14:31 27.01.2018
Հայաստանում Իտալիայի դեսպան Ջովաննի Ռիչուլլին NEWS.am-ին տված հարցազրույցում պատմել է հայ-իտալական տնտեսական հարաբերությունների մասին: Դեսպանի խոսքով. «Մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը միշտ լավ մակարդակի վրա է եղել. 2016 թվականին Իտալիան Եվրամիության երկրների շարքում Հայաստանի Հանրապետության երկրորդ առևտրային գործընկերն էր: 2017 թվականին մենք ականատես եղանք երկկողմ առևտրի աճին: Ընդ որում, նախորդ տարվա համեմատ աճ էր գրանցվել ինչպես Իտալիայից ներմուծման, այնպես էլ Իտալիա արտահանման ոլորտներում, ինչը, անշուշտ, խոսում է դրական միտումների մասին: Վերջին շրջանում նաև Իտալիայից Հայաստան արտահանման դիվերսիֆիկացման աճ է նկատվում: Բացի հագուստից, կահույքից, սննդից և ավտոմեքենաներից, մենք կարող ենք նաև դեղորայք կամ կենցաղային տեխնիկա տեսնել: 2017 թվականին Հայաստանը Իտալիա է արտահանել հիմնականում հագուստի տարբեր պարագաներ, ալյումինե փայլաթուղթ և կաշվե իրեր: Դիվերսիֆիկացումը կարևոր է նաև այն առումով, որ Հայաստանի տնտեսության բազմաթիվ հատվածներ ձգտում են մոդեռնիզացվել և դուրս գալ միջազգային մրցակցության դեմ պայքարի: Իտալական տնտեսությունը շատ բազմազան է, և այդ իսկ պատճառով մենք կարող ենք լավ գործընկեր լինել Հայաստանի համար բոլոր ոլորտներում` հաշվի առնելով նաև մեր ժողովուրդների միջև հաղորդակցության և փոխգործակցության հեշտությունը»:
Ջովաննի Ռիչուլլին նաև ասել է, որ «Իտալական մշակույթին և խոհանոցին կարելի է լավ հետևել միայն այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է, որը ևս պահպանում է իր մշակույթն ու խոհանոցը: Այդ իսկ պատճառով, ի լրումն անհատական մշակութային միջոցառումների, որոնք դեսպանատունը ձգտում է իրականացնել՝ հատկապես երաժշտության ոլորտում, մենք նաև ամենամյա իտալական կինոփառատոն ենք անցկացնում, իսկ 2016 թվականից՝ նաև «Իտալական խոհանոցի շաբաթ»: Կինեմատոգրաֆի զարգացման նախաձեռնությունը փորձել է պոկվել ավանդական իտալական կլասիկայից, որին հայկական հանրությունն արդեն իսկ լավ ծանոթ է, և առաջարկել ժամանակակից իտալական կինոարտադրության և ժամանակակից իտալական հասարակության փայլատակումները: Օրինակ, 2015 թվականին մենք կանանց մասին ֆիլմեր ենք առաջարկել: Մենք ծրագիր ենք նախատեսում ընթացիկ տարվա համար, սակայն, անշուշտ, կփորձենք ինչ-որ բան առաջարկել կինոյից լավ հասկացող մեր հայ ընկերներին, որը նրանց կարող է հետաքրքրել: Ինչ վերաբերում է խոհանոցին, ապա անցյալ տարվա նոյեմբերին կայացած «Իտալական խոհանոցի շաբաթվա» ընթացքում մասնակցում էին տասը հայկական ռեստորան Երևանում և մեկ ռեստորան Գյումրիում: Հոյակապ և նորարարական ճաշացանկ էր առաջարկվել՝ բավականին մատչելի գներով: Յուրաքանչյուր ճաշացանկում նաև շատ լավ իտալական գինիներ էին ներառված: Ես շնորհակալություն եմ հայտնում այդ ռեստորաններին, որ նրանք մեծ ջանքեր գործադրեցին նախաձեռնությանն աջակցելու և եզակի արդյունքների հասնելու համար»:
00:00 30.04.2025
PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրաԵվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...
23:58 29.04.2025
Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունումԿաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...
23:57 29.04.2025
Հաջողության պատմություն՝ Նոր ԿյանքիցԱշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 29.04.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահինԱպրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...
23:53 29.04.2025
Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբՊարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...
23:49 29.04.2025
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դինԱպրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...