Գյումրիի «Կումայրի» արգելոցի շենքերը կառուցապատվում են մի շարք խախտումներով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Գյումրիի «Կումայրի» արգելոցի շենքերը կառուցապատվում են մի շարք խախտումներով

19:55 05.04.2021

«Կումայրի» արգելոցի տարածքում գտնվող Ալեքպոլի հին շենքերի հանդեպ հետաքրքրությունն ավելին է, բայց սեփականության իրավունքով տնօրինողները շատ հաճախ շրջանցում են քաղաքաշինական պահանջները։ Սրանից դժգոհում է նաև, ըստ էության, պարտավորություն և պատասխանատվություն կրող համայնքային իշխանությունը։ Լիարժեք վերահսկել չի հաջողվում, իսկ դրա հետևանքները, արդեն կատարված ապօրինությունները վերացնելու փորձերն արդյունք չեն ունենում:

«Կումայրի» պատմական միջուկում հաշվառված 1600-ից ավելի պատմաճարտարապետական շինությունների գրեթե բոլորի պահպանությունը վտանգված է, մեծ մասը գնահատվում են 3-րդ, մասնակի 4-րդ աստիճանի վթարայնության և  փլուզումներից ապահովագրված չեն: Շիրակի թեմի առաջնորդարանին կից շինության շուրջբոլորը անվտանգության կարմիր ժապավենը մշտական է, ինչպես փլուզումները։ Շենքը մի քանի սեփականատեր է փոխել, բայց պահպանության հարցում ոչինչ չի փոխվել: Եվ սա միակ օրինակը չէ Գյումրիում։

Արգելոցի շենքերի գոնե պահպանության, անվտանգության գոտի ստեղծելու հարցում անգործության հետևանքները տարիներով են ձգվում, իսկ մի մասի դեպքում էլ սեփականատերերն են խախտել նորմերը, որոնց հաջողվել է խախտումներով կառուցապատումները օրինականացնել: Նույն մոտեցումով նորից կան սեփականատերեր, որոնք պատմական միջուկի շենքեր են նորոգում՝ քաղաքաշինական նորմերը շրջանցելով։

Ռուսթավելի 22 շենքը 19-րդ դարի կառույց է, այստեղ է ապրել ալեքպոլցի հայտնի մանկավարժ ու թարգմանիչ Հովհաննես Արաբաջյանը, որն այս շենքում դպրոց է հիմնել: Շենքի պատշգամբն էլ ոչ պակաս ճանաչելիություն ունի, այստեղ է նկարահանվել հայտնի «Եռանկյունի» ֆիլմը: Շենքի կառուցապատվող հատվածը մեկ հարկ էր, հիմա այն ավելացել է ևս մեկով, բացի դրանից՝ ձեղնահարկ էլ է կառուցվում։ Սեփականատերը՝ Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսն է։ Ըստ գլխավոր ճարտարապետի՝ շինարարություն է սկսվել առանց շինթույլտվության։

«Երկու շենք ունենք՝ Ռուսթավելի 22 և Շիրազի 53 հասցեներն են, երկուսի սեփականատերերն էլ ինքնակամ շինարարություն էին սկսել՝ գիտենալով, որ դա չի կարելի, մենք պարտավորեցրել էինք իրենց դադարեցնել, մեկը կոնսերվացրեց մի մասը, Ռուսթավելի 22-ն էլ դեռ շարունակում է աշխատանքները։ Այս հասցեի  սեփականատերը քաղաքապետարանին մեկ անգամ բերեց նախագիծ, բայց աշխատանքները սկսել էր, ասացինք, որ վերացնի ինքնակամ սկսած շինարարությունը, նոր նախագիծ բերի, որ դնենք քննարկման։ Չի կարող շինարարությունը ընթացքի մեջ լինի, մենք էլ նախագիծ քննարկենք․․․ Ու այդպես նախագիծ չունեցանք, շինթույլտվությունը տրվում է նախագծի հիման վրա»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է  Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։

Սեփականատերն համաձայնեց զրուցել և տեղեկություններ տրամադրել միայն բանավոր, իսկ նախագծային փաթեթն ու հատակագծային առաջադրանքի նախագծման թույլտվությունը հետո մեզ փոխանցեց: Այն, ինչ մեզ տրամադրել էր Հենրիկ Գասպարյանը, դեռ շինթույլտվության իրավունքի հաստատում չի համարում։

Այսինքն՝ կառուցապատման համար անհրաժեշտ նախագծերը, որոնք, ըստ ճարտարապետի, հաստատված չեն, քաղաքապետարան չեն ներկայացվել։ Խնդիրն ի վերջո հասել է վարչական պատասխանատվության, որի պարտավորությունները սեփականատերը կատարել է, բայց և շարունակել  կառուցապատումը։

Խախտումներով կառուցապատումներն ավելին են, քան կասեցումների նախադեպերը։ Քիչ չեն նաև օրինակները, երբ դատական ատյաններում վիճարկելուց հետո սեփականատիրոջ նկատմամբ արգելանքներ դրվում են, բայց քաղաքաշինական նորմերի խախտումները չեն վերացվում։ Օրինակներից մեկը՝ Աբովյան փողոցի պատմական շենքն է՝ նորից ճարտարապետական տեսքի աղավաղումներով կառուցված։ Շինարարությունը  մի քանի տարի է՝ դադարեցված է, իսկ ապօրինությունները վերացված չեն։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP