ձեռք բերել։ Այս մասին ասված է Իտալիայում կայացած Յոթնյակի խմբի նախարարների հանդիպման արդյունքներով հայտարարության նախագծում։ «Մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը, որ Իրանը երբեք չպետք է ստեղծի կամ ձեռք բերի միջուկային զենք: Մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ՝ հակազդելու Իրանի միջուկային էսկալացիային», – նշվում է […] ...

Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովին

20:45 26.11.2024

Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հրավերով Վիեննայում մասնակցում է «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովին: Միջոցառումը նվիրված է միջուկային տեխնոլոգիաների զարգացման և կիրառության խթանմանը, այդ թվում` առողջապահության ոլորտում: Վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը միջուկային տեխնոլոգիաների խաղաղ օգտագործման սկզբունքներին` նախարարն իր եույթում անդրադարձել է […] ...

Իսրայելը զգուշացրել է Բեյրութի կենտրոնի բնակիչներին առաջիկա ավիահարվածների մասին

20:38 26.11.2024

Իսրայելը զգուշացրել է Բեյրութի կենտրոնի բնակիչներին առաջիկա ավիահարվածների մասին

Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական մասի չորս թաղամասերի բնակիչներին խորհուրդ է տրվել շտապ տարհանվել անվտանգ վայր՝ կապված «Հըզբոլլահ» կազմակերպության թիրախներին Իսրայելի ռազմաօդային ուժերի առաջիկա հարվածների հետ: Ինչպես հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիչայ Էդրին  X-ում, օդային հարձակումները կլինեն Ռաս Բեյրութ, Կորնիշ Մազրաա, Մսեյթբե և Զուկաք էլ Բլաթ թաղամասերի վրա: Նա նշել է, որ հարվածները կհասցվեն այն […] ...

Կազեմիրոն չի ուզում վերադառնալ «Ռեալ»

20:30 26.11.2024

Կազեմիրոն չի ուզում վերադառնալ «Ռեալ»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն հրաժարվել է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»։ «Ռեալը» ցանկացել է պայմանագիր կնքել բրազիլացի ֆուտբոլիստի հետ։ Այդուհանդերձ, 32-ամյա Կազեմիրոն այդպիսի ցանկություն չունի։ Հիշեցնենք, որ Կազեմիրոն «Ռեալում» հանդես է եկել 2013-2022 թթ., 336 խաղում խփել 31 գոլ, կատարել 29 արդյունավետ փոխանցում։ Նա 2022 թ. ամռանը 70 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։ ...

Բնության հրաշքներ՝ սպիտակ ավազի անապատ

20:23 26.11.2024

Բնության հրաշքներ՝ սպիտակ ավազի անապատ

Ոչ միայն դրախտային կղզիների լողափերը կարող են պարծենալ սպիտակաձյուն ավազներով, որոնք նման են շաքարավազի կամ ճենապակու: Երկրի վրա, որտեղ, ինչպես ասում էր Անտուան դը Սենտ-Էքզյուպերին, ամեն ինչ կարող է պատահել, կա մի զարմանալի վայր, որտեղ սպիտակ ավազները տեղակայված են ծովերից և օվկիանոսներից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա: Իհարկե, դա անապատ է։ Այս մասին հոդված է հրապարակել […] ...

BACK_TO_TOP