2020-ի անավարտ փողոցաշինությանը զուգահեռ Գյումրիում ՎԶԵԲ-ի  Տրանշ 2-ի 3-րդ փուլի աշխատանքներն են մեկնարկել  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

2020-ի անավարտ փողոցաշինությանը զուգահեռ Գյումրիում ՎԶԵԲ-ի  Տրանշ 2-ի 3-րդ փուլի աշխատանքներն են մեկնարկել 

19:47 03.04.2021

 

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող փողոցաշինական ծրագրի Տրանշ 2-ի 3-րդ փուլը և 2-րդի անավարտ մնացած շինաշխատանքները սկսվել են։ Անցած տարի ասֆալտապատումները 15 փողոցից 9-ում չավարտվեցին։

Գրեթե բոլորում նախագծային փոփոխությունները, հետո համավարակն ու ռազմական դրությունը պատճառ դարձան աշխատանքները կոնսերվացնելու։ Շինարարը վերադարձել է տարածքներ, աշնանը լցրած խիճը ձյունը, հետո ցեխը չեն լվացել- տարել, այլ  հիմքերն ավելի է  ամրացել։

Փողոցների երթևեկելի գոտիներում դեռ ասֆալտապատում չեն անելու։ Մազմանյան,Մատնիշյան և Մայակովսկի փողոցների մայթերին են սկսել ասֆալտ փռել։ Անավարտ 9 փողոցներում էլ նույն վիճակն է՝միայն խճապատ են։

 

 

Փողոցաշինական տրանշ 2-ի երկրորդ փուլին զուգահեռ նոր են սկսվել 3-րդ փուլի աշխատանքները, որով ըստ պայմանագրերի, 8 փողոցի և մեկ հրապարակի  հիմնանորոգում է նախատեսվում։ Փողոցները նորոգվում է առանց կոմունիկացիոն ցանցերի նորացման։ Նախագծով նման աշխատանքներ նախատեսված չեն։

Փողոցաշինությունն այս տարի դարձյալ կուշանա քաղաքի խիտ բնակեցված՝ Անի թաղամասում։ Ժամկետների հերթական խախտումը ջրամատակարարման ցանցի նորացման ծրագրից կախված է։Այն սկսել ֆինանսավորող կողմը խոստացել է 15 օրից։ Ոչ միայն շինարարական, նաև ֆինանսական մեծ ծավալի ծրագրերից բացի Գյումրիում ընթացիկ նորոգումները դարձյալ ուժի մեջ են, որի համար քաղաքային բյուջեից են գումարներ հատկացվելու, ընդ որում, ինտենսիվ երթևեկությամբ հայտնի փողոցներից Շիրակացին ևս փոսալցումների ցանկում է։ 2 կմ-ից ավելի երկարության փողոցի 1 կմ-ը ամբողջովին քայքայված վիճակում է, բայց աշխատանքները այդ հատվածում  փոսալցումներով կսահմանափակվեն:

 

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP