Վրաստանում բացահայտվել է կրիպտոարժույթի օգտագործմամբ փողերի լվացման միջազգային սխեմա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+4.09 oC

Վրաստանում բացահայտվել է կրիպտոարժույթի օգտագործմամբ փողերի լվացման միջազգային սխեմա

15:51 04.04.2021

Վրաստանում խոշոր գումարների ապօրինի «լվացման» համար 11 մարդ է բերման ենթարկվել, հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Հետաքննությամբ պարզվել է, որ 2019-ի գարնանը Իսրայելի քաղաքացին իր հանցակիցների հետ կազմավորել էր կազմակերպված հանցավոր խումբ, որը երկար ժամանակ զբաղվել էր կրիպտոարժույթով առևտրով շահագրգիռ օտարերկրյա քաղաքացիներին պատկանող միջոցների կեղծ յուրացմամբ: Ձեռք բերված գումարը բաշխվել է հանցավոր կազմակերպության անդամների միջև:

Կազմակերպիչներն անօրինական գործունեության մեջ էին ներգրավել օտար լեզուների մասնագետների, որոնք համակարգված կապվում էին հավանական զոհերի հետ և առաջարկում բանկային փոխանցմամբ կրիպտոարժույթ գնել: Համաձայնություն ստանալու դեպքում խմբի անդամները  օտարերկրացուն հեռավար կարգով գրանցում էին իրենց կայքում, ինչից հետո այցելուն իր անունով ձեռք էր բերում կրիպտոարժույթ, սակայն վճարված գումարը արտացոլվում էր ոչ թե խաբված հաճախորդի, այլ խարդախների հաշիվներում:

Այս եղանակով հանցավոր խմբի անդամները խաբեությամբ հափշտակել են օտարերկրյա պետությունների, այդ թվում՝ Գերմանիայի, Ավստրիայի, Չինաստանի, Նիդեռլանդների և Նորվեգիայի տասնյակ քաղաքացիների պատկանող խոշոր գումարներ: Այս պահին վնասի չափը 620 հազար եվրո է:

Կազմակերպված հանցավոր խմբի որոշ անդամներ ապօրինի եկամուտներով գնել են թանկարժեք մեքենաներ և անշարժ գույք: Դրանք նույպես առգրավվել են:

Քննությունն իրականացվել է Վրաստանի ՆԳՆ Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր տնօրինության և Գլխավոր դատախազության համատեղ խմբի կողմից ՝ Վրաստանի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով ՝ «ապօրինի ստացում-պահպանում կազմակերպված խմբի կողմից անձնական տվյալների օգտագործում, օտարերկրյա քաղաքացիներին պատկանող մեծ գումարների ապօրինի յուրացում, ինչպես նաև անօրինական եկամտի օրինականացում (լվացում) հատկապես մեծ մասշտաբով:

Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ 9-ից 12 տարի ժամկետով:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հունգարիան կաջակցի Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ջանքերին. Սիյարտո

15:30 28.11.2024

Հունգարիան կաջակցի Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ջանքերին. Սիյարտո

Հունգարիան պատրաստ է աջակցել Քիթ Քելլոգի ջանքերին, ում թեկնածությունն Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնացի պաշտոնում առաջարկել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։ «Հունգարիայի կառավարությունը կհամագործակցի նրա հետ և պատրաստ է աջակցել նրա խաղաղապահ ջանքերին»,-  Facebook-ի իր էջում գրել է Սիյարտոն: […] ...

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

15:22 28.11.2024

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում՝ Քահրամանմարաշ նահանգի Գյոքսուն շրջանում, 4,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է milliyet.com.tr կայքը։ Երկրի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման կայքի տեղեկատվության համաձայն՝ օջախը գտնվել է 7,1 կմ խորության վրա։ ...

37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու անձ է կալանավորվել

15:17 28.11.2024

37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու անձ է կալանավորվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքը։ 2024 թվականի նոյեմբերի 24-ին Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդ փողոցում կայանված Վազ 21214 մակնիշի ավտոմեքենայի կողքին կպչուն ժապավենով փաթեթներ նկատելու հանգամանքով պայմանավորված, ապօրինի թմրամիջոց պահելու և […] ...

Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են զենք-զինամթերք

15:11 28.11.2024

Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են զենք-զինամթերք

Նոյեմբերի 25-ին, գիշերվա ժամը 2.40-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի պարեկները Հայրավանք բնակավայրի տարածքում ստուգման նպատակով կանգնեցրել են Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդու վարած «Ջիպը»: Ստուգման ընթացքում պարեկները նստելատեղի վրա նկատել են որսորդական հրացան ու փամփուշտներ: Վարորդը հրացանի համար ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր: Այնուհետև պարեկները նկատել են, որ հետևի նստելատեղը խախտված է: Վարորդը նստելատեղի տակից […] ...

SHANTNEWS

15:00 28.11.2024

SHANTNEWS

Թվայնացվում են քաղաքացիությանն առնչվող ծառայությունները

14:58 28.11.2024

Թվայնացվում են քաղաքացիությանն առնչվող ծառայությունները

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը նոյեմբերի 28-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է ««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Կառավարության առաջարկը։ Նախագծերի փաթեթով առաջարկվում է թվայնացնել քաղաքացիությանն առնչվող ծառայությունները։ Արմեն Ղազարյանի խոսքով՝ հաշվի առնելով անվտանգային մի […] ...

BACK_TO_TOP