15:03 27.01.2018
Թբիլիսիի քաղաքային դատարանը հունվարի 23-ին 8 տարվա ազատազրկման դատապարտեց դերասան Գիորգի Գիորգանաշվիլիին՝ նրան մեղավոր ճանաչելով թմրանյութեր ձեռք բերելու և պահելու համար: Դատավճիռը բողոքի ալիք բարձրացրեց Վրաստանում թմրանյութի օգտագործումը սահմանափակող քաղաքականության դեմ: Այդ բողոքի ակցիաները, ի դեպ, նոր չեն Վրաստանում:
«Օրենքը պետք է պաշտպանի մարդկանց», «Եթե չապաքրեականացվի, չի լինի խաղաղություն», «Պատերազմը ժողովրդի հետ պետք է ավարտվի» ցուցապաստառներով մարդիկ դուրս էին եկել բողոքելու Թբիլիսիում գտնվող կառավարության շենքի մոտ: Ցույցը կազմակերպել էր «Սպիտակ աղմուկ» շարժումը:
«Պատժիչ» քաղաքականության դեմ պայքարողներին միացել էր 20-ից ավելի հասարակական կազմակերպություն:
«Դա չի սկսվել Բախալից (Գիորգանաշվիլիի կեղծանունն է), այլ շարունակվում է տարիներ ու չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք դա չենք ավարտել: Եվ դա կոչվում է անարդարություն՝ պատժիչ թմրանյութային քաղաքականություն»,- դիմելով հավաքվածներին՝ ասել է ցույցի կազմակերպիչներից Շոթա Դիգմալաշվիլին:
Դերասան Գիորգանաշվիլին, որը «Սպիտակ աղմուկ» շարժման ակտիվիստներից մեկն էր, չի ընդունում իր մեղքը: Նա հայտարարել է, որ թմրամիջոցն իր մոտ են գցել իրավապահները: Նրա պաշտպանները մտադիր են բողոքարկել դատավճիռը, իսկ դատարանն ապացուցված է համարել այն, որ Գիորգանաշվիլին ձեռք է բերել և պահել Բուպրենորֆինի 45 դեղահաբ և 0,3726 գրամ քաշով, թմրանյութ, որոնք հայտնաբերվել են անձնական խուզարկության ժամանակ: Բուպրենորֆինը Վրաստանում համարվում է թմրամիջոց: 8 տարվա դատավճիռը դերասանի հարզատներին շոկի է ենթարկել, թեև դատարանն ասել է, թե մեղմ պատիժ է նշանակել՝ հաշվի առնելով նախկինում դատվածություն չունենալը:
Հարցի պատմությունը
Վերջին շրջանում Վրաստանում կրկին հրատապ է դարձել թմրանյութերի օրինականացման հարցը: Աղմուկը սկսվեց անցած տարի, երբ ընդդիմադիր պատգամավոր Գոգա Խաչիձեն մարիխուանան ու թեթև տեսակի թմրանյութերի օգտագործումն օրինականացնող օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկավ: Նրա աջակիցները որոշեցին 2016 թվականի Ամանորի գիշերը իրենց կուսակցության գրասենյակի բակում կանեփ ցանել:
Դեմ արտահայտվողներ, իհարկե, շատ եղան: Նրանք հիշեցին 90-ականների Վրաստանը, երբ ամենուր օգտագործված ներարկիչներ կարելի էր տեսնել: 2004 թվականին իշխանության եկած Միխայիլ Սաակաշվիլին պատերազմ սկսեց թմրանյութերի ու թմրամոլների դեմ:
Արդյունքում՝ Վրաստանն ունեցավ թմրանյութի օգտագործումբ արգելող աշխարհի ամենախիստ օրենքներից մեկը՝ առանձնապես խոշոր չափերով թմրանյութի առուվաճառքը պատժվում էր ցմահ, իսկ թմրանյութ ձեռք բերելը, պահելն ու փոխադրելը՝ 8-11 տարի ազատազրկմամբ: Այդ խստացումները հանգեցրին նրան, որ Վրաստանում սկսեց ծաղկել «դեղատնային» թմրամոլությունը: Թմրամոլներն սկսեցին ամենատարբեր բաղադրատոմսերով թմրամիջոցներ պատրաստել հոգեմետ ղեղերից: Կառավարությունն արգելեց նաև այն դեղերի ազատ վաճառքը, որոնցով թմրամոլները թմրամիջոցներ էին ստանում: Ավելի դժվար էր պայքարել մարիխուանայի դեմ:
Կառավարության դիրքորոշումը
Կառավարությունը պատրաստ է զիջումների գնալ, սակայն թմրանյութերի օրինականացման մասին առայժմ խոսք անգամ լինել չի կարող: Միակ բանը, որ հնարավոր է, որ փոխվի՝ հանցագործության կրկնության դեպքում ազատազրկման պատժաչափի մեղմացումն է:
Վիճակագրություն
Վրաստանում հարցախույզին մասնակցած 4.800 մարդկանց 16 տոկոսը կյանքում գոնե 1 անգամ փորձել է թմրանյութ օգտագործել:
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...