Բայդենի որդին խոսել է Թրամփի հաղթելու դեպքում իրեն սպառնացող բանտարկության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+4.09 oC

Բայդենի որդին խոսել է Թրամփի հաղթելու դեպքում իրեն սպառնացող բանտարկության մասին

09:20 07.04.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին ՝ Հանթերը, խոսել է Թրամփի հաղթանակի դեպքում վերահաս բանտարկության մասին։ Այս մասին ասված է նրա «Գեղեցիկ իրեր» գրքում, որը, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, վաճառքի է հանվել ապրիլի 6-ին:

Հանթեր Բայդենը ենթադրել է, որ ինքը կարող էր հայտնվել բանտում, եթե ընտրություններում իր հայրը պարտվեր, միաժամանակ հերքել է  իր մասնակցությունը ցանկացած «ապօրինի ֆինանսական գործարքներին»:

«Թրամփի հաղթանակը ոչ միայն սպառնալիք կլիներ ժողովրդավարությանը, այլև իմ անձնական ազատությանը … Եթե հայրս չհաղթեր, ես համոզված եմ, որ Թրամփը կշարունակեր հետապնդել ինձ քրեական հոդվածներով», – գրել է նա:

Հանթերը Թրամփի վարչակազմի կողմից իրեն առաջադրված մեղադրանքները բացատրում է բացառապես «քաղաքական դրդապատճառներով»: «Կարծում եմ, որ այդ քաղաքական մթնոլորտում կարևոր չէր` ինչ եմ արել և ինչ՝ ոչ: Այդ հարձակումների թիրախը ոչ թե ես էի, այլ հայրս», – շեշտել է նա:

Ավելի վաղ Հանթեր Բայդենը BBC-ին տված հարցազրույցում ասել էր, որ կարողացել է կառավարչի բարձր վարձատրվող աշխատավարձ  ստանալ ուկրաինական Burisma գազային ընկերության վարչությունում և այն ամբողջությամբ ծախսել թմրանյութերի և ալկոհոլի վրա:

Նա խոսովանել է նաև, որ հոր քաղաքական կարիերան օգնել է իրեն, սակայն ո՛չ ինքը, ո՛չ էլ հայրը «ոչ մի ապօրինի բան չեն արել», հատկապես Burisma-ի հետ կապված:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պեկինը մտահոգված է ուկրաինական հակամարտության հետ կապված միջուկային ռիսկերով

14:32 28.11.2024

Պեկինը մտահոգված է ուկրաինական հակամարտության հետ կապված միջուկային ռիսկերով

Չինաստանը մտահոգված է ուկրաինական հակամարտության հետ կապված միջուկային ռիսկերով և կրկնում է միջուկային զենքի կիրառման անթույլատրելիությունը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը։ «Չինաստանը խորապես անհանգստացած է ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացած միջուկային ռիսկերով և բազմիցս հայտարարել է, որ միջուկային զենք չպետք է օգտագործվի և միջուկային պատերազմ չպետք է սկսվի», – ասել է […] ...

Շիրակի մարզի քրեական ոստիկանները ձերբակալեցին մեթադոն իրացնողին

14:25 28.11.2024

Շիրակի մարզի քրեական ոստիկանները ձերբակալեցին մեթադոն իրացնողին

Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել թմրանյութ պահելու, պատրաստելու, օգտագործելու վերաբերյալ: Չէր բացառվում նաև իրացման վարկածը: Տեղեկությունները ստուգվեցին, հաստատվեցին, իսկ կոնկրետ իրացման փուլ մտան նոյեմբերի 21-ին: Կեսօրին քրեական ոստիկանները Գյումրիում նախ ձերբակալեցին 40-ամյա մի տղամարդու, որին տեղափոխեցին մարզային վարչություն: Այստեղ գյումրեցի տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց լուծույթով լցված պլաստիկ երկու տարա, որոնցից մեկին գրված […] ...

Հունաստանի վարչապետն ասել է, որ խոչընդոտում է Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի փոխանցումն Ուկրաինային

14:17 28.11.2024

Հունաստանի վարչապետն ասել է, որ խոչընդոտում է Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի փոխանցումն Ուկրաինային

Patriot զենիթահրթիռային համակարգերն անհրաժեշտ են Հունաստանի օդային տարածքը պաշտպանելու համար, ուստի դրանք չեն կարող տեղափոխվել Ուկրաինա, հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։ Նրա խոսքով՝ Հունաստանն ունի հակաօդային պաշտպանության լուրջ համակարգ, և ՀՕՊ համակարգերի փոխանցումն Ուկրաինային կարող է նվազեցնել դրա արդյունավետությունը։ «Հունաստանն ունի վեց Patriot: Այդ իսկ պատճառով ես դիմադրեցի Patriot համակարգերն Ուկրաինա տեղափոխելու ցանկացած ճնշմանը, […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

14:10 28.11.2024

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 27-28-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 20, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 14, խարդախության՝ 7, ֆիզիկական ներգործության` 6, մարմնական վնասվածք պատճառելու` 5, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ […] ...

Շոյգուն Արևմուտքին կոչ է արել ուշադիր կարդալ ռուսական միջուկային դոկտրինը

14:02 28.11.2024

Շոյգուն Արևմուտքին կոչ է արել ուշադիր կարդալ ռուսական միջուկային դոկտրինը

Ռուսաստանի նորացված միջուկային դոկտրինը պարզ և թափանցիկ է: Այս մասին ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստից հետո հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Ընդհանուր առմամբ, դոկտրինն ինքնին պարզ է, հասկանալի, թափանցիկ։ Մենք, իմ կարծիքով, ամեն ինչ պարզ ու հասկանալի ենք շարադրել, հետևաբար, գործընկերներ, հատկապես արևմտյան […] ...

Մեծարման երեկո՝ ի նշանավորումն Փարաջանովի 100 և Երվանդ Քոչարի 125-ամյակների

13:45 28.11.2024

Մեծարման երեկո՝ ի նշանավորումն Փարաջանովի 100 և Երվանդ Քոչարի 125-ամյակների

Փարիզի Պոմպիդու կենտրոնում տեղի է ունեցել մեծարման երեկո՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100 և Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակների հոբելյաններին: Հոբելյանական միջոցառումը ուղեկցվել է նաև Պոմպիդու կենտրոնում պահպանվող Երվանդ Քոչարի երկու ստեղծագործությունների ցուցադրությամբ: Միջոցառումն ընթանացել է Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանի, Պոմպիդու կենտրոնի նախագահ Լորեն Լե Բոնի, Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Ք. Ռեյի, Երվանդ Քոչարի […] ...

BACK_TO_TOP