Գիտնականներն ասել են, թե որ մթերքներն են ցուցված սթրեսի դեպքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+12.09 oC

Գիտնականներն ասել են, թե որ մթերքներն են ցուցված սթրեսի դեպքում

11:53 11.04.2021

Բիրմինգհեմի համալսարանի գիտնականները խորհուրդ են տալիս սթրես ապրելուց հետո խմել կակաո կամ ուտել մի փոքր դառը շոկոլադ, հաղորդում է Meddaily պարբերականը։ Բժիշկները նշում են, որ ծանր սթրեսի ֆոնին նույնիսկ առողջ մարդկանց մոտ սրտի բաբախյունը կտրուկ աճում է, արյան անոթների աշխատանքը ժամանակավորապես խաթարվում է, ճնշումը բարձրանում է: Այս ամենը մեծացնում է սրտի կաթվածի, ինսուլտի կամ սրտանոթային այլ շեղումների վտանգը։

Իրենց հերթին, ֆլավանոլները (բուսական միացություններ, որոնք բանջարեղենին, մրգերին, հատապտուղներին տալիս են վառ գույն), դրական ազդեցություն են ունենում անոթների ներքին մակերեսը ծածկող էնդոթելիումի աշխատանքի վրա: Այսպիսով, այս միացությունները կարող են նորմալացնել ճնշումը: Ֆլավանոլներ շատ են պարունակում կակաոն, դառը շոկոլադը, կանաչ թեյը, խաղողը, կարմիր գինին, մոշը, բալը և ազնվամորին:

Գիտնականները փորձ են անցկացրել, որում ներգրավվել են 30 առողջ մարդիկ, որոնց առաջարկել են խմել կա՛մ ֆլավանոլով հարուստ ըմպելիք (կակաո), կա՛մ կակաոյի համով, բայց ֆլավանոլների ցածր պարունակությամբ: 1.5 ժամ անց բոլոր մասնակիցներին հանձնարարել են 8 րոպե շարունակ կատարել բարդ առաջադրանքներ, որոնք առաջացնում են սթրես: Այդ ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են փորձի մասնակիցների անոթները: Այն կամավորների մոտ, ովքեր խմել էին ֆլավանոլների բարձր պարունակությամբ կակաո, էնդոթելիումի ֆունկցիան և, ընդհանուր առմամբ, արյան շրջանառությունը սթրեսի հետևանքով զգալիորեն ավելի քիչ էին տուժել, քան մյուսների մոտ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քեյնի հերթական հեթ-տրիկը

20:25 25.11.2024

Քեյնի հերթական հեթ-տրիկը

Մյունխենի «Բավարիան» Բունդեսլիգայի 11-րդ տուրի մեկնարկային խաղում 3-0 հաշվով հաղթել է «Աուգսբուրգին»: Բավարական դերբիում հեթ-տրիկի հեղինակ է դարձել անգլիացի հարձակվող Հարի Քեյնը: 31-ամյա ֆուտբոլիստը 14 գոլով Գերմանիայի ընթացիկ առաջնության ռմբարկուն է: «Բավարիան» 29 միավորով առաջն տեղում է, Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը 8 միավորով է գերազանցում 2-3-րդ տեղերը բաժանող «Լայպցիգին» և Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»: «Աուգսբուրգը» 12 միավոր […] ...

Ադրբեջանը փակուղի՞ է մտցնում բանակցությունները. զրույց Արմինե Մարգարյանի հետ

20:18 25.11.2024

Ադրբեջանը փակուղի՞ է մտցնում բանակցությունները. զրույց Արմինե Մարգարյանի հետ

Օրերս վարչապետն իր հերթական հարցազրույցում պարզաբանումներ ներկայացրեց վերջին կադրային փոփոխությունների վերաբերյալ, խոսեց նաև հայ-ադրբեջանական բանակցություններից, Բաքվի պահանջներից: Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի կարևոր շեշտադրումներին «Հեռանկարում» անդրադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը: ...

Կանադան արդեն 13,6 միլիարդ դոլար է ծախսել Ուկրաինային աջակցելու համար

20:09 25.11.2024

Կանադան արդեն 13,6 միլիարդ դոլար է ծախսել Ուկրաինային աջակցելու համար

Կանադայի կառավարությունն արդեն մոտ 19 միլիարդ կանադական դոլար (13,6 միլիարդ  ԱՄՆ դոլար) է հատկացրել Ուկրաինային 2022 թվականից ի վեր։ Այս մասին Մոնրեալում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 70-րդ տարեկան նստաշրջանում հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Նրա ելույթը հեռարձակվել է կանադական հեռուստաալիքներով։ «Մենք մեծացրել ենք մեր աջակցությունը Ուկրաինային՝ ընթացիկ հակամարտության սկզբից ի վեր ծախսելով 4,5 միլիարդ կանադական դոլար […] ...

SHANTNEWS

20:00 25.11.2024

SHANTNEWS

Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Վեսնինան ավարտել է կարիերան

19:55 25.11.2024

Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Վեսնինան ավարտել է կարիերան

Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն Ելենա Վեսնինան հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ «Դեռ կարող էի խաղալ, բայց դրա համար մոտիվացիա է անհրաժեշտ, ինչը, սակայն, արդեն չունեմ։ Դուրս գալ կորտ և ներկա ստանալն ինձ համար չէ։ Փոխվել են նաև կյանքի առաջնահերթությունները։ Այժմ գրեթե անհնար է դարձել նույն տեմպով ճամփորդել ու մասնակցել մրցաշարերի։ Դրան գումարած` […] ...

Շարունակվում է կոռուպցիայի դեմ պայքարի շաբաթվա շրջանակում նախատեսված համատեղ միջոցառումների շարքը

19:49 25.11.2024

Շարունակվում է կոռուպցիայի դեմ պայքարի շաբաթվա շրջանակում նախատեսված համատեղ միջոցառումների շարքը

Արդարադատության նախարարությունը շարունակում է կոռուպցիայի դեմ պայքարի շաբաթվա շրջանակում նախատեսված համատեղ միջոցառումների շարքը: Այսօր Տավուշի մարզում ցուցադրվել է «Արտոնյալից՝ պատասխանատու քաղաքացի» ինտերակտիվ ներկայացումը: Ներկայացումը բացահայտում է արտոնյալ վերաբերմունքի և կոռուպցիոն մշակույթի վնասակար ազդեցությունը: Ներկայացումը բեմականացվել է «Թատրոն հանուն բարեվարքության» ծրագրի շրջանակում՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Կոռուպցիայի դեմ պայքարի շաբաթվա ընթացքում նախատեսված են մի շարք միջոցառումներ և […] ...

BACK_TO_TOP