AstraZeneca-ն հայտարարել է պատվաստումից հետո թրոմբոզի առաջացման դեպքերի ուսումնասիրության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+13.09 oC

AstraZeneca-ն հայտարարել է պատվաստումից հետո թրոմբոզի առաջացման դեպքերի ուսումնասիրության մասին

12:10 08.04.2021

AstraZeneca ընկերությունն աշխատում է կորոնավիրուսի դեմ իր դեղամիջոցով պատվաստվելուց հետո թրոմբոզի առաջացման պատճառները պարզելու ուղղությամբ՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ խոսքը գնում է չափազանց հազվագյուտ դեպքերի մասին։ Այս մասին հաղորդվում է ընկերության կայքում։

AstraZeneca-ն հաղորդում է, որ Մեծ Բրիտանիայի Դեղամիջոցների և առողջապահական ապրանքների կարգավորող գործակալությունը (MHRA) և Դեղամիջոցների հարցերով եվրոպական գործակալությունը (EMA) իրենց գնահատականն են տվել կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութով պատվաստված շուրջ 34 միլիոն պատվաստվածների շրջանում արյան թրոմբոզի չափազանց հազվագյուտ դեպքերին։

Ընկերությունը հաղորդում է, որ կարգավորող մարմինները պահանջել են պատվաստանյութի մասին տեղեկությունում փոփոխություններ կատարել և նշել թրոմբոզի առաջացման հազվադեպ կողմնակի ազդեցության մասին։ AstraZeneca-ն նաև շեշտում է, որ կարգավորող մարմիններից ոչ մեկը չի առանձնացրել այնպիսի ռիսկի գործոն, ինչպիսիք են տարիքը կամ սեռը, ինչպես նաև չի առանձնացրել նշված  դեպքերի համար հստակ պատճառ։

Ընկերությունը հայտնում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, հիմնվելով առկա տեղեկությունների վրա, հայտարարել է, որ պատճառահետևանքային կապը հնարավոր է, սակայն ոչ հաստատված։ ԱՀԿ-ն հավելել է, որ պատվաստման և ռիսկի հնարավոր գործոնների միջև հնարավոր կապը հասկանալու համար անհրաժեշտ են լրացուցիչ մասնագիտացված ուսումնասիրություններ։

Հիշեցնենք՝ AstraZeneca-ի պատվաստանյութի մասին եվրոպական և բրիտանական կարգավորող մարմինների կողմից տրված եզրակացություններից հետո եվրոպական մի շարք երկրներ պատվաստանյութի օգտագործման հետ կապված տարիքային սահմանափակումներ են մտցրել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի պարեկները թմրանյութի ապօրինի շրջանառության հերթական դեպքն են բացահայտել

19:00 25.11.2024

Երևանի պարեկները թմրանյութի ապօրինի շրջանառության հերթական դեպքն են բացահայտել

Երևան քաղաքի պարեկները նոյեմբերի 24-ին Էրեբունի վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս Արին-Բերդի փողոցի հասցեներից մեկի մոտ նկատել են երկու երիտասարդի, որոնք տեսնելով պարեկներին՝ արագ նստել են «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան ու հեռացել: Պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-21214»-ը: Փաստաթղթերը ստուգելու ընթացքում պարեկները յուրահատուկ սուր հոտ են զգացել: Հարցին՝ թե մեքենայում ինչ արգելված իրեր, առարկաներ կան, երիտասարդները պատասխանել […] ...

Բռնության կանխարգելումը ՆԳՆ առաջնահերթություններից է. նախարարությունը միանում է ընդդեմ գենդերային բռնության քարոզարշավին

18:54 25.11.2024

Բռնության կանխարգելումը ՆԳՆ առաջնահերթություններից է. նախարարությունը միանում է ընդդեմ գենդերային բռնության քարոզարշավին

Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա շրջանակում նոյեմբերի 25-ին Հայաստանում մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» թեմայով քարոզարշավը, որի նպատակն է գենդերային բռնության ու տեսակների մասին իրազեկել բնակչությանը, խթանել հասարակության շահերի պաշտպանությանն ու բռնության կանխարգելմանն ուղված միջոցառումների իրականացմանը, ԶԼՄ-ներում խնդրի լուսաբանման տարածվածությանը, ամրապնդել կանանց իրավունքների և առողջապահության հարցերով զբաղվող կազմակերպությունների փոխլրացնող համագործակցությունը: ՆԳ նախարարությունը […] ...

Դի Մարիան հեթ-տրիկի հեղինակ է դարձել 18 րոպեում

18:45 25.11.2024

Դի Մարիան հեթ-տրիկի հեղինակ է դարձել 18 րոպեում

Արգենտինայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Անխել Դի Մարիան Լիսաբոնի «Բենֆիկայի» կազմում Պորտուգալիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ խաղի մեկնարկային 18 րոպեում հեթ-տրիկի հեղինակ է դարձել: Դի Մարիայի թիմը մրցել է «Էսթրելա Ամադորայի» դեմ։ «Բենֆիկան» տնային մրցավեճում հաղթել է 7-0 հաշվով: «Բենֆիկան» 1/8 եզրափակչում կհանդիպի «Ֆարենսեի» հետ: ...

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024 թ. 9 ամսվա պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը

18:38 25.11.2024

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024 թ. 9 ամսվա պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը: Ֆինանսների նախարարության կողմից ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում մակրոտնտեսական ընթացիկ զարգացումները, հիմնական արդյունքները: Անդրադարձ է կատարվել նաև տնտեսական ակտիվությանը նպաստող գործոններին, արտահանման և ներմուծման դինամիկային, աշխատանքի շուկայի զարգացումներին, պետական բյուջեի հարկային եկամուտներին: Հաջորդիվ՝ […] ...

ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել Դատախազություն

18:33 25.11.2024

ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել Դատախազություն

Հաշվի առնելով Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի առնչությամբ ստացված ահազանգերը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ին հանձնարարել է իրականացնել ֆիլմի վերլուծություն ու վերջինիս վերաբերյալ ներկայացնել եզրակացություն: «Ըստ «Մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի եզրակացության՝ ֆիլմի դիտումը կարող է հանգեցնել այնպիսի բացասական վարքային դրսևորումների ընդօրինակման, ինչպիսիք են՝ անչափահասների կողմից ծխախոտի օգտագործումը, միմյանց հանդեպ անհարգալից […] ...

Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա Հայաստանի քաղաքացիներ չեն եղել. ՀՀ ԱԳՆ խոսնակ

18:28 25.11.2024

Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա Հայաստանի քաղաքացիներ չեն եղել. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Տարբեր ազգությունների զբոսաշրջիկների տեղափոխող՝ Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն եղել: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը: «Նավի վրա ՀՀ քաղաքացիներ չեն եղել»,- նշել է ԱԳՆ խոսնակը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եգիպտոսում՝ Կարմիր ծովի ափերի մոտ, խորտակվել է Sea Story նավը, […] ...

BACK_TO_TOP