Մաեստրո Տիգրան Մանսուրյանի նվերը՝ Գյումրիի նորաստեղծ «Մանսուրյան» աշակերտական կամերային նվագախմբին  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+19.09 oC

Մաեստրո Տիգրան Մանսուրյանի նվերը՝ Գյումրիի նորաստեղծ «Մանսուրյան» աշակերտական կամերային նվագախմբին 

18:10 12.04.2021

Երեկ Գյումրիի դրամատիկական թատրոնում մանսուրյանական երեկո  էր: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են մաեստրոյի հայտնի կինոերաժշտությունները՝ նոր գործիքավորմամբ: Մեծանուն կոմպոզիտորը  երեկոյին ներկա չէր, իսկ Սերգեյ Սմբատյանի նվագախումբը ղեկավարել է Ազգային օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը:

Մինչ համերգային երեկոն, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Գյումրիի 4-րդ երաժշտական դպրոցում մասնակցել է նորաստեղծ «Մանսուրյան» աշակերտական կամերային նվագախմբի առաջին համերգին։ Երաժիշտները նվագախմբին են փոխանցել  լարային  գործիքներ, որոնք մաեստրոյի նվերն են պատանի երաժիշտներին։

2019 թվականին մեծանուն կոմպոզիտորի՝ հայկական կինոերաժշտության անփոխարինելի վարպետ Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված անցկացվեցին հոբելյանական համերգաշարեր, իսկ ամփոփիչ համերգը տեղի ունեցավ Գյումրիում:

Հենց այդ ժամանակ  հայտարարվեց, որ համերգի հասույթի մի մասը տրամադրվելու է Գյումրիի 4-րդ  երաժշտական դպրոցին։ 10 լարային նվագարանները դպրոցին փոխանցեցին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները։

«Անելու ենք ամեն ինչ, որպեսզի այս նվագախումբը ոչ թե դառնա ինքնանպատակ աշակերտական նվագախումբ, այլ իսկապես ծառայի Գյումրիի մշակութային կյանքի զարգացմանը, ինքը նոր որակ բերի և կարողանա այս ընդհանուր մշակութային համապատկերում առանձնանալ և դառնալ ճանաչելի նվագախումբ, մարդիկ խոսեն և իմանան, ճանաչեն Գյումրիի աշակերտական կամերային նվագախումբը»,-նշել է Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։

«Պատանի երաժիշտների նվագելը այս նվագախմբում  շատ կարևոր է, ասեմ, որ ես մեծ հույս ունեմ, որ մենք շատ լավ համագործակցություն կունենանք։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու այս   աշակերտական  կամերային նվագախումբը համատեղ համերգային ծրագրեր կիրականացնեն։ Ունենք տարբեր նախագծեր, անպայման մենք ձեզ հրավիրելու ենք Երևան՝ համերգներով հանդես գալու»,- վստահեցրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբարյանը։

Աշակերտական կամերային նվագախմբի պատանի երաժիշտների համար միասին հանդես գալու առաջին փորձն էր, պատասխանատվության մեծ զգացում էր նրանց համար նվագել համաշխարհային ճանաչում ունեցող մաեստրոյի ստեղծագործությունները։ Նորաստեղծ աշակերտական կամերային նվագախումբն առաջիկայում կհամալրվի նոր երաժիշտներով։

Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության մեծ մասը նոտագրվել ու ծնունդ են առել «կինոյի քաղաք» Գյումրիում: Որքան ֆիլմի նկարահանումներն են եղել բարդ, այնքան էլ  ֆիլմին համահունչ երաժշտություն գրելը։ Մաեստրոն  կինոերաժշտությունները գրել է, երբ նա ծանոթացել է ֆիլմի գլխավոր դերակատարների հետ, իր համար կերպարները մուսա են եղել: Մաեստրոյի՝ Հայկական ֆիլմերի համար գրված երաժշտությունները հայկական մշակույթի մնայուն այցեքարտն են ։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուոլցն Ուկրաինան անվանել է ամենակոռումպացված երկրներից մեկը

15:05 29.04.2025

Ուոլցն Ուկրաինան անվանել է ամենակոռումպացված երկրներից մեկը

Ուկրաինան մնում է աշխարհի ամենակոռումպացված երկիրը, չնայած ամերիկացի հարկատուներից միլիարդավոր դոլարներ ստանալուն։ Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցը։ «Ուկրաինան եղել և մնում է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը։ Մենք պետք է փորձենք խնայել ամերիկացի հարկատուների փողերը, իսկ այնտեղ միլիարդավոր դոլարներ են գնում», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։ ...

SHANTNEWS

15:00 29.04.2025

SHANTNEWS

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 28-29-ը

14:57 29.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 28-29-ը

Բացահայտվել է 114 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ խարդախության, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու ու փաստաթղթի կեղծիքի, 7 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության և խուլիգանության, 4-ական […] ...

Երվանդ Մկրտչյանն ու Գոռ Հովակիմյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում

14:52 29.04.2025

Երվանդ Մկրտչյանն ու Գոռ Հովակիմյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում

Իրանում անցկացված աթլետիկայի միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ Երվանդ Մկրտչյանն ու Գոռ Հովակիմյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել: Հայաստանի առաջատար վազորդ, գյումրեցի Երվանդ Մկրտչյանը 1500 մետր մրցատարածությունում 3:48,17 արդյունքով ոսկե մեդալակիր է դարձել: 5000 մետր մրցատարածությունում էլ 14:40,12 արդյունքով արծաթե մեդալի է արժանացել: Գոռ Հովակիմյանը եռացատկում և հեռացատկում արծաթե մեդալակիր է դարձել; Եռացատկում նա […] ...

Ֆինլանդիայի նախագահը չի բացառում Կիևի՝ տարածքային զիջումների գնալը

14:46 29.04.2025

Ֆինլանդիայի նախագահը չի բացառում Կիևի՝ տարածքային զիջումների գնալը

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը չի բացառել, որ Ուկրաինան կարող է ստիպված լինել տարածքային զիջումներ անել։ Համապատասխան հայտարարությունը նա արել է The New York Times- ին տված հարցազրույցում։ «Նա ընդունեց, որ Ուկրաինան ստիպված կլինի զիջումների գնալ տարածքային հարցում», – գրում է հրատարակությունը։ Միաժամանակ Ստուբը հայտարարել է, որ իր երկիրը չի ճանաչում այդ տարածքները ռուսական։ Նա նշել […] ...

Խաչատուրյանն ու Կավելաշվիլին շեշտել են տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման հրամայականը

14:40 29.04.2025

Խաչատուրյանն ու Կավելաշվիլին շեշտել են տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման հրամայականը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ: Երկու երկրների նախագահները նախ առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով: Ողջունելով իր պաշտոնակցին Հանրապետության նախագահը նշել է. «Ձեր այցը ևս մեկ վկայություն է, որ մենք շարունակում ենք այն դարավոր ավանդույթները, […] ...

BACK_TO_TOP