16:45 27.01.2018
Աֆղանստանում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 63-ի, վիրավորներինը՝ 151-ի: Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, որ պայթյուն է տեղի ունեցել Քաբուլի ոստիկանական անցակետերից մեկի մոտ՝ մայրաքաղաքի մի հատվածում, որտեղ տեղակայված են կառավարական շենքեր և դեսպանատներ:
Երկրի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ հանցագործը շտապօգնության մեքենայով է եղել: Անվտանգության անցակետն անցնելու համար նա ոստիկանությանը հայտնել է, թե հիվանդի է տեղափոխում մոտակա հիվանդանոց: Երկրորդ անցակետի մոտ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է մեքենան:
Տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» խմբավորումը:
ԱՄՆ-ն օժանդակություն է տրամադրել Աֆղանստանի անվտանգության ուժերին և ավելացրել ավիահարվածները «Թալիբանի» և այլ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով ստիպել նրանց բանակցությունների սեղանի շուրջ նստել: Այնուամենայնիվ, «Թալիբանը» ցրել է այն ենթադրությունները, թե թուլացել է այս նոր ռազմավարությունից:
08:45 11.03.2025
Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Զելենսկիին տեղեկացրել է կարգավորման ջանքերին իր աջակցության մասինՍաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը Ջիդդա քաղաքում բանակցություններ է վարել Վլադիմիր Զելենսկիի հետ, հայտնում է Սաուդյան Արաբիայի գործակալությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սաուդյան Արաբիայի և Ուկրաինայի հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև քննարկել են «ուկրաինական ճգնաժամի վերջին իրադարձություններն ու հանգամանքները»։ Թագաժառանգը, ինչպես նշում է գործակալությունը, Զելենսկիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ աջակցում […] ...
08:35 11.03.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ ...
08:30 11.03.2025
ՀՀ կանանց հավաքականը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի աղյուսակումԿանանց Հայաստանի ազգային հավաքականը երեք տեղով բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում։ Մեր թիմն այժմ ունի 1051,59 միավոր և 143-րդ տեղում է։ Հայ ֆուտբոլիստուհիները նախորդ ամիս Ազգերի լիգայի C դիվիզիոնի երրորդ խմբում հաղթել են Լիխտենշտայնի (6-1) և Ղազախստանի (2-0) հավաքականներին։ Հայաստանի հավաքականը երկրորդ տուրից հետո 6 միավորով խմբի առաջատարն է։ Կանանց դասակարգման աղյուսակը 2069,06 միավորով […] ...
08:25 11.03.2025
Ամերիկացի զինվորականներն ազդարարել են Սիրիայից զորքերը դուրս բերելու Թրամփի մտադրության մասինՍիրիայում տեղակայված ԱՄՆ զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարներն ազդարարել են Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի՝ ամերիկյան զորքերը հանրապետության տարածքից դուրս բերելու մտադրության մասին։ Այս մասին հաղորդում է Սիրիա հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Հեռուստաալիքի զրուցակիցների խոսքով՝ Սիրիայի անցումային կառավարության և ԱՄՆ-ի աջակցությամբ քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» միջև համաձայնությունը ձեռք է բերվել այն բանից հետո, երբ «Սիրիայում գտնվող […] ...
08:15 11.03.2025
Տոկիոյում տղամարդը դանակով հարձակվել է աղջկա վրաՏոկիոյի ամենաբանուկ շրջաններից մեկում՝ Սինջուկուում, տղամարդը դանակով հարձակվել է աղջկա վրա, տուժածը հոսպիտալացվել է և գտնվում է կոմայի մեջ, հայտնում է NHK հեռուստաալիքը։ Հետաքննության տվյալներով` ինչպես նշել է հեռուստաալիքը, հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 10:00-ի սահմաններում: Մոտ 20 տարեկան մի աղջիկ դանակի հարվածներ է ստացել գլխի, պարանոցի և որովայնի շրջանում։ Սպանության փորձ կատարելու […] ...
08:05 11.03.2025
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը առաջատարն է վերջին տուրից առաջ․ Եվրո-2026Ֆուտզալի Եվրոպայի 2026 թվականի առաջնության որակավորման հիմնական փուլի նախավերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելիս 3-1 հաշվով հաղթել է Դանիայի թիմին: Ռուբեն Նազարեթյանի թիմն ընտրական 6-րդ խմբում վերջին տուրից առաջ 13 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հայաստանի հավաքականը երկրորդ տեղում գտնվող Ղազախստանի թիմին գերազանցում է երեք միավորով: Հավաքականները մարտի 12-ին կմրցեն Երևանում: Վերջին տուրում նաև ոչ-ոքի […] ...