Շիրակի մարզի համայնքները սեփական եկամուտների հավաքագրման գործում թերանում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Շիրակի մարզի համայնքները սեփական եկամուտների հավաքագրման գործում թերանում են

19:00 06.04.2021

Շիրակի մարզի 42 համայնքներից 21-ը սեփական եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշներ է գրանցել: Տվյալներն այսօր Շիրակի մարզխորհրդի նիստում ներկայացրել է Շիրակի մարզպետարանի ֆինանսական և սոցիալական-տնտեսական  վարչության պետը: Անցած տարի, համավարակով ու պատերազմով պայմանավորված, հավաքագրման ցուցանիշները ցածր էին: Այս տարվա առաջին եռամսյակում ևս ցուցանիշները շարունակում են ցածր մնալ:

« Ապրիլի 1-ի դրությամբ Շիրակի մարզի համայնքների սեփական եկամուտները կատարվել են 69,5 %-ով: Նախատեսված 766 մլն 692 հազար դրամից հավաքագրվել է 532 մլն 486 հազար դրամ, այսինքն՝ թերակատարումը կազմում է 234 մլն 206 հազար դրամ: Ես առաջին հերթին թերակատարումը կապում եմ միանշանակ համայնքի ղեկավարի և նրա աշխատակազմի անգործությամբ: Չի կարող պատահել, որ նույն տարածաշրջանում 2 իրար մոտ գտնվող համայնքներից մեկը հավաքագրում է 100 %, իսկ մյուսը՝ 10 %»,- ասել է Շիրակի մարզպետարանի ֆինանսական և սոցիալական-տնտեսական  վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը:

Ամենացածրը հողի հարկի հավաքագրման ցուցանիշն է: Խոշորացված համայնքներից Ախուրյանը սեփական եկամուտները կատարել է ընդամենը 38,1%, Մարմաշենը՝ 24,3%, Աշոցքը՝ 69,2, Սարապատը՝ 45,7%, Ամասիան` 98,3% և Արփի համայնքը՝ 43,9%:

Սեփական եկամուտների հավաքագրումով է պայմանավորված համայնքների մասնակցությունը սուբվենցիոն ծրագրերին: Շիրակի մարզի 32 համայնք 70 սուբվենցիոն ծրագրի հայտ է ներկայացրել, որոնք վերաբերում են ասֆալտապատմանը, հակակարկտային կայանների տեղադրմանը, մանկապարտեզների կառուցմանն ու վերանորոգմանը, ինչպես նաև ենթակառուցվածքների՝ գազաֆիկացմանը, ոռոգման ու ջրամատակարարման ցանցերի կառուցմանը: Հայտերը դեռ քննարկման փուլում են:

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմավիրի մարզպետի թեկնածու է առաջադրվել Արգիշտի Մեխակյանը

21:32 26.11.2024

Արմավիրի մարզպետի թեկնածու է առաջադրվել Արգիշտի Մեխակյանը

ՔՊ կենտրոնական գրասենյակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Վարչության նիստ։ Վարչությունը որոշել է Խոյ խոշորացված համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու։ ...

Երկրաշարժ Իրանի Ահար քաղաքից 67 կմ արևմուտք

21:24 26.11.2024

Երկրաշարժ Իրանի Ահար քաղաքից 67 կմ արևմուտք

Սույն թվականի նոյեմբերի 26-ին` տեղական ժամանակով ժամը 20:50-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16։50-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38․53⁰ և արևելյան երկայնության 46.30⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Ահար քաղաքից 67 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 4․4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը […] ...

ՔՊ Վարչության հերթական նիստում հաստատեցինք Վայքի, Իջևանի, Վեդիի տ/կ խորհուրդների նախագահներին․ վարչապետ

21:16 26.11.2024

ՔՊ Վարչության հերթական նիստում հաստատեցինք Վայքի, Իջևանի, Վեդիի տ/կ խորհուրդների նախագահներին․ վարչապետ

ՔՊ կենտրոնական գրասենյակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Վարչության նիստ։ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «ՔՊ Վարչության հերթական նիստում հաստատեցինք Վայքի, Իջեւանի, Վեդիի տ/կ խորհուրդների նախագահներին։ Վարչությունը նաեւ որոշեց Խոյ խոշորացված համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու»։ ...

ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է պարեկների վերապատրաստման հերթական դասընթացը

21:08 26.11.2024

ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է պարեկների վերապատրաստման հերթական դասընթացը

ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է պարեկային ծառայողների կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված Հայաստանի ոստիկանության վերապատրաստման ծրագրով (ՀՈՎԾ) հերթական դասընթացը: Ծրագրի նպատակն է նոր մոտեցմամբ ապահովել ՆԳՆ կրթահամալիրն ավարտած և աշխատանքի անցնող պարեկների սահուն ու անխոչընդոտ մուտքն ու ինտեգրումը ծառայություն։ Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկ Իլյա Սարգսյանի խոսքով՝ նոր ավարտած և արդեն գործող պարեկային ծառայողներին կցվում […] ...

Հուսով եմ` կշարունակեմ հաջողությունների հասնել «Ինտերի» հետ․ Ինձագի

21:00 26.11.2024

Հուսով եմ` կշարունակեմ հաջողությունների հասնել «Ինտերի» հետ․ Ինձագի

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին գերմանական «Լայպցիգի» դեմ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսին հույս է հայտնել, որ երկար ժամանակ կմնա միլանյան թիմի ղեկին: «Հուսով եմ, որ երկար ժամանակ կմնամ «Ինտերում», ցանկանում եմ շարունակել զգալ «Սան Սիրոյի» մթնոլորտը։ Այստեղ մենք առավելություն ունենք երկրպագուների շնորհիվ, նրանք առաջ են մղում մեզ։ Ես բախտավոր […] ...

G7-ը խոստանում է թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

20:55 26.11.2024

G7-ը խոստանում է թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

Յոթնյակի (G7) երկրները վերահաստատել են իրենց վճռականությունը՝ թույլ չտալու Իրանին միջուկային զենք ձեռք բերել։ Այս մասին ասված է Իտալիայում կայացած Յոթնյակի խմբի նախարարների հանդիպման արդյունքներով հայտարարության նախագծում։ «Մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը, որ Իրանը երբեք չպետք է ստեղծի կամ ձեռք բերի միջուկային զենք: Մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ՝ հակազդելու Իրանի միջուկային էսկալացիային», – նշվում է […] ...

BACK_TO_TOP