20:19 26.01.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ «ժամանակակից, էֆեկտիվ, ինդուստրիալ, օրինակելի գյուղատնտեսություն ունենալու համար պետք է իրականացնել բոլոր ռեֆորմները, որպեսզի ունենանք ժամանակակից, էֆեկտիվ, ինդուստրիալ, օրինակելի գյուղատնտեսություն»: Վարչապետի խոսքով՝ մենք շուկաների սահմանափակում չունենք:
«Այն առևտրային արտոնյալ ռեժիմները, որոնք արդեն ունենք՝ ԵԱՏՄ անդամակցություն, ԵՄ-ի հետ GSP+, Իրանի հետ ազատ տնտեսական գոտի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի հետ GSP համակարգ, ցույց են տալիս, որ մենք որակյալ արտադրանք ունենալու դեպքում շուկայի խնդիր չունենք: Ամենամեծ խնդիրը շուկայի խնդիրն է, վաճառելու խնդիրն է, այդ իսկ առումով մեր գիծը, մեր հորիզոնը, մեր նպատակը դա է՝ ունենալ ժամանակակից, արդյունավետ, շահութաբեր գյուղատնտեսություն»,- նշել է նա:
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ ոլորտի մասնաբաժինը երկրի ՀՆԱ-ում 2016 թվականի տվյալներով կազմել է 15,9 տոկոս, 2017-ի ցուցանիշները դեռևս ամբողջությամբ չեն հավաքագրվել, գյուղատնտեսական ծագման արտադրատեսակների տեսակարար կշիռը երկրի ընդհանուր ապրանքաշրջանառության մեջ 2017-ի հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 21,6 տոկոս, առաջնահերթ անհրաժեշտ պարենամթերքների ինքնաբավության մակարդակը կազմել է 64 տոկոս, գյուղատնտեսությունում զբաղվածների թիվը՝ 338 հազար մարդ, որը ընդհանուր զբաղվածության 33,6 տոկոսն է:
Նախարարի տեղեկացմամբ՝ 2017-ի ընթացքում հանրապետությունից գյուղմթերքների արտահումն աճել է 21, ներմուծումը՝ 17 տոկոսով, այսինքն արձանագրվել է արտահանման դրական հաշվեկշիռ:
Վարչապետ Կարապետյանը կարևորել է արտահանման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և պատասխանատուներին հանձնարարել քայլեր ձեռնարկել՝ վիճակագրական ցուցանիշները ճշգրիտ և հստակ ներկայացնելու համար:
Նախարարի տեղեկացմամբ, 2017-ի ընթացքում աճել են նաև գյուղմթերքի մթերման ծավալները, մասնավորապես՝ պտղի մթերումն աճել է 21 տոկոսով, բանջարեղենինը՝ 11, խաղողինը՝ 1 տոկոսով: Նշվել է, որ նախորդ տարվա ընթացքում հանրապետությունում արտադրվել է 9 մլն լիտր գինի՝ 2016-ի 7 մլն-ի փոխարեն, իսկ արտահանումն աճել է 30 տոկոսով: Զեկուցվել է նաև, որ 2017-ի ընթացքում նախարարությունը ներգրավել է գրեթե 40 մլն դոլարի դրամաշնորհային ծրագիր:
Վարչապետը հանձնարարել է էլ ավելի ակտիվացնել միջազգային կառույցների հետ աշխատանքները՝ դրամաշնորհային ծրագրերի ծավալներն ավելացնելու նպատակով:
00:00 30.04.2025
PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրաԵվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...
23:58 29.04.2025
Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունումԿաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...
23:57 29.04.2025
Հաջողության պատմություն՝ Նոր ԿյանքիցԱշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 29.04.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահինԱպրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...
23:53 29.04.2025
Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբՊարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...
23:49 29.04.2025
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դինԱպրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...